https://arm.sputniknews.ru/20221210/erevanum-krkin-krakvocner-en-hnchel-1-eritasard-mahacel-e-evs-1-y-viravvorvel-52438430.html
Երևանում կրկին կրակոցներ են հնչել. 1 երիտասարդ մահացել է, ևս 1-ը` վիրավորվել
Երևանում կրկին կրակոցներ են հնչել. 1 երիտասարդ մահացել է, ևս 1-ը` վիրավորվել
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ 10.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-10T11:37+0400
2022-12-10T11:37+0400
2022-12-10T11:40+0400
հայաստան
երևան
կրակոց
սպանություն
մահ
երիտասարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45446801_0:168:1600:1068_1920x0_80_0_0_00696d94c40582be436a0e094fda7d12.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ի մոտ կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 1 երիտասարդ է մահացել, ևս 1-ին էլ հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 9-ին։ Ոստիկանության Շենգավիթի բաժինը ժամը 23։55-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ահազանգ է ստացել, որ շտապօգնության խումբը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և «պարանոցի շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու։ Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, գնդակ, արնանման հետքեր, 80-100 համարանիշներով «Porsche Cayenne», «BMW X6» և մի քանի մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր։Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն, սպանության փորձի հատկանիշներով։Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, նա Երևանի բնակիչ է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու համար։Հիշեցնենք` Երևանում կրակոցներ էին հնչել նաև երեկ առավոտյան, 45 և 47 տարեկան տղամարդիկ էին վիրավորվել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45446801_61:0:1485:1068_1920x0_80_0_0_ae70424e10871f862fba5f0e21ac3580.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, կրակոց, սպանություն, մահ, երիտասարդ
հայաստան, երևան, կրակոց, սպանություն, մահ, երիտասարդ
Երևանում կրկին կրակոցներ են հնչել. 1 երիտասարդ մահացել է, ևս 1-ը` վիրավորվել
11:37 10.12.2022 (Թարմացված է: 11:40 10.12.2022) Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ի մոտ կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 1 երիտասարդ է մահացել, ևս 1-ին էլ հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 9-ին։ Ոստիկանության Շենգավիթի բաժինը ժամը 23։55-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ահազանգ է ստացել, որ շտապօգնության խումբը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և «պարանոցի շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու։ Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Ս.-ն է, որը պարանոցի շրջանում հրազենային վիրավորում ստացածն է եղել, իսկ վիրավորը` Երևանի բնակիչ 31-ամյա Տիգրան Ա.-ն։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ից։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, գնդակ, արնանման հետքեր, 80-100 համարանիշներով «Porsche Cayenne», «BMW X6» և մի քանի մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն, սպանության փորձի հատկանիշներով։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, նա Երևանի բնակիչ է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու համար։