00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

4 տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա` ռուսները. Սերժ Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2022
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Արցախի խնդիրն ի զորու չեն լուծելու ՀՀ իշխանությունները, քանի որ «ձեռքերը լվացել են» և հրաժարվում են պաշտպանել արցախցիների իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Որևէ մեկը չի կարող հայերի փոխարեն կռվել, բարդ խնդիրներ լուծել։ Դաշնակիները կարող են միայն օգնել Հայաստանին, բայց հայերի փոխարեն կռվել չեն կարող։ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիային մասնակցող ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
«Որքան էլ լինեն մեզ բարեկամ, որքան էլ լինեն մեր դաշնակիցները, չեն կարող կռվել մեր փոխարեն »,–ասաց Սարգսյանը։
Նա հայտարարեց, որ Արցախի խնդիրն ի զորու չեն լուծելու ՀՀ իշխանությունները, քանի որ նրանք «ձեռքերը լվացել են» և հրաժարվում են պաշտպանել արցախցիների իրավունքները։
Նրա համոզմամբ` ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել արցախցիների դժվարությունների հաղթահարման ուղին։
«ՀՀ իշխանությունները կարո՞ղ են մեզ ցույց տալ խաղաղապահների պարտականությունները։ Այն, ինչ ամրագրված է նոյեմբերի 9–ի համաձայնագրով, նրանք անում են, այլ բան ամրագրե՞լ են այլ տեղ։ Պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշների վրա։ Այսինքն` 4 տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա մեղադրում են ռուսներին»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ, այո՛, բոլորի ակնկալիքներն ավելի շատ են ՌԴ–ից, բայց այս իրավիճակից դուրս գալու համար ինքներս պիտի դիմակայենք, պայքարենք։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։
Լրահոս
0