https://arm.sputniknews.ru/20221208/vorvoshum-chka-khaghaghutjan-pajmanagrvov-e-lgh-harcy-lutsvelu-te-voch-grigvorjan-52357456.html
Որոշում չկա` խաղաղության պայմանագրով է ԼՂ հարցը լուծվելու, թե ոչ. Գրիգորյան
Որոշում չկա` խաղաղության պայմանագրով է ԼՂ հարցը լուծվելու, թե ոչ. Գրիգորյան
Sputnik Արմենիա
Երևանը, Արմեն Գրիգորյանի խոսքով, կողմ է, որ մեխանիզմ ստեղծվի և քննարկում տեղի ունենա ԼՂ–ի ու Ադրբեջանի միջև իրավունքների, անվտանգության վերաբերյալ: 08.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-08T15:22+0400
2022-12-08T15:22+0400
2022-12-08T15:30+0400
արմեն գրիգորյան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
անվտանգության խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51726885_0:0:1600:901_1920x0_80_0_0_9c35050ecabe8b750211e705ac9c120f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրով է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նրա խոսքով` Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի և քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ:Ենթադրում եմ` մինչև տարեվերջ հանդիպում կլինի. Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասինԳրիգորյանը ենթադրում է, որ երբ Ադրբեջանը գրել է հինգ կետերը, դրանցից երեքը ԼՂ մասին է` առանց Լեռնային Ղարաբաղի անունը տալու: Այսինքն` խաղաղության պայմանագրում որոշակի նախադասություններ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին` առանց հստակեցնելու: Գրիգորյանը շեշտեց` հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա պետք է հստակություն մտցվի։Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51726885_177:0:1600:1067_1920x0_80_0_0_bf211d8bd9dd5cb12652e516c34a6aa3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, անվտանգության խորհուրդ
արմեն գրիգորյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, անվտանգության խորհուրդ
Որոշում չկա` խաղաղության պայմանագրով է ԼՂ հարցը լուծվելու, թե ոչ. Գրիգորյան
15:22 08.12.2022 (Թարմացված է: 15:30 08.12.2022) Երևանը, Արմեն Գրիգորյանի խոսքով, կողմ է, որ մեխանիզմ ստեղծվի և քննարկում տեղի ունենա ԼՂ–ի ու Ադրբեջանի միջև իրավունքների, անվտանգության վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրով է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Վաշինգտոնյան հանդիպումից հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Մինչև այս պահն այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, և հստակություն էլ չկա` խաղաղության պայմանագրով ԼՂ հարցը կլուծվի, թե դրանից դուրս»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի և քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ:
Գրիգորյանը ենթադրում է, որ երբ Ադրբեջանը գրել է հինգ կետերը, դրանցից երեքը ԼՂ մասին է` առանց Լեռնային Ղարաբաղի անունը տալու: Այսինքն` խաղաղության պայմանագրում որոշակի նախադասություններ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին` առանց հստակեցնելու: Գրիգորյանը շեշտեց` հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա պետք է հստակություն մտցվի։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար
Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։