00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2022 թ.–ին անվճար բժշկական սպասարկման ուղեգրով բուժվել է 606 ազատազրկված անձ

© GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA«Նուբարաշեն» ՔԿՀ. արխիվային լուսանկար
«Նուբարաշեն» ՔԿՀ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Բաժանորդագրվել
Արդարադատության նախարարությունից պարզաբանել են, որ հնարավոր չէ հստակ պատասխանել, թե ՀՀ տարածքում քանի բանտարկյալ ունի բուժօգնության կարիք։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականի ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման ուղեգրով բուժվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող 606 ազատազրկված անձ: Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։
««Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կողմից հաշվառվում է միայն բանտարկյալներին բժշկական օգնության տրամադրման ծավալը»,–նշել են նախարարությունից` պարզաբանելով, որ հնարավոր չէ հստակ պատասխանել, թե ՀՀ տարածքում քանի բանտարկյալ ունի բուժօգնության կարիք։
Բացի այդ, ընդգծվում է, որ ոչ պետական բժշկական կենտրոններում ազատազրկված անձանց բուժման վերաբերյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կողմից հատուկ հաշվառում չի վարվում:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պետպատվերով բուժումն իրականացվում է միայն արտակարգ դեպքերում, օրինակ` երբ հիվանդությունը չբուժելու պատճառով ծանր հետևանքներ են առաջացել։ Ընդ որում` տարբեր բժշկական գործողություններ են իրականացվում` ամենատարրական միջամտությունից մինչև սրտի վիրահատություն։
Հովհաննիսյանը վստահեցրեց, որ դատապարտյալներից շատերն են սեփական միջոցների հաշվին բուժում ստանում կամ բուժզննում անցնում։ Սակայն երբեմն համապատասխան ռեսուրսների բացակայության պատճառով (մեքենաներ և ուղեկցող անձինք) բանտարկյալներին ուշացումով են տեղափոխում բուժզննման։ Այդ մասին նրանք հաճախ հայտնում են հանրային դիտորդների խմբին։ Ահազանգեր են լինում նաև ժամկետանց դեղերի մասին, սակայն դիտորդների խումբը նման խախտումներ չի արձանագրել։
«Հիմնականում բողոքում են բուժսպասարկման որակից, շատերը պնդում են, որ բավարար քանակի դեղորայք չեն ստանում կամ ցանկանում են շտապ հետազոտություն անցնել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում», – ասաց Հովհաննիսյանը։
Բանտարկյալները բողոքում են նաև հեպատիտից։ Նրանք պնդում են, որ հիվանդությունը հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկում` չբացառելով, որ վարակվել են հենց ՔԿՀ–ում։ Երբեմն բանտարկյալներից ոմանք հացադուլ են հայտարարում սեփական խնդիրներին ուշադրություն հրավիրելու համար։ Հազվադեպ, սակայն բողոքներ են լինում նաև այն մասին, որ խրոնիկ հիվանդություններ ունեցողները ժամանակին դեղորայք չեն ստանում պետպատվերի շրջանակում։ Պատճառը հիմնականում թղթաբանությունն է, և այն բավականին արագ լուծում է ստանում դիտորդների խմբի միջամտության շնորհիվ։
«Նաև մասնագետ բժիշկների պակաս կա։ Օրինակ` քրեակատարողական հիմնարկներից մեկում բուժծառայության ղեկավար չկա, որոշներում էլ հոգեբույժ չկա։ Բնականաբար դա կարող է խնդիրների հանգեցնել»,– ասաց փորձագետը։
Նշենք, որ Հայաստանի տարածքում գործող քրեակատարողական հիմնարկներում 2300 մարդ է պահվում։
Հիշեցնենք` ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությանների միջև այս տարվա հուլիսին հուշագիր է ստորագրվել համագործակցության վերաբերյալ։
«Աբովյան» ՔԿՀ–ում խոնավ է, սնունդը չի վերահսկվում, դեղորայքը նշանակում է բուժքույրը. ՄԻՊ
Համագործակցությունը նպատակ ունի բանտային առողջապահության ոլորտում իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր։
Դրա վերջնանպատակն այն է, որ ազատազրկվածները ստանան այն նույն որակի և ծավալի բժշկական օգնություն ու սպասարկում, ինչ հանրության մյուս անդամները:
Արդարադատության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ նախատեսվում է փակել դատապարտյալների հիվանդանոցը և Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ ունենալ, որը կունենա հիվանդանոցին բնորոշ պայմաններ։
Քանի՞ կին կա «Աբովյան» ՔԿՀ-ում, և ինչի՞ համար են նրանք հայտնվել կալանավայրում
Լրահոս
0