https://arm.sputniknews.ru/20221213/khaghaghapahnery-petq-e-cankacats-kerp-verakangnen-verahskvoghutjuny-lachinum-rubinjan-52560416.html
Խաղաղապահները պետք է ցանկացած կերպ վերականգնեն վերահսկողությունը Լաչինում. Ռուբինյան
Խաղաղապահները պետք է ցանկացած կերպ վերականգնեն վերահսկողությունը Լաչինում. Ռուբինյան
Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով խախտվել է ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնելու... 13.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-13T15:57+0400
2022-12-13T15:57+0400
2022-12-13T16:00+0400
հայաստան
ռուբեն ռուբինյան
լաչինի միջանցք
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531358_0:0:1600:901_1920x0_80_0_0_24dc62faf91f4e4b32fe67a75248725e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն ակնհայտորեն խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։Նա նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։Նա ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:Սյունիքում օպերատիվ շտաբ է ստեղծվել. ճանապարհին մնացած անձանց համար թեժ գիծ է գործում«Այսինքն` Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար): Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է»,– գրել է Ռուբինյանը։Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրելՆրա խոսքով` Ադրբեջանի գործողությունների հետևանքով խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531358_151:0:1574:1067_1920x0_80_0_0_7d28a2500528b3e1c361d89d11ccef0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուբեն ռուբինյան, լաչինի միջանցք, խաղաղապահ
հայաստան, ռուբեն ռուբինյան, լաչինի միջանցք, խաղաղապահ
Խաղաղապահները պետք է ցանկացած կերպ վերականգնեն վերահսկողությունը Լաչինում. Ռուբինյան
15:57 13.12.2022 (Թարմացված է: 16:00 13.12.2022) ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով խախտվել է ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն ակնհայտորեն խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը։
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։
«Այսինքն` միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ պաշտպանության բանակի միջև բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։ Համաձայն հայտարարության՝ ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո»,–գրել է նա։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:
«Այսինքն` Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար): Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է»,– գրել է Ռուբինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի գործողությունների հետևանքով խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։
«Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ»,– ընդգծել է Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։