https://arm.sputniknews.ru/20221207/hajastany-daser-e-qaghel-averich-erkrasharzhic-ev-pvokhel-e-mvotecumnery-pvokhnakharar-52273147.html
Հայաստանը դասեր է քաղել ավերիչ երկրաշարժից և փոխել մոտեցումները. փոխնախարար
Հայաստանը դասեր է քաղել ավերիչ երկրաշարժից և փոխել մոտեցումները. փոխնախարար
Sputnik Արմենիա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը վստահեցնում է` Հայաստանի փրկարար ծառայությունն այնքան պատրաստված է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ կարող է... 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T12:18+0400
2022-12-07T12:18+0400
2022-12-07T13:13+0400
հայաստան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
երկրաշարժ
դավիթ համբարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46759349_0:0:1600:901_1920x0_80_0_0_3f0027e247dff8206ddd6104300de0e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը դասեր է քաղել ավերիչ երկրաշարժից և փոխել է արտակարգ իրավիճակներին արձագանքելու մոտեցումները։ «Սպիտակի երկրաշարժի «Հիշատակի և դիմակայունության» օրվան նվիրված աշխատաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:Փոխնախարարը շեշտեց՝ Հայաստանի փրկարար ծառայությունն այնպիսի պատրաստվածություն ունի, որ կարող է օգնություն կամ աջակցություն ցուցաբերել նաև աշխարհի այն երկրներին, որտեղ երկրաշարժ կամ որևէ այլ աղետ տեղի ունենա:Նախարարի խոսքով` 34 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը դաս էր ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության համար։ Մասնավորապես ՄԱԿ-ին կից ստեղծվեց որոնողափրկարարական աշխատանքների և արտակարգ իրավիճակների արձագանքման խորհրդատվական խումբ։ Հայաստանն այդ թիմի լիիրավ անդամ է։ԱԺ–ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը«Ավերիչ երկրաշարժից քաղած դասերը Հայաստանին թույլ տվեցին փոխել արտակարգ իրավիճակներին արձագանքելու մոտեցումներն ու ընկալումը»,– նշեց նա։Լրագրողների հետ զրույցում Համբարյանը շեշտեց, որ ԱԻՆ–ը մշտապես աշխատանքներ է տանում բնակչության իրազեկվածության մակարդակն ավելի բարձրացնելու ուղղությամբ։ Նրա խոսքով` ցանկանում են խթանել նաև կամավորական շարժումը` տարաբնույթ աղետներին դիմակայելու և ուժերը համատեղելու առումով։ Այժմ գերատեսչությունը նաև տեխնիկական համալրման աշխատանքներ է իրականացնում։Խոսելով նոր կառուցվող շենքերի ամրության մասին` նա ընդգծեց, որ ԱԻՆ–ը որոշակի դերակատարում ունի այդ գործում։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են սահմանված քաղաքաշինական նորմերին համապատասխան, ինչպես նաև սեյսմիկ ծառայության կողմից տրվող եզրակացության հիման վրա։Հիշեցնենք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկն է։ Հայաստանի հյուսիսում գրանցված երկրաշարժը հողին հավասարեցրեց Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիում (Լենինական) եզակի շինություններ կանգուն մնացին, խիստ տուժեցին Վանաձոր (այն ժամանակ Կիրովական) և Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով ՝ զոհվեց 25 հազար մարդ, շուրջ կես միլիոնն էլ անօթևան դարձավ։Բնական աղետներն ի ցույց են դնում երկրի դիմադրողականության պաշարը. ՀՀ նախագահի ուղերձը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46759349_0:0:1600:1201_1920x0_80_0_0_dc5b0d8b7006047932c31fc1c9f7a541.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), երկրաշարժ, դավիթ համբարյան
հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), երկրաշարժ, դավիթ համբարյան
Հայաստանը դասեր է քաղել ավերիչ երկրաշարժից և փոխել մոտեցումները. փոխնախարար
12:18 07.12.2022 (Թարմացված է: 13:13 07.12.2022) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը վստահեցնում է` Հայաստանի փրկարար ծառայությունն այնքան պատրաստված է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ կարող է օգնություն և աջակցություն ցուցաբերել ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհի ցանկացած կետում:
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը դասեր է քաղել ավերիչ երկրաշարժից և փոխել է արտակարգ իրավիճակներին արձագանքելու մոտեցումները։ «Սպիտակի երկրաշարժի «Հիշատակի և դիմակայունության» օրվան նվիրված աշխատաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
«Եթե նախկինում բոլոր գործողություններն ուղղված էին հետևանքների արձանագրմանը և վերացմանը, ապա այսօր աշխատանքներ են տարվում նման երևույթները կանխատեսելու և կանխելու ուղղությամբ»,– նշեց նա։
Փոխնախարարը շեշտեց՝ Հայաստանի փրկարար ծառայությունն այնպիսի պատրաստվածություն ունի, որ կարող է օգնություն կամ աջակցություն ցուցաբերել նաև աշխարհի այն երկրներին, որտեղ երկրաշարժ կամ որևէ այլ աղետ տեղի ունենա:
Նախարարի խոսքով` 34 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը դաս էր ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության համար։ Մասնավորապես ՄԱԿ-ին կից ստեղծվեց որոնողափրկարարական աշխատանքների և արտակարգ իրավիճակների արձագանքման խորհրդատվական խումբ։ Հայաստանն այդ թիմի լիիրավ անդամ է։
«Ավերիչ երկրաշարժից քաղած դասերը Հայաստանին թույլ տվեցին փոխել արտակարգ իրավիճակներին արձագանքելու մոտեցումներն ու ընկալումը»,– նշեց նա։
Լրագրողների հետ զրույցում Համբարյանը շեշտեց, որ ԱԻՆ–ը մշտապես աշխատանքներ է տանում բնակչության իրազեկվածության մակարդակն ավելի բարձրացնելու ուղղությամբ։ Նրա խոսքով` ցանկանում են խթանել նաև կամավորական շարժումը` տարաբնույթ աղետներին դիմակայելու և ուժերը համատեղելու առումով։ Այժմ գերատեսչությունը նաև տեխնիկական համալրման աշխատանքներ է իրականացնում։
«Առաջին անգամ, բացի միջազգային գործընկերների աջակցությունից, կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 1.2 մլրդ դրամ գումար։ Այն հնարավորություն է տալիս էապես թարմացնելու նախարարության տեխնիկական շարժակազմը, նաև վերանորոգելու մարզային և Երևան քաղաքի հրշեջ–փրկարարական ջոկատների շինությունները։ Սա էլ պակաս կարևոր չէ, որպեսզի այդ շենքերը լինեն ֆիզիկապես և տեխնիկապես լավ վիճակում»,– ասաց Համբարյանը։
Խոսելով նոր կառուցվող շենքերի ամրության մասին` նա ընդգծեց, որ ԱԻՆ–ը որոշակի դերակատարում ունի այդ գործում։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են սահմանված քաղաքաշինական նորմերին համապատասխան, ինչպես նաև սեյսմիկ ծառայության կողմից տրվող եզրակացության հիման վրա։
Հիշեցնենք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկն է։ Հայաստանի հյուսիսում գրանցված երկրաշարժը հողին հավասարեցրեց Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիում (Լենինական) եզակի շինություններ կանգուն մնացին, խիստ տուժեցին Վանաձոր (այն ժամանակ Կիրովական) և Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով ՝ զոհվեց 25 հազար մարդ, շուրջ կես միլիոնն էլ անօթևան դարձավ։