https://arm.sputniknews.ru/20221206/spitaki-averich-erkrasharzhi-agheti-gvotum-5419-yntaniqic-5391i-bakaranajin-khndiry-lutsvel-e-52229526.html
Սպիտակի երկրաշարժի աղետի գոտում 5419 ընտանիքից 5391–ի բնակարանային խնդիրը լուծվել է
Սպիտակի երկրաշարժի աղետի գոտում 5419 ընտանիքից 5391–ի բնակարանային խնդիրը լուծվել է
Sputnik Արմենիա
Դեռևս բնակարանային խնդրի լուծման կարիք ունեն Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքներ։ 06.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-06T12:24+0400
2022-12-06T12:24+0400
2022-12-06T13:44+0400
բնակարան
աղետի գոտի
սպիտակի երկրաշարժ 1988
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2219/00/22190053_0:151:1600:1051_1920x0_80_0_0_bfa1531248a530d0be21b4a066081b1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. 1988 թվականի դեկտեմբերի 7–ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի աղետի գոտում 2008 թվականին սկիզբ առած պետական աջակցության բնակարանային ծրագիրը, որի շահառու է ճանաչվել 5419 ընտանիք, մոտենում է ավարտին։ Տեղեկությունը ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։Նրա խոսքով` դեռևս բնակարանային խնդրի լուծման կարիք ունեն Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքներ, որոնք նախընտրել են, որպեսզի իրենց բնակարանային խնդրի լուծումը դիտարկվի Կապսի ջրամբարի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում։«Այդ ընտանիքներին աջակցություն կտրամադրվի այդ ծրագրով նախատեսված չափով և պայմաններով»,–ասաց նա։ Շիրակում երկրաշարժից տուժածների բնակապահովման ծրագիրը կստուգվի. քրգործ է հարուցվելԿառավարության 2021 թվականի որոշմամբ սահմանվել է, որ այն ընտանիքները, որոնք կորցրած բնակարանի չափով բնակարան ստանալուց հետո վերականգնում են իրենց բնակարանային պայմանների բարելավման իրավունքը(տարիների ընթացքում ընտանիքը համալրվել է, ապրում են ոչ թե մեկ, այլ օրինակ 3 վագոն–տնակում), նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով։ Բացառություն կկազմեն գյուղական համայնքներում մեկ սենյականոց բնակարանի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի ֆինանսական աջակցություն 3 մլն դրամի չափով։Ինչ վերաբերվում է տնակային շինությունների խնդրի լուծմանը, ապա ծրագրի մեկնարկը կտրվի 2023 թվականին, կհստակեցվի ծրագրի բյուջեն և շահառուների թիվը։ Եթե օրինակ վագոն–տնակում ապրում են 10 անձինք, բայց նրանցից մեկ–երկուսն ունեն առնվազն 9 քառակուսի մետր սեփականություն, ապա ծրագրի շահառու չեն դառնա։ Ծրագրի շահառու չեն դառնա նաև նրանք, ովքեր հատկապես 2019 թվականից հետո օտարել են իրենց սեփականությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2219/00/22190053_0:0:1600:1200_1920x0_80_0_0_354e591e0a6812857485e37d9f209d70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բնակարան, աղետի գոտի, սպիտակի երկրաշարժ 1988, հայաստան
բնակարան, աղետի գոտի, սպիտակի երկրաշարժ 1988, հայաստան
Սպիտակի երկրաշարժի աղետի գոտում 5419 ընտանիքից 5391–ի բնակարանային խնդիրը լուծվել է
12:24 06.12.2022 (Թարմացված է: 13:44 06.12.2022) Դեռևս բնակարանային խնդրի լուծման կարիք ունեն Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքներ։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. 1988 թվականի դեկտեմբերի 7–ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի աղետի գոտում 2008 թվականին սկիզբ առած պետական աջակցության բնակարանային ծրագիրը, որի շահառու է ճանաչվել 5419 ընտանիք, մոտենում է ավարտին։ Տեղեկությունը ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։
«Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացված վերջին ծրագիրը շահառու էին ճանաչվել 5419 ընտանիք, որոնք 2008 թվականի դրությամբ հաշվառված էին Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում։ 5419 ընտանիքից 5391 ընտանիքի բակարանային խնդիրը լուծվել է ծրագրով նախատեսված շուրջ 70 մլրդ դրամի շրջանակներում»,–ասաց Արզումանյանը։
Նրա խոսքով` դեռևս բնակարանային խնդրի լուծման կարիք ունեն Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքներ, որոնք նախընտրել են, որպեսզի իրենց բնակարանային խնդրի լուծումը դիտարկվի Կապսի ջրամբարի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում։
«Այդ ընտանիքներին աջակցություն կտրամադրվի այդ ծրագրով նախատեսված չափով և պայմաններով»,–ասաց նա։
Կառավարության 2021 թվականի որոշմամբ սահմանվել է, որ այն ընտանիքները, որոնք կորցրած բնակարանի չափով բնակարան ստանալուց հետո վերականգնում են իրենց բնակարանային պայմանների բարելավման իրավունքը(տարիների ընթացքում ընտանիքը համալրվել է, ապրում են ոչ թե մեկ, այլ օրինակ 3 վագոն–տնակում), նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով։
Բացառություն կկազմեն գյուղական համայնքներում մեկ սենյականոց բնակարանի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի ֆինանսական աջակցություն 3 մլն դրամի չափով։
Ինչ վերաբերվում է տնակային շինությունների խնդրի լուծմանը, ապա ծրագրի մեկնարկը կտրվի 2023 թվականին, կհստակեցվի ծրագրի բյուջեն և շահառուների թիվը։ Եթե օրինակ վագոն–տնակում ապրում են 10 անձինք, բայց նրանցից մեկ–երկուսն ունեն առնվազն 9 քառակուսի մետր սեփականություն, ապա ծրագրի շահառու չեն դառնա։ Ծրագրի շահառու չեն դառնա նաև նրանք, ովքեր հատկապես 2019 թվականից հետո օտարել են իրենց սեփականությունը։