https://arm.sputniknews.ru/20221213/rd-i-het-hakamartutjuny-sparel-e-ukrainaji-sparazinutjan-pasharnery-financial-times-52552873.html
ՌԴ-ի հետ հակամարտությունը սպառել է Ուկրաինայի սպառազինության պաշարները. Financial Times
ՌԴ-ի հետ հակամարտությունը սպառել է Ուկրաինայի սպառազինության պաշարները. Financial Times
Sputnik Արմենիա
Ռուսաստանի հրթիռների պաշարների սպառման մասին ենթադրություններ անելը լավագույն ռազմավարությունը չէ։ 13.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-13T13:55+0400
2022-12-13T13:55+0400
2022-12-13T13:55+0400
ուկրաինա
ռուսաստան
զինամթերք
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/07/40662760_0:0:1600:901_1920x0_80_0_0_be24d93ec0774a4518d7961305c533e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին բախվել են սպառազինությունների պաշարների սպառմանը։ Այս մասին գրում Է Financial Times-ը` հղում անելով ուկրաինական բանակի ներկայացուցիչներին։Պարբերականի տեղեկություններով, խոսքը, մասնավորապես, Ս-300 և «Բուկ» զենիթահրթիռային համալիրների զինամթերքի և պահեստամասերի մասին է, այդ ԶՀՀ-ները Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հիմքն են կազմում։ Ընդ որում, Ռուսաստանը, ինչպես նշում են լրագրողները, թևավոր հրթիռների մեծ զինանոց ունի։ Կիևը խոստովանել է, որ ուկրաինական ՀՕՊ-ը չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՆրանք նաև մեջբերել են Կիևի Ռազումկովի վերլուծական կենտրոնի աշխատակից Ալեքսեյ Մելնիկին, որն ընդգծել է, որ Ռուսաստանի հրթիռների պաշարների սպառման մասին ենթադրություններ անելը լավագույն ռազմավարությունը չէ:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը որոշել է 2 մլրդ եվրոյով ավելացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեն, որը ֆինանսավորում է Ուկրաինային զենքի մատակարարումը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ այդ որոշումը ԵՄ-ին ֆինանսավորում կապահովի, որպեսզի շարունակեն ռազմական աջակցություն ցուցաբերել միության գործընկերների զինված ուժերին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/07/40662760_97:0:1520:1067_1920x0_80_0_0_58438803e3497e136ca76ba3c5c3c340.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, զինամթերք, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, զինամթերք, պատերազմ
ՌԴ-ի հետ հակամարտությունը սպառել է Ուկրաինայի սպառազինության պաշարները. Financial Times
Ռուսաստանի հրթիռների պաշարների սպառման մասին ենթադրություններ անելը լավագույն ռազմավարությունը չէ։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին բախվել են սպառազինությունների պաշարների սպառմանը։ Այս մասին գրում Է Financial Times-ը` հղում անելով ուկրաինական բանակի ներկայացուցիչներին։
Պարբերականի տեղեկություններով, խոսքը, մասնավորապես, Ս-300 և «Բուկ» զենիթահրթիռային համալիրների զինամթերքի և պահեստամասերի մասին է, այդ ԶՀՀ-ները Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հիմքն են կազմում։ Ընդ որում, Ռուսաստանը, ինչպես նշում են լրագրողները, թևավոր հրթիռների մեծ զինանոց ունի։
Նրանք նաև մեջբերել են Կիևի Ռազումկովի վերլուծական կենտրոնի աշխատակից Ալեքսեյ Մելնիկին, որն ընդգծել է, որ Ռուսաստանի հրթիռների պաշարների սպառման մասին ենթադրություններ անելը լավագույն ռազմավարությունը չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը որոշել է 2 մլրդ եվրոյով ավելացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեն, որը ֆինանսավորում է Ուկրաինային զենքի մատակարարումը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ այդ որոշումը ԵՄ-ին ֆինանսավորում կապահովի, որպեսզի շարունակեն ռազմական աջակցություն ցուցաբերել միության գործընկերների զինված ուժերին։