00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թռիչքները դեպի Լուսին վերականգնվում են. կանայք էլ կկարողանան իրենց հետքը թողնել այնտեղ

© Sputnik / Ilya Naymushin / Անցնել մեդիապահոցԼուսին
Լուսին - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Լուսին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ուղիղ 5 տասնամյակ է անցել այն օրվանից, երբ 1972 թվականին ամերիկացիները վերջին անգամ վայրէջք կատարեցին Լուսնի վրա, և այդ 50 տարվա ընթացքում մեր բնական արբանյակը որևէ մեկին առանձնապես չէր հետաքրքրում։
Մարդ ակամա հիշում է Անտարկտիդայի հետ պատահածը։ Սկզբում կատաղի մրցավազք էր սկսվել՝ ո′վ առաջինը կհասնի Հարավային բևեռին, իսկ երբ դրամատիկ արշավներն ավարտվեցին, կես դար շարունակ մարդիկ ոտք էլ չէին դնում այդ մայրցամաքը պատող սառույցին։ Ճիշտ ու ճիշտ Լուսնի նվաճման պատմությունն է։
Գաղտնիք չէ, որ այդ ժամանակ՝ 60-ականներին, ամերիկացիներն իրենց պարզապես նվաստացած էին զգում։ Սովետը առաջինը արհեստական արբանյակ դուրս բերեց ուղեծիր, դրան հետևեց Յուրի Գագարինի առաջին թռիչքը, հետո ուղեծրում պտույտ գործեց առաջին կինը՝ Վալենտինա Տերեշկովան, Ալեքսեյ Լեոնովը առաջինը դուրս եկավ բաց տիեզերք… Հենց դրա համար էլ ամերիկացիները ջանք ու միջոց չխնայեցին, որպեսզի առաջինը վայրէջք կատարեն Լուսնի վրա։
Թռիչքները դեպի լուսին վերականգնվում են. կանայք էլ կկարողանան իրենց հետքը թողնել լուսնային փոշու վրա
Այն ֆանտաստիկ գումարը, որը ծախսվեց «Ապոլոնների» վրա, այժմ կկազմեր ավելի քան 250 միլիարդ դոլար, լուսնային ծրագրում ընդգրկված էր գրեթե կես միլիոն մարդ։ Ու ստացվեց։ 1969 թվականի հուլիսի 20-ին ողջ աշխարհը լսեց Նեյլ Արմսթրոնգի հայտնի խոսքերն այն մասին, թե մարդկության համար ինչ հսկայական նշանակություն ունի մեկ մարդու փոքր քայլը լուսնի մակերևույթի վրա։
Հաջորդ երեք տարիների ընթացքում ամերիկացի տիեզերագնացները բոլ-բոլ ման եկան լուսնային փոշու մեջ, լիքը քարեր հավաքեցին, բայց կամաց-կամաց հառնեց սկզբունքային հարցը՝ բա հետո՞։ Էլ անելու առանձնապես ոչինչ չկար, իսկ հասարակ քաղաքացիները բողոքում էին՝ հերիք չի հսկայական փողեր եք ծախսում Վիետնամի պատերազմի վրա, դեռ մի բան էլ մեկը մյուսի հետևից հրթիռներ եք ուղարկում Լուսին։ Ի՞նչ օգուտ դրանից։ Իսկապես, միակ օգուտ ստացողը երևի ուսանող Թեդ Ռոբերթսն էր, որին հաջողվեց լուսնային սեքսը։ Չե՞ք լսել այդ պատմությունը։ Հնարավորինս հակիրճ ներկայացնեմ։
Իլոն Մասկ. աշխարհի ամենահարուստ և ամենաանկանխատեսելի մարդը
Թեդը 20 տարի առաջ գործնական աշխատանք էր իրականացնում Հյուսթոնում, որի լաբորատորիաներից մեկում պահվում էին Լուսնից բերված քարերը։ Իր սիրած աղջկան գայթակղիչ ու անսովոր առաջարկ արեց՝ սեքս լուսնի վրա։ Եվ պատկերացրեք՝ չխաբեց, գողացավ Լուսնից բերված քարի կտորները, շարեց դրանք իր մահճակալում՝ ներքնակիտակ ու հրավիրեց աղջկան։ Հետո որոշեց վաճառել այդ քարերը, բայց բռնվեց, 8 տարի նստեց, այդ ընթացքում խորացավ աստղագիտության մեջ, գիտական թեզ պաշտպանեց, և հիմա նյարդայնանում է, երբ լրագրողները կրկին ու կրկին հարց են տալիս «լուսնային սեքսի» մասին. «Ես գիտնական եմ, տիեզերքի գաղտնիքներն եմ ուսումնասիրում, իսկ դուք ինձ անընդհատ միայն հիշեցնում եք ուսանողական տարիներիս հիմար դրվագը»։
Ինչևէ, այժմ ամերիկացիները որոշել են վերադառնալ Լուսին։ Այս շաբաթ ՆԱՍԱ-ում մեկնարկեց այն առաքելությունը, որի շրջանակում մարդը կրկին ոտք կդնի Լուսնի վրա։ Ճիշտ է, այն տիեզերանավը, որը հիմա արձակվել է Ֆլորիդայում, անօդաչու է։ Այն դուրս կգա Լուսնի ուղեծիր, կպտտվի 20 օրից ավելի, հետազոտողները այնտեղ գտնվող մանեկենների վրա կուսումնասիրեն տարբեր գործոնների ազդեցությունը, իսկ արդեն 2024 թվականին Լուսին կուղևորվեն տիեզերագնացները, և նման թռիչքները կդառնան պարբերական։
Գլխավոր նպատակն է պարզել՝ արդյոք հնարավո՞ր է Լուսնի բևեռներում հայտնաբերված սառույցն օգտագործել վառելիքի պատրաստման համար։ Եթե պատասխանը դրական լինի, դա շատ կհեշտացնի հաջորդ փուլի՝ դեպի Մարս թռիչքի իրագործումը։ Այսինքն, Լուսինն իրականում ընդամենը առաջին կանգառն է, որից հետո մարդկությունը հնարավորություն կունենա յուրացնելու նաև Կարմիր մոլորակը, իսկ դա արդեն սկզբունքային հարց է։
Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկ - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
8 միլիարդն էլ հաստատ կհաղթահարենք, բայց 9-ին կարող է երբեք չհասնենք
Բազմաթիվ գիտնականներ պնդում են, որ ընդամենը մեկ մոլորակում առաջացած և զարգացած կյանքը ընդհանրապես հեռանկար չունի և վաղ թե ուշ անհետանում է այս կամ այն պատճառով։ Դրա վկայությունն է թեկուզ այն, որ հենց Երկրի վրա մի ժամանակ տեղի ունեցած գլոբալ աղետի պատճառով վերացան ոչ միայն դինոզավրները, այլև կյանքի հազարավոր տեսակներ։ Կա՞ արդյոք երաշխիք, որ նման բան չի կրկնվի։ Այդ պատճառով էլ, ասում են մասնագետները, մարդկությունը հնարավորինս շուտ պետք է հաստատվի առնվազն ևս մեկ մոլորակում։
Եթե այսքանից հետո էլ պնդեք, թե այնուամենայնիվ Լուսնի հետ կապված որևէ նորություն ակնկալել անհնար է, կհակադարձեմ՝ ամեն օր միայն գովերգում ենք կանանց, այնինչ, փաստ է, որ Երկրի բնական արբանյակի վրա արդեն կես դար է, ինչ մնում են միայն մեր՝ տղամարդկանց, հետքերը։ Համաձայնե′ք, պարզապես պարտավոր ենք վերսկսել թռիչքները և ամեն ինչ անել, որպեսզի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն էլ հնարավորություն ստանան ըմբոշխնելու գիշերային ռոմանտիկ զբոսանքները լուսնի վրա։
Լրահոս
0