https://arm.sputniknews.ru/20221207/dektemberi-7-kankhateseln-anhnar-er-bajc-patrastvely-partadir-52319564.html
Դեկտեմբերի 7. կանխատեսելն անհնար էր, բայց պատրաստվելը՝ պարտադիր
Դեկտեմբերի 7. կանխատեսելն անհնար էր, բայց պատրաստվելը՝ պարտադիր
Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ Գրեթե անհնար է ստույգ կանխատեսել, թե կոնկրետ երբ տեղի կունենա հզոր երկրաշարժը, կամ կսկսվի պատերազմը, բայց երկու դեպքում էլ կա մի պարտադիր... 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T21:18+0400
2022-12-07T21:18+0400
2022-12-07T21:18+0400
5 րոպե դուլյանի հետ
սպիտակի երկրաշարժ 1988
երկրաշարժ
գյումրի
խսհմ
սեյսմոլոգ
https://cdn.am.sputniknews.ru/img/77/50/775072_0:273:3156:2048_1920x0_80_0_0_7cee0b7c6f44e07905d2f2e86c7a7bb3.jpg
Դեկտեմբերի 7. կանխատեսելն անհնար էր, բայց պատրաստվելը՝ պարտադիր
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 7. կանխատեսելն անհնար էր, բայց պատրաստվելը՝ պարտադիր
Այլապես հետևանքներն աղետալի են լինելու։ Լա′վ, մի կողմ թողնենք 44-օրյա պատերազմը և հազարավոր զոհերը կանխելու հնարավորության թեման, որը գրեթե ամեն օր է շոշափվում։ Ուղիղ 34 տարի է անցել այն օրվանից, երբ Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած բնական աղետը, պաշտոնական տվյալներով, 25 հազար մարդու կյանք խլեց։ Արդյոք հնարավո՞ր էր կանխել։Այս հարցը շատ հրատապ դարձավ, երբ ավելի քան 10 տարի առաջ Իտալիայի իշխանությունները մեղադրեցին և կես տարվա ազատազրկման դատապարտեցին այն սեյսմոլոգներին, որոնք չէին կանխատեսել Լ′Ակվիլա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը։ Գիտական հանրության բողոքի արդյունքում խեղճ մասնագետներն, իհարկե, ի վերջո անմեղ ճանաչվեցին, բայց մնաց սկզբունքային հարցը՝ ուրեմն ի՞նչ՝ որևէ մեկը մեղավոր չի՞ զոհերի համար։ Ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը համոզված է՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրենց բացասական, երբեմն ողբերգական դերն են խաղացել բազմաթիվ գործոններ, որոնք կարելի է բնութագրել շատ հակիրճ՝ էդպիսին էր դրվածքը Սովետի օրոք։Նախ, հաշվարկներն էին սխալ՝ մասնագետները պնդում էին, թե Լենինականն այն գոտում է, որտեղ շենքերը կարելի է նախատեսել առավելագույնը 7-8 բալի համար, այնինչ, եղավ 9 բալ։ Իհարկե, իրավունք ունեք կասկածելու, որ սեյսմոլոգները միտումնավոր էին նախագծողներին սխալ հաշվարկներ ներկայացրել՝ շինարարությունն էժանացնելու համար։ Կամ ճնշում էին բանեցրել կոմունիստական իշխանությունները՝ հպարտորեն զեկուցելու համար կենտրոնին, որ իրենց անխոնջ ու հայրենանվեր աշխատանքի շնորհիվ միջոցների այսքան խնայողություն են ապահովել։ Չե՞ք հիշում այդ անհեթեթ կարգախոսը. «Տնտեսությունը պետք է տնտեսող լինի»։ Սակայն այս ամենը ենթադրությունների ոլորտից է, նման կասկածները հիմնավորող փաստեր չկան։ Եթե ընտրությունները կայանային այսօր. հարցումների ոչ միանշանակ արդյունքներըԵրկրորդն այն հանգամանքն էր, որը շատ լավ հայտնի է իմ սերնդակիցներին՝ Սովետում գրեթե ամեն ինչ անորակ էր՝ հեռուստացույցից մինչև լիմոնադ։ Բնականաբար, շինարարությունն էլ էր անորակ։ Չէին պահպանվում տեխնոլոգիաները, շեղումներ էին թույլ տրվում նախագծերից, Արարատի և Հրազդանի ցեմենտի գործարանների արտադրանքը պահանջվածին չէր համապատասխանում, բայց շինարարներն ի՞նչ անեին՝ ինչ բերում էին, այն էլ շաղախի մեջ էին լցնում։ Պլան կար, պիտի կատարեին։Եվ այս ամենով հանդերձ, կորուստները կարելի էր գոնե որոշ չափով կրճատել, եթե փորձ ունենայինք, և կարգուկանոն լիներ։ Ցավոք, պրոֆեսիոնալ փրկարարական ծառայություն չկար, իսկ բժիշկները փլատակների տակ որոշ ժամանակ մնացած բնակիչների հետ վարվելու հմտություն չունեին։ Իշխանություններն էլ առաջին օրերին պարզապես չէին կարողանում վերահսկել իրավիճակը։ Հաստատ հիշում եք՝ ավերիչ երկրաշարժի մասին լուրը լսելուն պես հազարավոր երևանցիներ և ոչ միայն երևանցիներ իրենց անձնական մեքենաներով ուղևորվեցին դեպի աղետի գոտի։ Անմիջապես ահավոր խցանումներ առաջացան բոլոր ճանապարհներին ու բնակավայրերի փողոցներում։ Եվ «շտապ օգնությունն» այլևս չէր կարողանում հիվանդանոցներ և այլ բժշկական կենտրոններ հասցնել մահամերձ մարդկանց։ Միայն մի քանի օր անց իշխանություններին հաջողվեց բանակի օգնությամբ վերահսկողություն սահմանել և կարգուկանոն հաստատել աղետի գոտում։Հետո արդեն ստեղծվեցին արտակարգ իրավիճակների նախարարությունը, փրկարարական ջոկատները, սեյսմիկ ծառայությունը, հսկիչ մարմինները։ Այսինքն, ամեն ինչ արվեց , որպեսզի ավելի լավ պատրաստված լինենք բնական աղետներին։ Միայն մեղավորները այդպես էլ չբացահայտվեցին։ Եվ ամենացավալին այն է, որ մինչև հիմա անփոփոխ է մնացել այն մտածելակերպը, որը մեր գրեթե բոլոր դժբախտությունների հիմնական պատճառներից մեկն է, և որը շատ հակիրճ ձևակերպված է արդեն դասական դարձած հայտնի արտահայտությամբ. «Այո′, պատասխանատու եմ, բայց հո մեղավո՞ր չեմ»։
https://arm.sputniknews.ru/20221207/hajastany-daser-e-qaghel-averich-erkrasharzhic-ev-pvokhel-e-mvotecumnery-pvokhnakharar-52273147.html
գյումրի
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/77/50/775072_233:0:2964:2048_1920x0_80_0_0_c96a0180606adcf29fb13d1aec3442fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, սպիտակի երկրաշարժ 1988, երկրաշարժ, գյումրի, խսհմ, սեյսմոլոգ
5 րոպե դուլյանի հետ, սպիտակի երկրաշարժ 1988, երկրաշարժ, գյումրի, խսհմ, սեյսմոլոգ
Դեկտեմբերի 7. կանխատեսելն անհնար էր, բայց պատրաստվելը՝ պարտադիր
Եկեք անկեղծ լինենք։ Գրեթե անհնար է ստույգ կանխատեսել, թե կոնկրետ երբ տեղի կունենա հզոր երկրաշարժը, կամ կսկսվի պատերազմը, բայց երկու դեպքում էլ կա մի պարտադիր պահանջ՝ թե′ երկրաշարժին, թե′ պատերազմին պիտի անպայման պատրաստվես։
Այլապես հետևանքներն աղետալի են լինելու։ Լա′վ, մի կողմ թողնենք 44-օրյա պատերազմը և հազարավոր զոհերը կանխելու հնարավորության թեման, որը գրեթե ամեն օր է շոշափվում։ Ուղիղ 34 տարի է անցել այն օրվանից, երբ Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած բնական աղետը, պաշտոնական տվյալներով, 25 հազար մարդու կյանք խլեց։ Արդյոք հնարավո՞ր էր կանխել։
Այս հարցը շատ հրատապ դարձավ, երբ ավելի քան 10 տարի առաջ Իտալիայի իշխանությունները մեղադրեցին և կես տարվա ազատազրկման դատապարտեցին այն սեյսմոլոգներին, որոնք չէին կանխատեսել Լ′Ակվիլա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը։
Գիտական հանրության բողոքի արդյունքում խեղճ մասնագետներն, իհարկե, ի վերջո անմեղ ճանաչվեցին, բայց մնաց սկզբունքային հարցը՝ ուրեմն ի՞նչ՝ որևէ մեկը մեղավոր չի՞ զոհերի համար։ Ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը համոզված է՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրենց բացասական, երբեմն ողբերգական դերն են խաղացել բազմաթիվ գործոններ, որոնք կարելի է բնութագրել շատ հակիրճ՝ էդպիսին էր դրվածքը Սովետի օրոք։
Նախ, հաշվարկներն էին սխալ՝ մասնագետները պնդում էին, թե Լենինականն այն գոտում է, որտեղ շենքերը կարելի է նախատեսել առավելագույնը 7-8 բալի համար, այնինչ, եղավ 9 բալ։ Իհարկե, իրավունք ունեք կասկածելու, որ սեյսմոլոգները միտումնավոր էին նախագծողներին սխալ հաշվարկներ ներկայացրել՝ շինարարությունն էժանացնելու համար։ Կամ ճնշում էին բանեցրել կոմունիստական իշխանությունները՝ հպարտորեն զեկուցելու համար կենտրոնին, որ իրենց անխոնջ ու հայրենանվեր աշխատանքի շնորհիվ միջոցների այսքան խնայողություն են ապահովել։ Չե՞ք հիշում այդ անհեթեթ կարգախոսը. «Տնտեսությունը պետք է տնտեսող լինի»։ Սակայն այս ամենը ենթադրությունների ոլորտից է, նման կասկածները հիմնավորող փաստեր չկան։
Երկրորդն այն հանգամանքն էր, որը շատ լավ հայտնի է իմ սերնդակիցներին՝ Սովետում գրեթե ամեն ինչ անորակ էր՝ հեռուստացույցից մինչև լիմոնադ։ Բնականաբար, շինարարությունն էլ էր անորակ։ Չէին պահպանվում տեխնոլոգիաները, շեղումներ էին թույլ տրվում նախագծերից, Արարատի և Հրազդանի ցեմենտի գործարանների արտադրանքը պահանջվածին չէր համապատասխանում, բայց շինարարներն ի՞նչ անեին՝ ինչ բերում էին, այն էլ շաղախի մեջ էին լցնում։ Պլան կար, պիտի կատարեին։
Եվ վերջապես, ինչպես ասում էր Յուրի Դետոչկինը. «Ախր գողանում են, քաղաքացի′ դատավորներ, շա՜տ են գողանում»։ Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ ինչ-որ շինհրապարակից մի քանի պարկ ցեմենտ գնել։ Բա ինչ անեի՝ շինանյութի խանութներ գոյություն չունեին, իսկ նոր բնակարանս 16-րդ «կվարտալում», գիտե՞ք ինչ վիճակում էի ստացել՝ հյուրասենյակում ուղղակի խիճ էր թափած հատակին՝ առանց մի գրամ ցեմենտի, ու այդ խճի վրա մազութով մի կերպ պարկետ էր փռած։ Ձեռք էիր տալիս՝ դուրս էր գալիս։
Եվ այս ամենով հանդերձ, կորուստները կարելի էր գոնե որոշ չափով կրճատել, եթե փորձ ունենայինք, և կարգուկանոն լիներ։ Ցավոք, պրոֆեսիոնալ փրկարարական ծառայություն չկար, իսկ բժիշկները փլատակների տակ որոշ ժամանակ մնացած բնակիչների հետ վարվելու հմտություն չունեին։ Իշխանություններն էլ առաջին օրերին պարզապես չէին կարողանում վերահսկել իրավիճակը։
Հաստատ հիշում եք՝ ավերիչ երկրաշարժի մասին լուրը լսելուն պես հազարավոր երևանցիներ և ոչ միայն երևանցիներ իրենց անձնական մեքենաներով ուղևորվեցին դեպի աղետի գոտի։ Անմիջապես ահավոր խցանումներ առաջացան բոլոր ճանապարհներին ու բնակավայրերի փողոցներում։ Եվ «շտապ օգնությունն» այլևս չէր կարողանում հիվանդանոցներ և այլ բժշկական կենտրոններ հասցնել մահամերձ մարդկանց։ Միայն մի քանի օր անց իշխանություններին հաջողվեց բանակի օգնությամբ վերահսկողություն սահմանել և կարգուկանոն հաստատել աղետի գոտում։
Հետո արդեն ստեղծվեցին արտակարգ իրավիճակների նախարարությունը, փրկարարական ջոկատները, սեյսմիկ ծառայությունը, հսկիչ մարմինները։ Այսինքն, ամեն ինչ արվեց , որպեսզի ավելի լավ պատրաստված լինենք բնական աղետներին։ Միայն մեղավորները այդպես էլ չբացահայտվեցին։
Եվ ամենացավալին այն է, որ մինչև հիմա անփոփոխ է մնացել այն մտածելակերպը, որը մեր գրեթե բոլոր դժբախտությունների հիմնական պատճառներից մեկն է, և որը շատ հակիրճ ձևակերպված է արդեն դասական դարձած հայտնի արտահայտությամբ. «Այո′, պատասխանատու եմ, բայց հո մեղավո՞ր չեմ»։