https://arm.sputniknews.ru/20221208/partutjunic-hetvo-luis-enriken-heracel-e-ispaniaji-havaqakani-glkhavvor-marzchi-pashtvonic-52363834.html
Պարտությունից հետո Լուիս Էնրիկեն հեռացել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Պարտությունից հետո Լուիս Էնրիկեն հեռացել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Sputnik Արմենիա
Էնրիկեն հավաքականը գլխավորել էր 2018-ի հուլիսին` փոխարինելով Ֆերնանդո Հիերոյին։ 08.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-08T16:50+0400
2022-12-08T16:50+0400
2022-12-08T16:56+0400
ֆուտբոլ
իսպանիա
պաշտոն
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/08/52360712_0:0:1600:901_1920x0_80_0_0_583c54afab67cbc60fc19af0c8491506.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում կրած պարտությունից հետո Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF)։Դեկտեմբերի 6-ին Կատարի «Էդյուքեյշն Սիթի» մարզադաշտում աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում իսպանացիները հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեցին Մարոկկոյին (3:0):Էնրիկեն հավաքականը գլխավորել էր 2018-ի հուլիսից: Երբ թիմը Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից դուրս էր մնացել, նա փոխարինել էր Ֆերնանդո Հիերոյին։ 2019 թվականի մարտին Էնրիկեն ժամանակավորապես լքել էր պաշտոնը դստեր հիվանդության պատճառով, իսկ երեք ամիս անց պաշտոնապես լքել էր պաշտոնը։ Նոյեմբերին դստեր մահից հետո նա կրկին գլխավորեց հավաքականը: Էնրիկեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ, իսկ թիմը կիսաեզրափակիչում պարտվեց ապագա չեմպիոն իտալացիներին։Մակրոնը վստահ է` ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիան կհաղթի Անգլիայի հավաքականինՆա 52 տարեկան է, մինչ այդ գլխավորել է իտալական «Ռոման», իսպանական «Սելտան» և «Բարսելոնան» ՝ վերջինի հետ հաղթելով Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, աշխարհի ակումբային առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթում, Իսպանիայի կրկնակի առաջնությունում և երեք անգամ երկրի գավաթում:Բենտուն հեռանում է Հարավային Կորեայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/08/52360712_159:0:1582:1067_1920x0_80_0_0_931703b791268fd2cc0e0a9a6f5e3118.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, իսպանիա, պաշտոն, մարզիչ
ֆուտբոլ, իսպանիա, պաշտոն, մարզիչ
Պարտությունից հետո Լուիս Էնրիկեն հեռացել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
16:50 08.12.2022 (Թարմացված է: 16:56 08.12.2022) Էնրիկեն հավաքականը գլխավորել էր 2018-ի հուլիսին` փոխարինելով Ֆերնանդո Հիերոյին։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում կրած պարտությունից հետո Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF)։
Դեկտեմբերի 6-ին Կատարի «Էդյուքեյշն Սիթի» մարզադաշտում աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում իսպանացիները հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեցին Մարոկկոյին (3:0):
«RFEF-ն Լուիս Էնրիկեին և նրա թիմին հաջողություն է մաղթում հետագա մասնագիտական նախագծերում: Մարզիչը վաստակել է հավաքականի և ամբողջ ֆեդերացիայի աշխատակիցների սերն ու հիացմունքը», - ասվում է հաղորդագրությունում։
Էնրիկեն հավաքականը գլխավորել էր 2018-ի հուլիսից: Երբ թիմը Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից դուրս էր մնացել, նա փոխարինել էր Ֆերնանդո Հիերոյին։ 2019 թվականի մարտին Էնրիկեն ժամանակավորապես լքել էր պաշտոնը դստեր հիվանդության պատճառով, իսկ երեք ամիս անց պաշտոնապես լքել էր պաշտոնը։ Նոյեմբերին դստեր մահից հետո նա կրկին գլխավորեց հավաքականը: Էնրիկեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ, իսկ թիմը կիսաեզրափակիչում պարտվեց ապագա չեմպիոն իտալացիներին։
Նա 52 տարեկան է, մինչ այդ գլխավորել է իտալական «Ռոման», իսպանական «Սելտան» և «Բարսելոնան» ՝ վերջինի հետ հաղթելով Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, աշխարհի ակումբային առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթում, Իսպանիայի կրկնակի առաջնությունում և երեք անգամ երկրի գավաթում: