00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սևակ Հակոբյան
Սիրիահայերին հայրենիք բերելու մասին ենք մտածում, բայց ռազմավարություն չկա․ Սևակ Հակոբյան
17:48
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև օվկիանոսը գնալով ավելի ու ավելի է խորանում

© Photo : Unsplash / Rita BastiãoԱտլանտյան օվկիանոս
Ատլանտյան օվկիանոս - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2022
Ատլանտյան օվկիանոս
Բաժանորդագրվել
Արագորեն թանկացող պարենային զամբյուղով ռեցեսիայի մեջ մտած Բրյուսելը ստիպված է ավելի ու ավելի արագացնել տպագրական մեքենայի աշխատանքը, ինչն էլ իր հերթին կանխատեսվող մակարդակից բարձր գնաճ է հրահրում։

Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի

Ցանկացած դպրոցական գիտի, որ Եվրասիական և Հյուսիսամերիկյան մայրցամաքները բաժանված են Ատլանտյան օվկիանոսով։ Եթե փոխաբերականորեն խոսենք, ապա այսօր Եվրոպան և ԱՄՆ-ն նույնպես բաժանված են, միայն ի տարբերություն իր աշխարհագրական եղբոր՝ դաշնակիցների միջև աշխարհաքաղաքական հակասությունների օվկիանոսը աստիճանաբար ավելի ու ավելի է խորանում և ընդլայնվում:
Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով CBS News հեռուստաալիքի եթերում, ցույց է տվել արևմտյան աշխարհի երկու կենտրոնների միջև հարաբերությունների արդեն ակնհայտ, բայց դեռևս անհրապույր աստառը։
Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, ասել է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը միանգամայն համերաշխ դիրքորոշումներ ունեն ուկրաինական (կարդա՝ հակառուսական) հարցում, սակայն դաշնակիցների դրությունը բնավ էլ հավասար չէ։ Մակրոնը հիշատակում է ընթացիկ օրակարգի ամենացավոտ հարցերը, այն է՝ էներգետիկ ճգնաժամը և էներգակիրների գները։
Եվրոպան, որը մանրակրկիտ կատարում է բոլոր պահանջները պատժամիջոցների սահմանման և ռուսական էներգառեսուրսների ինքնասահմանափակման հարցերում, այժմ շատ ավելի խոցելի և կախյալ վիճակում է։
Դեռ մեկ տարի առաջ, օրինակ, ռուսական նավթի մասնաբաժինը Եվրամիության էներգետիկ հաշվեկշռում կազմում էր ավելի քան 30 տոկոս, այսինքն տանկերի տախտակամածից եվրոպական պահեստարաններ մղվող յուրաքանչյուր երրորդ բարելը ծագումով Ռուսաստանից էր։
Այս պահին ռուսական նավթահումքի մասնաբաժինը նվազել է մինչև 21 տոկոս, բայց, ինչպես երևում է, արհամարհելով պատժամիջոցների բոլոր փորձերը, մեր երկրի սև ոսկին դեռ մեկ հինգերորդ մասն է կազմում:
ՆԱՏՕ-ի ղեկավարը խոստովանել է, որ Ուկրաինային աջակցելը թանկ է նստում եվրոպացիների վրա
Նույնատիպ իրավիճակ է նաև բնական գազի դեպքում։ Ուղիղ մեկ տարի առաջ խողովակաշարերն ու գազատարները ավելի քան 200 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք էին հասցնում ԵՄ, ինչը կազմում էր ընդհանուր սպառման գրեթե 40 տոկոսը։ Տիտանական ջանքերի և ֆինանսական կորուստների գնով Եվրոպան կարողացավ այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը նվազեցնել մինչև 23 տոկոս։ Վերցնում ենք հաշվիչը և շատ արագ ստանում ենք այս պահի մատակարարումների թվերը։
Անիմաստ չցնծանք. հիմնական գնորդին մատակարարումների նման կտրուկ կրճատումը դժվարությունների առաջ կանգնեցրեց, բայց և վնաս հասցրեց հայրենական «Գազպրոմին», որի անմիջական հետևանքը դարձավ արտադրության նվազումը և լոգիստիկ շրջադարձը դեպի Արևելք, ինչը նույնպես մեծ ծախսերի և դժվարությունների հետ է կապված։
Բայց Ռուսաստանի և Եվրոպայի միջև առանցքային տարբերություն կա։ Մեր ներքին շուկան լեփ-լեցուն է առաջարկով, հարվածային տեմպերով պետության հաշվին գազիֆիկացվում են մարզերը, վառելիքն ինքնին հասանելի է եկամտի ոչ ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքացիներին։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2022
Նավթային էմբարգոն և գնային առաստաղը. ինչ է դա նշանակում ՌԴ-ի և Եվրոպայի համար
Եվրոպայում ճիշտ հակառակ խնդիրն է. արագորեն թանկացող պարենային զամբյուղի հետ ռեցեսիայի մեջ մտած Բրյուսելը ստիպված է ավելի ու ավելի արագ աշխատացնել տպագրական մեքենան, ինչն էլ իր հերթին կանխատեսվող մակարդակից բարձր գնաճ է հրահրում։ Բայց գլխավորը վառելիքի և ռեսուրսների խոշոր պակասն է, քանի որ պարզվեց, որ ռուսական մատակարարումները փոխարինելը բավականին բարդ գործ է։
Կատարը՝ հեղուկացված բնական գազի հիմնական մատակարարը, արտադրությունն ավելացնում է գրեթե մեկ երրորդով՝ տարեկան մինչև 110 միլիոն տոննա, բայց դրաառյուծի բաժինն արդեն պայմանագրով նախատեսված է Չինաստան մատակարարումների համար: Սաուդյան Արաբիան՝ նավթի ամենակարևոր արտահանողը, ոչ այնքան վաղուց ուղղակիորեն մերժեց անձամբ Ջո Բայդենի հետ բարեկամությունը՝ հրաժարվելով ավելացնել արդյունահանումը ի շահ ամերիկյան ներքին և արտաքին քաղաքական օրակարգի։
Բառացիորեն երեկ՝ ռուսական նավթի գների առաստաղի սահմանման կրկեսից հետո ՕՊԵԿ-ի երկրները, որտեղ սաուդցիները առաջին ջութակի դերում են, որոշել են էլ ավելի նվազեցնել արդյունահանումը ֆինանսական կորուստները փոխհատուցելու համար։
Այստեղ, իհարկե, պետք է ասել, որ ՕՊԵԿ-ը և արաբ նավթագործները այդպիսի որոշումը ամենևին էլ Մոսկվայի առջև դաշնակցային պարտքի թելադրանքով չեն ընդունել։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է: Համաշխարհային ճանաչում ունեցող գրական հանճարը, որի հուշարձաններն այժմ զանգվածաբար քանդվում են Ուկրաինայում, դեռ 200 տարի առաջ գրել է. «Նրա օրինակը մյուսներին դաս է»:
Այս արտահայտությունը հիանալի նկարագրում է այն տրամադրությունները, որոնք պտտվում են նավթարդյունահանող երկրների ղեկավարների գլխում։ Պատժամիջոցների՝ Աստված գիտի, թե որերորդ փաթեթի ներդրումից, ծովային փոխադրումների ապահովագրության արգելքից, ռուսական նավթի գների սահմանափակումներից հետո շուկայի բոլոր խաղացողները հիանալի հասկանում են, որ հաջորդ անգամ վատ տղայի՝ ամերիկյան քաղաքական գործիչների և կինեմատոգրաֆի կողմից այդքան սիրված կերպարի դերում կարող է արդեն իրենց սեփական երկիրը նշանակվել։ Վաշինգտոնի և ինքնուրույնությունը կորցրած Բրյուսելի գործողությունները ցույց տվեցին, որ հին շուկայական կանոններն այլևս չեն գործում, գործի են դրվել բացարձակ ծովահենական և ավազակային հնարքները։
Եվ այստեղ մենք կրկին վերադառնում ենք Էմանուել Մակրոնի հարցազրույցին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ԱՄՆ-ն, որն ամբողջությամբ ապահովված է նավթով և գազով, դարձավԵվրոպայի ռեսուրսների գերիշխող մատակարարը։ Ոչ թե ըստ ծավալների, այլ ըստ ծայրահեղ անհրաժեշտության։ Իսկ Եվրամիությանը, որը զրկվեց ներմուծման ռուսական խողովակից, մնում է ատամները կրճտացնելով նավթ ու գազ գնել օվկիանոսի մյուս կողմից՝ երբեմն մի քանի ավելորդ տանկերի կամ գազատարի համար գործնականումմուրալով։
Ջրերը մի առվով չեն հոսում. Մակրոնը խոսել է ԱՄՆ–ի և Եվրոպայի հարաբերությունների մասին
Ահա հենց այդ մասին է արդեն ուղղակիորեն, առանց որևէ դիվանագիտական կաշկանդվածության, խոսումՖրանսիայի նախագահը։ Այս իրավիճակը նկատվում էր դեկտեմբերից դեռ շատ առաջ, այդ մասին բազմաթիվ ռուս և եզակի համարձակ արևմտյան վերլուծաբաններ էին գրել` նախազգուշացնելով, որ Եվրոպան, հետևելով ընտրած ուղուն, անխուսափելիորեն կընկնի արտաքին կախվածությանթակարդը։
Ի դեպ, ինչպեսցույց է տվել պրակտիկան, Արևմուտքի ժամանակակից քաղաքական ղեկավարներն առաջնորդվում են ոչ թե թվերով, տրամաբանությամբ և համագործակցության ապացուցված շղթաներով, այլ իրենց եթերային ցանկություններով և խուճապի նոպաներով, որոնք սկսվում են այն սպասումից, որ Ռուսաստանը կարող է մի փոքր ավելի ուժեղ, հարուստ, ազդեցիկ դառնալ։
Լայնորեն գովազդված արևմտյան համերաշխության բոլոր կարերը քանդվում են, և դուրս է գալիս խնդիրների կույտ, որը դժվար է թաքցնել, իսկ Եվրոպան արդեն առանձնապես չի էլ փորձում։
Մակրոնի հեռուստաելույթի հետ գրեթե միաժամանակ ընթանում էր Եվրահանձնաժողովի հերթական նիստը։ Դրա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առանց չնչին իսկ ռևերանսների հայտարարեց, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի, քանի որ ամերիկացիները գնաճի նվազեցման մասին օրենքի շրջանակներում արդեն բացահայտորեն իրենց մոտ են քաշում խոշոր արտադրողներին՝ խոստանալով նրանց այն արտոնյալ էներգառեսուրսները, որոնցից ավելի վաղ ստիպել էր հրաժարվել Բրյուսելը։
Առհասարակ հետաքրքիր է հետևել մեր արևմտյան գործընկերների տվայտանքներին։ Մի սքանչելի խորհրդային ֆիլմ կա՝ «Ադամանդե ձեռքը», որտեղ տեսարաններից մեկում անկրկնելի Անդրեյ Միրոնովը հեռախոսով գոռում է իր քրեական ղեկավարի ականջին. «Шеф, все пропало! Гипс снимают, клиент уезжает!»։
Այսօր տխրահռչակ Կոզոդոևի դերում հանդես են գալիս եվրոպացի առաջնորդները, որոնք ավելի ու ավելի քիչ վառելիք ունեն, իսկ գլխավոր հարկատուները կամաց-կամաց հավաքում են ճամպրուկները։
Հուսով ենք, որ տիկին ֆոն դեր Լյայենի հիշատակած առևտրային պատերազմը, այնուամենայնիվ, կսկսվի։ Մենք հաճույքով կհետևենք դրան` մեր ջեռուցման տաք մարտկոցների մոտ նստած։
Լրահոս
0