00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
47 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է քանդում Հանրապետության հրապարակում գործող օբյեկտը. սեփականատերերն անտեղյակ են

Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հավաստիացնում է, որ Հայաստանի ազգային պատկերասրահին կից գործող օբյեկտն ապամոնտաժում է այն մարմինը, որի կառավարմանը տրված է տվյալ հողակտորը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահին կից գործող հանրային սննդի օբյեկտում, որը պատկանում է «Վենդինգ» ՍՊԸ–ին, առավոտյան 7.30–ից, առանց նախազգուշացման, քանդման աշխատանքներ են իրականացվում, սակայն սեփականատերերի համար պարզ չէ, թե ովքեր և ինչու են վնասում , ապամոնտաժում իրենց գույքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Վենդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Չերչինյանը։

«Դիմեցինք Գեղամ անունով անձին, որը քաղաքապետարանի ներկայացուցիչն է։ Ասաց` քաղաքապետարանն այս պահին գործողություն չի իրականացնում, իրենք դիտորդ են։ Ոստիկանության Կենտրոն բաժնի աշխատակից մայոր Հակոբյանը հայտարարեց, որ քաղաքապետարանն է քանդում, դիմեք իրենց ներկայացուցչին։ Այսինքն` ինքը նույնպես տեղյակ չէր, թե ով է իրականում գործողություն իրականացնում»,–ասաց փաստաբանը։

Նա նաև հայտնեց, որ ոստիկանություն են ահազանգել և ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, սպասում են` համապատասխան աշխատակիցները ներկայանան և պարզեն, թե ովքեր են քանդման աշխատանքներ իրականացնում։
© Sputnik / Artak AghababyanՀանրապետության հրապարակում գործող օբյեկտի ապամոնտաժում
Демонтаж кафе на площади Республики (8 декабря 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2022
Հանրապետության հրապարակում գործող օբյեկտի ապամոնտաժում
«Ընդ որում` դատարանի կողմից կա դրված հայցի ապահովման միջոցներ, որն արգելում է պետական գույքի կառավարման կոմիտեին այս տարածքում որևէ գործողություն կատարել։ Այսինքն` եթե այս տարածքն անգամ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հող է, առկա են համապատասխան հայցի ապահովման միջոցներ , որոնք արգելել են պետական մարմիններին կատարել այստեղ որևէ գործողություն»,–նշեց փաստաբանը։
Քաղաքապետարանի տվյալ ներկայացուցիչը` Գեղամը, Sputnik Արմենիային հայտնեց, որ տարածքում կան քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, որոնք աջակցում են քանդման աշխատանքներին։
«Դատարանը գործողություն կատարելու արգելանք է դրել պետական գույքի կառավարման կոմիտեի վրա, այս պահի դրությամբ այդ կառույցը որևէ գործողություն չի կատարում։ Քանդումն իրականացնում է այն մարմինը, որի կառավարմանը տրված է տվյալ հողակտորը, իսկ նրանց գործողությունների վրա որևէ արգելանք դրված չէ»,–ասաց նա։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հավաստիացրեց , որ ՍՊԻ–ից դեռ ի քանի ամիս առաջ տեղյակ են եղել, որ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվելու։
Մենք փորձեցինք տեղում հասկանալ, թե ում կառավարմանն է տրված այդ հողակտորը և ովքեր են ի վերջո քանդման աշխատանքներ կատարում, սակայն ապամոնտաժման աշխատանքներ կատարողները հայտարարեցին, որ իրենք «բանվոր դասակարգ են, ո՛չ հարցազրույց են տալիս, ո՛չ պարզաբանումներ»։
Sputnik Արմենիան այս հարցով դիմել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություններին։
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ իրենք չեն ստացել հանցագործության մասին հաղորդում, մինչդեռ փաստաբանը վստահեցրեց, որ երկու անգամ անձամբ է զանգահարել 1-02 ծառայություն և հաղորդում ներկայացրել, բայց ժամեր շարունակ ոստիկանությունից որևէ մեկը կանչով չի ժամանել տարածք։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և խնդրել, որպեսզի օժանդակեն ապօրինի կառույցը պետական սեփականություն հանդիսացող տարածքից ապամոնտաժելու հարցում։ Քաղաքապետարանն ընդառաջել է։
«Օբյեկտի սեփականատերերը դատական երկու ատյաններում պարտվել են Պետական գույքի կոմիտեին, և այժմ գործը գտնվում է վճռաբեկ դատարանում։ Վճռաբեկ դատարանը պետական գույքի կոմիտեի վրա արգելանք է դրել, որը տարածվում է միայն այդ կառույցի վրա։ Բացի այդ, վիճարկվող տարածքը Հայաստանի ազգային պատկերասրահի ներսում է գտնվում ։ Ի սկզբանե մոտ 10 տարի առաջ ՍՊԸ–ին տրվել էր մոտ 4,7 քառակուսի մետր տարածք, այն դեպքում, երբ օբյեկտը 11 քառակուսի մետրից ավել էր և գտնվում էր ոչ այնտեղ, որտեղ նրանց հատկացվել էր»,– ասաց Սարդարյանը։
Դատական ակտերի հրապարակման Datalex.am հարթակում հրապարակված դատական գործի համաձայն` դատարանը դեռ 2021թ–ին կայացրած վերջնական վճռով մերժել է «Վենդինգ» ՍՊԸ–ի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` հողազավթման հետևանքների վերացման պահանջի։
Դատավճռից պարզ է դառնում, որ ամեն ինչ սկսվել է 2019թ–ի հունիսին, երբ քաղաքապետարանը «Վենդինգ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացրած գրությամբ առաջարկել է ազատել Հանրապետության հրապարակ հ.4 հասցեում գտնվող Հայաստանի պատմության թանգարանին հարող տարածքի միջսյունային հատվածում տեղադրված կրպակի հետևանքով զավթված 21քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը:
Տնտեսվարողն այս որոշումը բողոքարկել է վարչական դատարանում` որպես իր գործունեության իրավական հիմք ներկայացնելով Հանրապետության հրապարակ 4 հասցեում 4.7քմ մակերեսով հողատարածքի վարձակալության 29.05.2018 թվականին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ կնքված պայմանագիրը։ Քաղաքապետարանի պնդմամբ` այդ պայմանագիրն անվավեր է, քանի որ նոտարական կարգով չի վավերացվել։ Բացի այդ, վարձակալության ժամկետն այդ պայմանագրով ավարտվում է 2021թ–ի դեկտեմբերի 31-ին։
Հօգուտ քաղաքապետարանի կայացրած վճռում վարչական դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հողազավթման հետևանքները վերացնելու մասին պահանջը իրավաչափ է, բխել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքից, չի խախտել հայցվորի իրավունքները, և այս հիմքով հայցվորի պահանջն անհիմն է համարել ու մերժման որոշում կայացրել։
««Վենդինգ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Ա. Գյուլզադյանի կողմից 12.06.2019 թվականի թիվ 51/11159 գրությամբ «Վենդինգ» ՍՊԸ-ին հողազավթման հետևանքների վերացման պահանջ ներկայացնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, մերժել»,– ասված է ՀՀ վարչական դատարանի 2020թ–ի մայիսի 5-ի որոշման մեջ։
Կրպակի տերը դատարանի այս որոշումը բողոքարկել է դատական վերադաս ատյաններում։ Բայց առաջին ատյանի վճիռը մնացել է անփոփոխ։
Դատական վերջնական ակտը` վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունիսի 1-ին։
Լրահոս
0