https://arm.sputniknews.ru/20221208/erevanum-kanckacvi-ynddem-ceghaspanutjan-hancagvortsutjan-mijazgajin-fvorum-52341825.html
Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում
Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում
Sputnik Արմենիա
Ֆորումին մասնակցելու համար Երևան կժամանի ՄԱԿ–ի պատվիրակությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի... 08.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-08T11:08+0400
2022-12-08T11:08+0400
2022-12-08T11:08+0400
ցեղասպանություն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41245883_0:84:1601:984_1920x0_80_0_0_424d6093da5f0f561b16989b4414c74f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 12-13-ը Երևանում նախատեսվում է անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։Նախանշված ֆորումը Երևանում անցկացվող 4-րդ նմանատիպ միջոցառումն է։Այն նվիրված է լինելու նոր ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին, մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին՝ ցեղասպանության կանխարգելման և ցեղասպանությունից հետո վերականգնման համատեքստում։ Կխոսվի նաև առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ ատելության խոսքը սաստկացնելու, բռնություն հրահրելու, ահաբեկիչների հավաքագրմանը նպաստելու, ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ իրագործելու դեպքերի մասին։Ֆորումը տեղի կունենա «Մատենադարան» Հին ձեռագրերի ինստիտուտում:Ֆորումին նախատեսվում է շուրջ 250 անձանց մասնակցություն, որից շուրջ 35-ը լինելու են միջազգային հրավիրյալներ, որոնց թվում` Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական տիկին Ալիս Վայրիմու Նդերիտուն, ՄԱԿ հատուկ զեկուցողներ, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:Դեկտեմբերի 13-ին՝ Ֆորումի ավարտից հետո, նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև այց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որից հետո նախատեսվում է կազմակերպել պաշտոնական ընթրիք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի և այլ հյուրերի համար։Նշենք, որ նախորդ ֆորումները Երևանում անցկացվել են 2015, 2016 և 2018 թվականներին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41245883_88:0:1511:1067_1920x0_80_0_0_c8c369e5be0e548773f4ce35ee2218df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցեղասպանություն, երևան
Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում
Ֆորումին մասնակցելու համար Երևան կժամանի ՄԱԿ–ի պատվիրակությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գլխավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 12-13-ը Երևանում նախատեսվում է անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ նվիրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։
Նախանշված ֆորումը Երևանում անցկացվող 4-րդ նմանատիպ միջոցառումն է։
Այն նվիրված է լինելու նոր ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին, մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին՝ ցեղասպանության կանխարգելման և ցեղասպանությունից հետո վերականգնման համատեքստում։ Կխոսվի նաև առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ ատելության խոսքը սաստկացնելու, բռնություն հրահրելու, ահաբեկիչների հավաքագրմանը նպաստելու, ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ իրագործելու դեպքերի մասին։
Միջոցառումը կազմակերպվելու է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի և Զանգվածային վայրագությունների դեմ գլոբալ դաշինքի (GAAMAC) հետ համագործակցությամբ:
Ֆորումը տեղի կունենա «Մատենադարան» Հին ձեռագրերի ինստիտուտում:
Ֆորումին նախատեսվում է շուրջ 250 անձանց մասնակցություն, որից շուրջ 35-ը լինելու են միջազգային հրավիրյալներ, որոնց թվում` Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական տիկին Ալիս Վայրիմու Նդերիտուն, ՄԱԿ հատուկ զեկուցողներ, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 13-ին՝ Ֆորումի ավարտից հետո, նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև այց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որից հետո նախատեսվում է կազմակերպել պաշտոնական ընթրիք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի և այլ հյուրերի համար։
Նշենք, որ նախորդ ֆորումները Երևանում անցկացվել են 2015, 2016 և 2018 թվականներին։