https://arm.sputniknews.ru/20221214/mvoskvan-petq-e-aveli-ktruk-gortsvoghutjunner-irakanacnelu-vorvoshum-kajacni-ashvotjan-52623078.html
Մոսկվան պետք է ավելի կտրուկ գործողություններ իրականացնելու որոշում կայացնի. Աշոտյան
Մոսկվան պետք է ավելի կտրուկ գործողություններ իրականացնելու որոշում կայացնի. Աշոտյան
Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանը կարծում է, որ ավելի կտրուկ գործողությունների, իսկ դրա համար էլ՝ քաղաքական որոշման կարիք կա։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T18:15+0400
2022-12-14T18:15+0400
2022-12-14T19:24+0400
արմեն աշոտյան
հանրահավաք
բողոքի ակցիա
ռուսաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52625582_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d556cd903f39e6fbf434cc7e20ac99fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Մոսկվան պետք է ավելի կտրուկ գործողություններ իրականացնելու որոշում կայացնի։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։«Մենք այստեղ ենք, որպեսզի ճնշենք այս մարդուն (Նիկոլ Փաշինյանին- խմբ.), որ ասենք՝ դու ասելիք ունես, քանի որ նոյեմբերի 9- հայտարարությունը դու ես ստորագրել Արցախի ժողովրդի անունից։ Ես չեմ ամաչում շնորհակալություն հայտնել ռուսական խաղաղապահներին իրենց ծառայության համար։ Տեսել եմ, թե ինչպես են ուրիշ երկրից եկած տղաները փորձում մեր երկրի համար ծառայել։ Գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիքը կա, դրանց համար քաղաքական որոշման կարիք կա` պաշտոնական Մոսկվան պետք է կայացնի նման որոշում»,–ասաց Աշոտյանը։Նրա խոսքով` ՀՀ ներկայիս իշխանությունն ասում է` ստեղծված իրավիճակում Հայաստանն անելիք չունի` սա Արցախի ու Ռուսաստանի խնդիրն է։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52625582_62:0:1502:1080_1920x0_80_0_0_08a41a22e38c2a37cc98ef9ac5729f4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, հանրահավաք, բողոքի ակցիա, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
արմեն աշոտյան, հանրահավաք, բողոքի ակցիա, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մոսկվան պետք է ավելի կտրուկ գործողություններ իրականացնելու որոշում կայացնի. Աշոտյան
18:15 14.12.2022 (Թարմացված է: 19:24 14.12.2022) Արմեն Աշոտյանը կարծում է, որ ավելի կտրուկ գործողությունների, իսկ դրա համար էլ՝ քաղաքական որոշման կարիք կա։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Մոսկվան պետք է ավելի կտրուկ գործողություններ իրականացնելու որոշում կայացնի։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մենք այստեղ ենք, որպեսզի ճնշենք այս մարդուն (Նիկոլ Փաշինյանին- խմբ.), որ ասենք՝ դու ասելիք ունես, քանի որ նոյեմբերի 9- հայտարարությունը դու ես ստորագրել Արցախի ժողովրդի անունից։ Ես չեմ ամաչում շնորհակալություն հայտնել ռուսական խաղաղապահներին իրենց ծառայության համար։ Տեսել եմ, թե ինչպես են ուրիշ երկրից եկած տղաները փորձում մեր երկրի համար ծառայել։ Գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիքը կա, դրանց համար քաղաքական որոշման կարիք կա` պաշտոնական Մոսկվան պետք է կայացնի նման որոշում»,–ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով` ՀՀ ներկայիս իշխանությունն ասում է` ստեղծված իրավիճակում Հայաստանն անելիք չունի` սա Արցախի ու Ռուսաստանի խնդիրն է։
Աշոտյանը ռուսերեն ելույթը շարունակեց` ասելով.«Մենք գիտենք, որ մեզ համար ժամանակ չունեք, բայց դուք էլ մեզ հասկացեք, քանի որ երբ մեր ժամանակն ունենաք, կարող է՝ մենք այլևս այստեղ չլինենք։ Մտածեք այդ մասին»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։