https://arm.sputniknews.ru/20221206/kadastri-kvomitei-tvjalnern-u-bnakaranneri-shukaji-irakan-patkery-inchu-en-dranq-tarber-52254012.html
Կադաստրի կոմիտեի տվյալներն ու բնակարանների շուկայի իրական պատկերը. ինչո՞ւ են դրանք տարբեր
Կադաստրի կոմիտեի տվյալներն ու բնակարանների շուկայի իրական պատկերը. ինչո՞ւ են դրանք տարբեր
Sputnik Արմենիա
Բնակարանների վարձակալման շուկայում ավելի մեծ աշխուժություն սովորաբար գրանցվում է ապրիլի կեսերից մինչև հոկտմեբերի կեսերը, բայց ՀՀ–ումակտիվ սեզոնն ավելի շուտ... 06.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-06T22:50+0400
2022-12-06T22:50+0400
2022-12-06T22:50+0400
բնակարան
վարձ
վարձակալություն
երևան
մարզ
գնաճ
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
վիճակագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1955/24/19552474_0:109:1600:1009_1920x0_80_0_0_5f417dbac7b03ad382c2465f395add61.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Բնակարանների շուկայի իրական պատկերը կարող է չհամընկնել Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների հետ, քանի որ շատ վարձակալներ ու տանտերեր այդ կառույցին չեն ներկայացրել իրենց կարճաժամկետ պայմանագրերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը։Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022 թվականի հոկտեմբերին մարզերում գրանցվել է անշարժ գույքի վարձակալության 430 գործարք, ինչը սեպտեմբերի համեմատ 19.8%-ով ավել է, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ`19.2%-ով պակաս:Ինչ վերաբերում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հետ կապված գործարքների աճին, ապա այստեղ, մեր զրուցակցի դիտարկմամբ, էական նշանակություն կարող են ունենալ պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող սուբսիդավորման երկարաժամկետ ծրագրերը։Քերոբյանն անշարժ գույքի գործակալներին կոչ է անում գտնել տանտերերին և համոզել վարձով տալԱնդրադառնալով այն հարցին, որ անվտանգության մարտահրավերների առջև կանգնած Սյունիքի մարզում տների հետ կապված գործարքների քանակն ավելին է, քան մի քանի այլ մարզերում, Ապրիյանն ընդգծեց, որ պետք է նախևառաջ հասկանալ, թե ովքեր են Սյունիքի մարզում պոտենցիալ վարձակալները։Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` անշարժ գույքի հետ կապված գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 50.7 տոկոսը, գրանցվել է հողերի, առավել ցածրը՝ 4.9 տոկոս, արտադրական նշանակության տների նկատմամբ:ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է սահմանափակ առաջարկի ֆոնին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1955/24/19552474_88:0:1512:1068_1920x0_80_0_0_f554cd65da93490da3ade1559968fca8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բնակարան, վարձ, վարձակալություն, երևան, մարզ, գնաճ, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն
բնակարան, վարձ, վարձակալություն, երևան, մարզ, գնաճ, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն
Կադաստրի կոմիտեի տվյալներն ու բնակարանների շուկայի իրական պատկերը. ինչո՞ւ են դրանք տարբեր
Բնակարանների վարձակալման շուկայում ավելի մեծ աշխուժություն սովորաբար գրանցվում է ապրիլի կեսերից մինչև հոկտմեբերի կեսերը, բայց ՀՀ–ումակտիվ սեզոնն ավելի շուտ սկսվեց Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանողների մեծհոսքի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Բնակարանների շուկայի իրական պատկերը կարող է չհամընկնել Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների հետ, քանի որ շատ վարձակալներ ու տանտերեր այդ կառույցին չեն ներկայացրել իրենց կարճաժամկետ պայմանագրերը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը։
Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022 թվականի հոկտեմբերին մարզերում գրանցվել է անշարժ գույքի վարձակալության 430 գործարք, ինչը սեպտեմբերի համեմատ 19.8%-ով ավել է, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ`19.2%-ով պակաս:
«Փետրվար ամսից մինչ օրս Ռուսաստանում և Ուկրաինայում բնակվող մարդկանց մեծ ներհոսք է գրանցվել դեպի Հայաստան։ Երևանի կենտրոնում և ծայրամասերում ամբողջ ծավալով զբաղված են եղել վարձակալությամբ տրվող բնակարանները, հետևաբար նոր ժամանածներն այլևս չեն կարողացել տեղավորվել մայրաքաղաքում և տեղափոխվել են մարզեր` առավելապես երևանամերձ քաղաքներ։ Մարզերում անշարժ գույքի հետ կապված գործարքների աճը պայմանավորված է այդ հանգամանքով»–նշեց Ապրիյանը։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հետ կապված գործարքների աճին, ապա այստեղ, մեր զրուցակցի դիտարկմամբ, էական նշանակություն կարող են ունենալ պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող սուբսիդավորման երկարաժամկետ ծրագրերը։
Անդրադառնալով այն հարցին, որ անվտանգության մարտահրավերների առջև կանգնած Սյունիքի մարզում տների հետ կապված գործարքների քանակն ավելին է, քան մի քանի այլ մարզերում, Ապրիյանն ընդգծեց, որ պետք է նախևառաջ հասկանալ, թե ովքեր են Սյունիքի մարզում պոտենցիալ վարձակալները։
«Հիմնականում խոսքը վերաբերում է արցախահայությանը` մեր հայրենակիցներին, որոնք տեղափոխվել են Հայաստան, բայց ցանկանում են հնարավորինս մոտ լինել Արցախին։ Մյուս կողմից` ռուս սահմանապահների որոշ մասը նույնպես հաստատվել է այդ մարզում, քանի որ առաջացել է նրանց կենցաղային խնդիրները լուծելու և բնակարաններով ապահովելու անհրաժեշտություն»,– ասաց «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենը։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` անշարժ գույքի հետ կապված գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 50.7 տոկոսը, գրանցվել է հողերի, առավել ցածրը՝ 4.9 տոկոս, արտադրական նշանակության տների նկատմամբ: