https://arm.sputniknews.ru/20221208/amn-i-patzhamijvocnery-rd-in-chen-stipi-hrazharvel-sepakan-ughuc-despanatun-52338008.html
ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ին չեն ստիպի հրաժարվել սեփական ուղուց. դեսպանատուն
ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ին չեն ստիպի հրաժարվել սեփական ուղուց. դեսպանատուն
Sputnik Արմենիա
Դիվանագիտական առաքելությունը մեկնաբանել է լրացուցիչ հակառուսական սահմանափակումների կիրառումը։ 08.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-08T10:11+0400
2022-12-08T10:11+0400
2022-12-08T10:13+0400
ամն
ռուսաստան
պատժամիջոցներ
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/06/24014411_0:160:3073:1888_1920x0_80_0_0_73e86ee618a564ec69619c7a71a230ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնի պատժամիջոցները Մոսկվային չեն ստիպի հրաժարվել սեփական ուղղուց, ռուսական արտահանման նկատմամբ սահմանափակող նոր միջոցներն էլ արտասահմանյան գործընկերներին են վնաս հասցնում։ Այս մասին ասվում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։Ավելի վաղ ԱՄՆ-ն արտահանման սահմանափակում էր մտցրել 24 ընկերությունների, այդ թվում` ռուսաստանցի 10 իրավաբանական անձի դեմ` Նահանգների ազգային անվտանգության կամ օտարերկրյա քաղաքական շահերի դեմ գործողությունների պատճառով։ Ռուսական ընկերությունների ցանկում 10 ձեռնարկության անուն է նշվում` ներառյալ «Ռուսէլեկտրոնիքս», «Միլանդր», «Միլուր» և այլ ընկերություններ։Ինչպես ասվում է դեսպանատան մեկնաբանության մեջ` ռուսական բարձրտեխնոլոգիական ընկերությունների դեմ նոր սահմանափակումները սեփական պատժամիջոցային «քաղցը» հագեցնելու վարչակազմի հերթական փորձերն են։Նշվում է, որ որոշ ընկերությունների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում արդեն երկրորդ անգամ։Դեսպանատանն ընդգծել են նաև մասնավոր բիզնեսի վրա Վաշինգտոնի ճնշման կործանարար հետևանքը։«Առաջին հերթին այդ սահմանափակումներից կտուժեն արտասահմանյան գործընկերները։ Հենց այդպես է լինում համաշխարհային պարենային և էներգետիկ հարթակներից ռուսական արտահանումը դուրս մղելու` Սպիտակ տան ոչ շուկայական նախաձեռնությունների հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 286-րդ օրը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/06/24014411_170:0:2901:2048_1920x0_80_0_0_2955a4ec17dbeda02ca4f74916ce6179.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, պատժամիջոցներ, դեսպանատուն
ամն, ռուսաստան, պատժամիջոցներ, դեսպանատուն
ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ին չեն ստիպի հրաժարվել սեփական ուղուց. դեսպանատուն
10:11 08.12.2022 (Թարմացված է: 10:13 08.12.2022) Դիվանագիտական առաքելությունը մեկնաբանել է լրացուցիչ հակառուսական սահմանափակումների կիրառումը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնի պատժամիջոցները Մոսկվային չեն ստիպի հրաժարվել սեփական ուղղուց, ռուսական արտահանման նկատմամբ սահմանափակող նոր միջոցներն էլ արտասահմանյան գործընկերներին են վնաս հասցնում։ Այս մասին ասվում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ-ն արտահանման սահմանափակում էր մտցրել 24 ընկերությունների, այդ թվում` ռուսաստանցի 10 իրավաբանական անձի դեմ` Նահանգների ազգային անվտանգության կամ օտարերկրյա քաղաքական շահերի դեմ գործողությունների պատճառով։ Ռուսական ընկերությունների ցանկում 10 ձեռնարկության անուն է նշվում` ներառյալ «Ռուսէլեկտրոնիքս», «Միլանդր», «Միլուր» և այլ ընկերություններ։
Ինչպես ասվում է դեսպանատան մեկնաբանության մեջ` ռուսական բարձրտեխնոլոգիական ընկերությունների դեմ նոր սահմանափակումները սեփական պատժամիջոցային «քաղցը» հագեցնելու վարչակազմի հերթական փորձերն են։
Նշվում է, որ որոշ ընկերությունների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում արդեն երկրորդ անգամ։
«Տեղի իշխանությունների նման քայլերը միայն հաստատում են ամերիկյան ոչ լեգիտիմ միջոցների անարդյունավետությունը։ Մատնանշում, որ Ռուսաստանի նկատմամբ ճնշումների գործիքակազմը սպառվում է։ ԱՄՆ–ի նման «պոռթկումները» անհեռանկարային են։ Դրանք պարզապես չեն կարող բերել ցանկալի արդյունքը` ստիպել մեր երկրին արտաքին քաղաքականության մեջ հրաժարվել ինքնիշխան վարքագծից և պաշտպանել ազգային շահերը», – ընդգծել են դիվանագիտական առաքելությունից։
Դեսպանատանն ընդգծել են նաև մասնավոր բիզնեսի վրա Վաշինգտոնի ճնշման կործանարար հետևանքը։
«Առաջին հերթին այդ սահմանափակումներից կտուժեն արտասահմանյան գործընկերները։ Հենց այդպես է լինում համաշխարհային պարենային և էներգետիկ հարթակներից ռուսական արտահանումը դուրս մղելու` Սպիտակ տան ոչ շուկայական նախաձեռնությունների հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 286-րդ օրը։