https://arm.sputniknews.ru/20221212/spajkan-ev-nra-het-kapvats-kazmakerputjunner-petakan-bjuje-en-veradardzrel-85-mlrd-dram-52529196.html
«Սպայկան» և նրա հետ կապված կազմակերպություններ պետական բյուջե են վերադարձրել 8.5 մլրդ դրամ
«Սպայկան» և նրա հետ կապված կազմակերպություններ պետական բյուջե են վերադարձրել 8.5 մլրդ դրամ
Sputnik Արմենիա
«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու համար։ 12.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-12T17:56+0400
2022-12-12T17:56+0400
2022-12-12T17:56+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
«սպայկա» սպը
հարկեր
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/1798/49/17984939_0:0:1600:901_1920x0_80_0_0_c84b462dc00a6415eb3dea610937a38a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. «Սպայկա» ընկերության և նրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. ժամանակահատվածում տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, Հունաստանից, Հայաստանի Հանրապետություն է ներմուծել տարատեսակ սննդամթերք (պանիր, տանձ, չինական կաղամբ, լոլիկ, վարունգ)՝ դրանք ձևակերպելով որպես ամոնիումի նիտրատ (սելիտրա)՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:Նախաքննության ընթացքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և պատրաստակամություն հայտնել օժանդակել նախաքննությանը և պետական բյուջե վճարել հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները:«Սպայկա», «Գրինպրոդուկտ» և «Վիլլիջ Գրուպ» ընկերություններում իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքում հաշվարկվել են լրացուցիչ շուրջ 5.5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով վերջնական հարկային պարտավորություններ, որի գերակշիռ մասը պետական բյուջե է վերականգնվել 2022թ.-ի նոյեմբերին, իսկ մնացած մասը ընկերությունը պարտավորվել է վճարել ըստ սահմանված ժամանակացույցի:Քրեական վարույթի ընթացքում «Սպայկա» ընկերության և դրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ գումար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1798/49/17984939_36:0:1468:1074_1920x0_80_0_0_e701ac1b1e2eb631208b3f19231a6f0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), «սպայկա» սպը, հարկեր, քրեական գործ
պետական եկամուտների կոմիտե (պեկ), «սպայկա» սպը, հարկեր, քրեական գործ
«Սպայկան» և նրա հետ կապված կազմակերպություններ պետական բյուջե են վերադարձրել 8.5 մլրդ դրամ
«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. «Սպայկա» ընկերության և նրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. ժամանակահատվածում տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, Հունաստանից, Հայաստանի Հանրապետություն է ներմուծել տարատեսակ սննդամթերք (պանիր, տանձ, չինական կաղամբ, լոլիկ, վարունգ)՝ դրանք ձևակերպելով որպես ամոնիումի նիտրատ (սելիտրա)՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (մինչև 01.07.2022թ.-ին գործող) 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով` հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու համար։
Նախաքննության ընթացքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և պատրաստակամություն հայտնել օժանդակել նախաքննությանը և պետական բյուջե վճարել հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները:
«Սպայկա», «Գրինպրոդուկտ» և «Վիլլիջ Գրուպ» ընկերություններում իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքում հաշվարկվել են լրացուցիչ շուրջ 5.5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով վերջնական հարկային պարտավորություններ, որի գերակշիռ մասը պետական բյուջե է վերականգնվել 2022թ.-ի նոյեմբերին, իսկ մնացած մասը ընկերությունը պարտավորվել է վճարել ըստ սահմանված ժամանակացույցի:
Քրեական վարույթի ընթացքում «Սպայկա» ընկերության և դրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ գումար: