https://arm.sputniknews.ru/20221207/kensatvoshaki-ev-npasti-10-hetvtshari-tsragrvov-aveli-qan-2-mlrd-drami-gvortsarq-e-arvel-nakharar-52312779.html
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով ավելի քան 2 մլրդ դրամի գործարք է արվել. նախարար
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով ավելի քան 2 մլրդ դրամի գործարք է արվել. նախարար
Sputnik Արմենիա
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ծրագրի շրջանակում ամեն ամիս 300-400 մլն դրամի աճ է արձանագրվում։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T17:51+0400
2022-12-07T17:51+0400
2022-12-07T17:55+0400
բանկ
նարեկ մկրտչյան
թոշակ
նպաստ
քարտ
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0f/36523012_0:156:1500:1000_1920x0_80_0_0_a48c3893b370834048b450b415697751.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում, նոյեմբեր ամսվա նախնական տվյալներով, շարունակական աճ է նկատվում։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Նախարարը վստահ է, որ ծրագիրն էական նշանակություն է ունեցել կենսաթոշակառուների և նպաստառուների կյանքում, քանի որ շարունակական գնաճի ընթացքում հնարավորություն է տալիս մեղմել սոցիալական ճնշումներն ու բարձրացնել գնողունակությունը։Մկրտչյանը շեշտեց, որ այս ծրագիրը պետություն–մասնավոր հատված սոցիալական պատասխանատվության համագործակցության նախագիծ է։ Այն իրականացվում է ծրագրին միացած բանկերի միջոցով, դրանք 4-ն են` «ՎՏԲ Հայաստան», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» և «ԱԿԲԱ» բանկ։Նա ընդգծեց` որոշ դեղատներ նույնպես պատրաստակամություն են հայտնել որոշակի գործիքակազմով միանալ ու զեղչային հնարավորություններ տրամադրել։ Գործազրկության խնդիրը լուծելու համար ռազմավարություն է մշակվում. Նարեկ ՄկրտչյանՀիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։Սոցապնախարարության ավելի վաղ հայտնած տվյալներով` ծրագրի շուրջ 200 000 շահառու հետվճարային համակարգից օգտվելու համար ստիպված պետք է փոխեն իրենց սպասարկող բանկերը ու դառնան վերոհիշյալ 4 բանկերից մեկի հաճախորդ։Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0f/36523012_56:0:1389:1000_1920x0_80_0_0_5ca0905a71592415ba996eff86c0d193.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանկ, նարեկ մկրտչյան, թոշակ, նպաստ, քարտ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
բանկ, նարեկ մկրտչյան, թոշակ, նպաստ, քարտ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով ավելի քան 2 մլրդ դրամի գործարք է արվել. նախարար
17:51 07.12.2022 (Թարմացված է: 17:55 07.12.2022) Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ծրագրի շրջանակում ամեն ամիս 300-400 մլն դրամի աճ է արձանագրվում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում, նոյեմբեր ամսվա նախնական տվյալներով, շարունակական աճ է նկատվում։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այսօր, նոյեմբեր ամսվա նախնական տվյալներով, 2 մլրդ 130 մլն դրամի անկանխկիկ գործարք է կատարվել կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից։ Նախորդ ամսվա պարագայում 1 մլրդ 800 մլն դրամ էր։ Այս տեմպը` 300-400 մլն ամեն ամիս, պահպանվում է։ Մեծացել է շահառուների, միջին հետվճարի և գործարքների թիվը»,– ասաց Մկրտչյանը։
Նախարարը վստահ է, որ ծրագիրն էական նշանակություն է ունեցել կենսաթոշակառուների և նպաստառուների կյանքում, քանի որ շարունակական գնաճի ընթացքում հնարավորություն է տալիս մեղմել սոցիալական ճնշումներն ու բարձրացնել գնողունակությունը։
Մկրտչյանը շեշտեց, որ այս ծրագիրը պետություն–մասնավոր հատված սոցիալական պատասխանատվության համագործակցության նախագիծ է։ Այն իրականացվում է ծրագրին միացած բանկերի միջոցով, դրանք 4-ն են` «ՎՏԲ Հայաստան», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» և «ԱԿԲԱ» բանկ։
Նա ընդգծեց` որոշ դեղատներ նույնպես պատրաստակամություն են հայտնել որոշակի գործիքակազմով միանալ ու զեղչային հնարավորություններ տրամադրել։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Սոցապնախարարության ավելի վաղ հայտնած տվյալներով` ծրագրի շուրջ 200 000 շահառու հետվճարային համակարգից օգտվելու համար ստիպված պետք է փոխեն իրենց սպասարկող բանկերը ու դառնան վերոհիշյալ 4 բանկերից մեկի հաճախորդ։
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։