00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանության նոր մարտահրավերներին զուգահեռ հայտնվել են նաև նոր գործիքներ․ Միրզոյան

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո Հայաստանին անհրաժեշտ է ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս գտնել:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտմեբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խիստ կարևոր է համարում ցեղասպանության կանխարգելման գործում նոր գաղափարների գեներացիան: Միրզոյանը նման հայտարարություն արեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։
«Տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունները վերածվել են ուժի կիրառման: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն միջազգային համակարգը չի կարող հիմնված լինել «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա։ Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում: Ակնհայտ է, որ բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո մեզ անհրաժեշտ է ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս գտնել: Ցեղասպանությունների և էթնիկ զտումների, կրոնական և ազգային խտրականության և ատելության անթույլատրելիությունը և դրանց կանխարգելումը, մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է դառնան այդ կոնսենսուսի հիմնասյուներից մեկը»,- նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: Միրզոյանն ասաց, որ ՄԱԿ-ը մեծ աշխատանքներ է տարել ցեղասպանության կանխարգելման նպատակով նոր կարողություններ և մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Արտգործնախարարի խոսքով՝ ցեղասպանության կանխարգելումն ապահովող կարևոր քայլերից դարձավ 2004 թվականին այս հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի պաշտոնի սահմանումն ու գրասենյակի ստեղծումը։ Այն, ըստ Միրզոյանի, տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ փորձառություն, և մշակած շատ փաստաթղթեր ցեղասպանության կանխարգելման ուղենիշ են ՄԱԿ անդամ երկրների համար:
Նա հիշեց նաև 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, որի հետևանքները մինչև օրս հաղթահարված չեն: Միրզոյանը նաև նշեց, որ նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ին էլ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ: Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների հետ, որոնք մինչև այս պահը վերացված չեն։
Խոսելով ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող կառույցների մասին՝ Միրզոյանն ընդգծեց, որ այս հարցում մեծ դերակատարում ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը:
ԱԳ նախարարը շեշտեց այն դերակատարումը, որը ցեղասպանության կանխարգելման գործում ունենում է Հայաստանի կողմից նախաձեռնված և 2 տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող Ցեղասպանության կանխարգելման բանաձևը:
Պետք է ազատագրենք մարդկությանը ցեղասպանության արհավիրքից․ Գուտերեշ
«Բանաձևն իր ծանրակշռիռ ներդրումն է ունենում ցեղասպանության կանխարգելման և պատժի կոնվենցիայի դրույթների կիրառելիության ապահովման գորոծում: Այն յուրահատուկ գործողությունների ծրագիր է, որը նախանշում է այս առումով հետագա քայլերն ու նպատակները։ 21-րդ դարն ու նոր տեխնոլոգիաների զարգացումն իրենց ազդեցությունն են ունեցել նաև ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վրա: Այսօր ծառացել են նոր մարտահրավերներ, հայտնվել են նաև նոր գործիքներ՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման համար»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Ֆորումի աշխատանքների շրջանակներում նա հրավիրեց բոլորին քննարկում ծավալել հնարավոր առկա նոր գործիքները չարի դեմ օգտագործելու ուղղությամբ։ Նա հույս հայտնեց, որ մոլորակի վրա այլևս չեն լինի ժողովուրդներ, որոնք կառերեսվեն ցեղասպանության արհավիրքի հետ:
Լրահոս
0