00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեսդարյա ընդմիջումից հետո մարդկությունը կրկին հայացքն ուղղում է Լուսնին

© Photo : Unsplash / Kym MacKinnonԼուսին
Լուսին - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ 2023 թվականը, ամենայն հավանականությամբ, կլինի Լուսնի նկատմամբ հետաքրքրության վերականգնման տարի, երբ մարդը տիեզերանավով կրկին ուղղություն կվերցնի դեպի մեր բնական արբանյակը։
Իմ սերնդակիցները հաստատ հիշում են, թե ինչ էր կատարվում անցած դարի 50-ականների վերջին և 60-ականների սկզբին։ Խորհրդային Միությունը, որը իսկի կարգին ավտոմեքենա չէր կարողանում արտադրել, անցավ բոլորից և առաջին արհեստական արբանյակն արձակեց, հետո մեր մոլորակի շուրջն առաջին անգամ պտտվեց Յուրի Գագարինը, տիեզերք թռավ առաջին կինը՝ Վալենտինա Տերեշկովան։ Եվ ամերիկացիները հասկացան՝ իրենց տեխնոլոգիական գերակայությունը հաստատելու միակ միջոցը Լուսնի վրա վայրէջք կատարելն է։
Այդ բանը ԱՄՆ-ը արեց վեց անգամ։ 50 տարի առաջ՝ 1972 թվականի դեկտեմբերի 11-ին, Լուսնի վրա իջավ ամերիկյան վերջին տիեզերանավը՝ «Ապոլոն-17»-ը, որի անձնակազմի ղեկավար Յուջին Սերնանը, չորս օր անց իր վերջին հետքը թողնելով լուսնային փոշու վրա, հայտարարեց. «Մենք հեռանում ենք Լուսնից, բայց անպայման շատ շուտով կվերադառնանք»։ Սերնանի կանխատեսած «շատ շուտով»-ն արդեն դես դար է տևում։ Ինչպես ասել է հայտնի կինոսերիալներից մեկի գլխավոր հերոսը. «Մանկությունը դաժան բան է։ Ես ուզում էի տիեզերագնաց դառնալ և թռչել Լուսին, բայց հետո հայտնաբերեցի, որ տիեզերագնացներն այլևս Լուսին չեն թռչում»։
Կեսդարյա ընդմիջումից հետո մարդկությունը կրկին հայացքն ուղղում է Լուսնին
Ինչո՞ւ չեն թռչում։ Մասնագետների մեծ մասը պատասխանում է՝ նախ, ամերիկացիների հավակնությունները բավարարված էին՝ տեսա՞ք, Ջոն Քենեդին ասում էր, որ մինչև 60-ականների ավարտը պիտի հայտնվենք Լուսնի վրա, և Ամերիկան ամեն ինչ արեց, որ սպանված նախագահի կանխատեսումն իրականանա, մի բան էլ՝ ավելի։ Եվ երկրորդ, ամերիկյան ծրագիրը պարզապես սպառվեց, վեց «Ապոլոնները» այնքան նյութ բերեցին Լուսնից, որ այն մինչև հիմա ուսումնասիրվում է։ Ի՞նչ իմաստ ունի ամեն անգամ նոր լուսնային քարեր քարշ տալու համար յուրաքանչյուր թռիչքի վրա մեկ միլիարդ դոլար ծախսել, երբ, ինչպես կասեին լոռեցիք, մի զադ էլ կա ոչ, այսինքն, բացարձակապես որևէ տնտեսական օգուտ չկա։
Եվ բոլորովին պատահական չէ, որ հիմա թռիչքները դեպի Լուսին վերսկսվում են հենց այն պատճառով, որ ի հայտ է եկել շատ կոնկրետ տնտեսական շահը։ Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, մտադիր է լուսնասերներին տիեզերք ուղարկել կլորիկ գումարի դիմաց։
Միանգամից ասեմ՝ եթե անպայման ուզում եք հաջորդ տարի թռչել դեպի Լուսին և նույնիսկ լիքը փող ունեք, ուշացել եք. այդ հրթիռի բոլոր տոմսերն արդեն գնել է ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան։ Թե որքան փող է տվել, ստույգ հայտնի չէ, բայց այս մարդը արդեն մեկ անգամ եղել է տիեզերքում. անցած տարի ռուսաստանյան «Սոյուզ»-ով որպես զբոսաշրջիկ գնացել է Միջազգային տիեզերակայան և 12 օր այնտեղ մնալու հաճույքի համար վճարել է մոտ 75 միլիոն դոլար։ Կարելի է ենթադրել, որ թռիչքը դեպի Լուսին շատ ավելի թանկ կնստի։
Ճապոնացին մենակ չի գնալու, այլ մոտ 10-հոգանոց խմբով։ Եվ քանի որ ողջ փողը ինքն է տվել, ինքն էլ որոշել է, թե ում հետ է թռչելու։ Եթե կարծում եք, թե մերձավորներին է վերցնելու, ասենք, զոքանչին կամ բաջանաղին, չարաչար սխալվում եք։ Սկզբում 45-ամյա ճապոնացին մտադիր էր դեպի Լուսին թռչել չամուսնացած և 20 տարին չբոլորած մի կնոջ հետ, մրցույթ հայտարարեց, որին մասնակցելու ցանկություն հայտնեցին գեղեցիկ սեռի մոտ 30 հազար ներկայացուցիչներ ողջ աշխարհից, բայց, ի վերջո միլիարդատերը հրաժարվեց այդ մտքից և ներողություն խնդրեց բոլորից։ Օրերս նա հրապարակեց իր նոր թիմի անդամների անունները։ Կազմը ավելի քան խայտաբղետ է։
Հետաձգված կյանքի ախտանիշ. վերջապես ե՞րբ կգա ապրելու ժամանակը
Պատկերացրե′ք, դեպի Լուսին թռիչքի տոմսեր ստացած երջանիկների թվում կա դիջեյ, բլոգեր, պարուսույց, լուսանկարիչ, կինոռեժիսոր, դերասան և նույնիսկ փոփ-երգիչ։ Ենթադրվում է, որ նրանք ճապոնացու հետ միասին դեպի Լուսին կուղևորվեն հաջորդ տարվա ընթացքում, թռիչքը կտևի մոտ մեկ շաբաթ, բայց հրթիռը մեր բնական արբանյակի վրա վայրէջք չի կատարի, ուղղակի տիեզերական այս զբոսաշրջիկները հնարավորություն կունենան դիտելու Լուսինը նրա ուղեծրից։ Այսինքն, մինչև հիմա Լուսնի վրա եղել է 12 մարդ, և այս առումով ոչինչ չի փոխվի։
Լուսին - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Թռիչքները դեպի Լուսին վերականգնվում են. կանայք էլ կկարողանան իրենց հետքը թողնել այնտեղ
Եվ նույնիսկ եթե մարդկությունը Լուսնի վրա բնակավայրեր կառուցի, էլի չեն փոխվի մեր երկնագույն մոլորակի և նրա բնական արբանյակի փոխհարաբերությունները, Լուսինը կշարունակի մակընթացություն և տեղատվություն առաջացնել մեր ծովերում և օվկիանոսներում։ Եվ ուրեմն, ճիշտ է նկատել Էռնեստ Հեմինգուեյն իր ամենահայտնի վիպակներից մեկում. «Լուսինն ալեկոծում է ծովը, ինչպես կնոջը»։
Լրահոս
0