https://arm.sputniknews.ru/20221213/gegharquniqi-marzpety-hujs-e-hajtnel-vor-chinastany-kajakci-anvtangajin-khndri-lutsmany-52588279.html
Գեղարքունիքի մարզպետը հույս է հայտնել, որ Չինաստանը կաջակցի անվտանգային խնդրի լուծմանը
Գեղարքունիքի մարզպետը հույս է հայտնել, որ Չինաստանը կաջակցի անվտանգային խնդրի լուծմանը
Sputnik Արմենիա
Կարեն Սարգսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը։ 13.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-13T21:31+0400
2022-12-13T21:31+0400
2022-12-13T21:43+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
գեղարքունիքի մարզ
չինաստան
դեսպան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52588255_0:0:2049:1153_1920x0_80_0_0_5abce34ad3ea6ac99f1e6e2dcfe2f3a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգն այսօր այցելել է Գեղարքունիք։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մարզպետ Կարեն Սարգսյանը։Ֆան Յոնգի հետ Գեղարքունիքի մարզ են այցելել նաև Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչը, ռազմական կցորդը։Նշվում է նաև, որ դեսպան Ֆան Յոնգի հրավերով առաջիկայում մարզպետը կայցելի Հայաստանում Չինաստանի դեսպանատուն` քննարկելու առաջիկա անելիքները:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են
գեղարքունիքի մարզ
չինաստան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52588255_14:0:1837:1367_1920x0_80_0_0_32c1f46bb3705eed36c24e2b483aa6eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղարքունիքի մարզ, չինաստան, դեսպան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
գեղարքունիքի մարզ, չինաստան, դեսպան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
Գեղարքունիքի մարզպետը հույս է հայտնել, որ Չինաստանը կաջակցի անվտանգային խնդրի լուծմանը
21:31 13.12.2022 (Թարմացված է: 21:43 13.12.2022) Կարեն Սարգսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգն այսօր այցելել է Գեղարքունիք։ Տեղեկությունն
իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ֆան Յոնգի հետ Գեղարքունիքի մարզ են այցելել նաև Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչը, ռազմական կցորդը։
«Դեսպանին ներկայացրի ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակը։ Հույս հայտնեցի, որ Չինաստանը ևս կաջակցի մարզի սահմանային հատվածներում ստեղծված անվտանգային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն»,–ասում է Սարգսյանը։
Նշվում է նաև, որ դեսպան Ֆան Յոնգի հրավերով առաջիկայում մարզպետը կայցելի Հայաստանում Չինաստանի դեսպանատուն` քննարկելու առաջիկա անելիքները:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: