https://arm.sputniknews.ru/20221207/peskvovy-meknabanel-e-navti-aravelagujn-gni-masin-rd-ereq-pataskhanneri-teghekutjuny-52273501.html
Պեսկովը մեկնաբանել է նավթի առավելագույն գնի մասին ՌԴ երեք պատասխանների տեղեկությունը
Պեսկովը մեկնաբանել է նավթի առավելագույն գնի մասին ՌԴ երեք պատասխանների տեղեկությունը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ «Վեդոմոստի» պարբերականը գրել է, որ ՌԴ իշխանությունը դիտարկում է պատասխանի հիմնական երեք տարվերակ։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T12:31+0400
2022-12-07T12:31+0400
2022-12-07T12:57+0400
դմիտրի պեսկով
նավթ
գին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480383_38:142:1219:806_1920x0_80_0_0_4909ec4fd8a180445889f87dc9b87ff7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի իշխանությունը պատասխանի մի քանի տարբերակ է քննարկում ԵՄ–ի և G7–ի երկրների կողմից ռուսական նավթի առավելագույն գնի սահմանման համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով իրադարձությունների զարգացման երեք տարբերակների վերաբերյալ ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունը։ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պայմանավորվել են ռուսական նավթի գնի առավելագույն շեմի մասին. ԶԼՄԱվելի վաղ «Վեդոմոստի» պարբերականը գրել էր, որ Ռուսաստանի իշխանությունը պատասխանի երեք տարվերակ է մշակում։ Առաջինը` սահմանափակումներին աջակցած երկրներին վաճառքի լիարժեք արգելք, այդ թվում միջնորդ երկրի կամ նույնիսկ դրանց շղթաների միջոցով, երկրորդը` պայմանագրերով արտահանման արգելք, որտեղ ներառված է առավելագույն գնի պայմանները և երրորդը` ինդիկատիվ (կանխատեսվող) գնի կիրառում` Brent տեսակի նկատմամբ ռուսական Urals նավթի առավելագույն զեղչ և մեծ զեղչով վաճառքի արգելք։Արևմուտքի երկրների նավթային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 5-ին. ԵՄ–ն դադարել է ծովով տեղափոխվող ռուսական նավթ ընդունել, բացի այդ` «Մեծ յոթնյակի» մեջ մտնող Ավստրալիան և ԵՄ երկրները գնային սահմանափակում են մտցրել նման նավթի համար մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։ԵՄ երկրները կհետաձգեն ռուսական նավթի առավելագույն գնի վերաբերյալ համաձայնագրի կնքումըՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը որոշումը մեկնաբանելով ասել էր, որ Ռուսաստանը չի ընդունի նավթի առավելագույն գինը, նույնիսկ եթե ստիպված լինի կրճատել արդյունահանումը։ Նա հավելել էր, որ նման սահմանափակումները միջամտություն են շուկայական գործիքներում և Ռուսաստանը պատրաստ է համագործակցել միայն այն սպառողների հետ, որոնք կաշխատեն շուկայական պայմաններով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480383_133:0:1208:806_1920x0_80_0_0_c9979e894a9a9b27d0b30d20e2c24e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, նավթ, գին, ռուսաստան
դմիտրի պեսկով, նավթ, գին, ռուսաստան
Պեսկովը մեկնաբանել է նավթի առավելագույն գնի մասին ՌԴ երեք պատասխանների տեղեկությունը
12:31 07.12.2022 (Թարմացված է: 12:57 07.12.2022) Ավելի վաղ «Վեդոմոստի» պարբերականը գրել է, որ ՌԴ իշխանությունը դիտարկում է պատասխանի հիմնական երեք տարվերակ։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի իշխանությունը պատասխանի մի քանի տարբերակ է քննարկում ԵՄ–ի և G7–ի երկրների կողմից ռուսական նավթի առավելագույն գնի սահմանման համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով իրադարձությունների զարգացման երեք տարբերակների վերաբերյալ ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունը։
Ավելի վաղ «Վեդոմոստի» պարբերականը գրել էր, որ Ռուսաստանի իշխանությունը պատասխանի երեք տարվերակ է մշակում։ Առաջինը` սահմանափակումներին աջակցած երկրներին վաճառքի լիարժեք արգելք, այդ թվում միջնորդ երկրի կամ նույնիսկ դրանց շղթաների միջոցով, երկրորդը` պայմանագրերով արտահանման արգելք, որտեղ ներառված է առավելագույն գնի պայմանները և երրորդը` ինդիկատիվ (կանխատեսվող) գնի կիրառում` Brent տեսակի նկատմամբ ռուսական Urals նավթի առավելագույն զեղչ և մեծ զեղչով վաճառքի արգելք։
«Մի քանի տարբերակներ են դիտարկվում։ Որոշումն ընդունվելուց հետո այն կհրապարակվի», – ասել է Պեսկովը։
Արևմուտքի երկրների նավթային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 5-ին. ԵՄ–ն դադարել է ծովով տեղափոխվող ռուսական նավթ ընդունել, բացի այդ` «Մեծ յոթնյակի» մեջ մտնող Ավստրալիան և ԵՄ երկրները գնային սահմանափակում են մտցրել նման նավթի համար մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը որոշումը մեկնաբանելով ասել էր, որ Ռուսաստանը չի ընդունի նավթի առավելագույն գինը, նույնիսկ եթե ստիպված լինի կրճատել արդյունահանումը։ Նա հավելել էր, որ նման սահմանափակումները միջամտություն են շուկայական գործիքներում և Ռուսաստանը պատրաստ է համագործակցել միայն այն սպառողների հետ, որոնք կաշխատեն շուկայական պայմաններով։