00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթային էմբարգոն և գնային առաստաղը. ինչ է դա նշանակում ՌԴ-ի և Եվրոպայի համար

© Группа внешних коммуникаций ООО "ССК "Звезда" / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՄ-ում դեկտեմբերի 5-ից արգելել են ռուսական նավթի ծովային փոխադրումները, իսկ փետրվարից կարգելվի նաև նավթամթերքի փոխադրումները։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

Զուգահեռաբար Եվրոպայում համաձայնեցրել են ռուսական ծագման նավթի գնման գնային առաստաղը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլար։ Վերլուծաբանները որոշումները խիստ չմտածված են անվանել։ Եվրոպան ստիպված կլինի մի քանի անգամ ավելի թանկ վճարել ռեսուրսների համար, իսկ Մոսկվան, ընդհակառակը, այժմ կարող է ավելացնել իր եկամուտները։

Ռուսաստանը նախապատրաստվել է

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների ութ փաթեթ է ընդունել, որոնցից մեկը նավթի էմբարգոյի աստիճանական կիրառում է նախատեսում։ Ծովով վառելիքի փոխադրման արգելքն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 5-ից։ ԵՄ երկրների մեծ մասը նախապես հրաժարվել են տանկերներից։ Argus գնային գործակալության տվյալներով՝ հոկտեմբերին այդպիսի մատակարարումները երկու անգամ կրճատվել են՝ հասնելով օրական 770 հազար բարելի: Հունվարին 1,6 միլիոն էր։
Մոսկվան արդեն վերակողմնորոշվել է դեպի Հնդկաստան, Չինաստան և Թուրքիա։
Հունվարից մինչև հոկտեմբեր ՉԺՀ-ն 9,5 տոկոսով ավելի է գնել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 71,97 մլն տոննա: «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի գնահատականներով, դա Ռուսաստանին 49,19 մլրդ դոլար է բերել։ Պեկինը ծովային առաքումով նավթի խոշորագույն գնորդն է դարձել ։
Չինաստանում Մոսկվան, այնուամենայնիվ, արտահանման առումով զիջել Է Սաուդյան Արաբիային, իսկ Հնդկաստանում` առաջ անցել։ Ինչպես հաշվարկել են Vortexa ոլորտային վերլուծական ընկերության վերլուծաբանները, հոկտեմբերին Նյու Դելին առաջին անգամ Ռուսաստանից ծովային ճանապարհով ավելի շատ՝ 34 տոկոսով ավելի նավթ է ստացել, քան Եվրամիությունը։

Ապահովագրության հարցը

Իրավիճակը բարդացնում է արևմտյան ընկերությունների կողմից տանկերների ապահովագրության արգելքը։
Ռուս բեռնափոխադրողներն ու նավատերերը արդեն բախվել են եվրոպական խաղացողների մերժմանը, որոնք գերակշռում են շուկայում:
Բայց, օրինակ, Թուրքիան ճանաչել է ռուսական ապահովագրությունը։ Հակառակ դեպքում նավերը արգելափակված կլինեին Սև ծովում, քանի որ աշխարհում տանկերների 90 տոկոսը սպասարկում է P&I Clubs ապահովագրողների միջազգային խումբը, որի կենտրոնակայանը գտնվում է Մեծ Բրիտանիայում: Իհարկե, նրանք պահում են արևմտյան պատժամիջոցները։
«Գազային ջեքփոթ». Ռուսաստանի և Թուրքիայի հավակնոտ նախագծում ի՞նչն է վախեցրել Եվրոպային
Իսկ ահա ՉԺՀ-ն դեռ չի հետևել Թուրքիայի օրինակին, հայտնել է տրանսպորտի փոխնախարար Յուրի Պոշիվայը։
Փորձագետները կարծում են, որ Պեկինում սպասողական դիրք են բռնել. ուզում են գնահատել իրենց համար հնարավոր հետևանքները՝ ինչո՞վ են սպառնում երկրորդական պատժամիջոցները, արդյոք հնարավո՞ր է արտոնություններ պոկել։
«Այն ֆոնին, որ Չինաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, պատրաստ են մեղմել կորոնավիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը, նավթի սպառումը կաճի, ուստի նրանք դժվար թե հրաժարվեն զեղչերով ռուսական նավթ գնելուց։ Մատակարարումները հավանաբար կբարդանան և պակաս շահավետ կդառնան Մոսկվայի համար, ծավալը կարող է ժամանակավորապես նվազել, բայց ոչ ծայրահեղ։ Իսկ Ռուսաստանը ստիպված կլինի ապահովագրության տարբերակներ փնտրել փոքր, քիչ զարգացած շուկաներում, ինչը մասամբ կսահմանափակի արտահանումը»,- կարծում է Capital Lab-ի գործընկեր Եվգենի Շատովը։
«Հավանաբար ապահովագրական ընկերությունների նոր խումբ կներգրավեն, առաջին հերթին ասիական երկրներից, ներառյալ հենց Չինաստանից»,— ենթադրում է TeleTrade տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնտեսագետ Մարկ Գոյխմանը:

Երեք սցենար

Վերլուծաբանները իրադարձությունների հետագա զարգացման երեք հավանական սցենարների մասին են խոսում։ Առաջինը՝ նավթի ներմուծումը ծովով կհասնի զրոյի, փոխարենը կմեծանա մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով։
«2021 թվականին «Դրուժբայով» հեռավոր արտերկիր 37,5 միլիոն տոննա է արտահանվել՝ 66,5 միլիոն թողունակության պայմաններում։ Այսինքն ռեսուրսը կա։ Նշանակում է՝ պարզապես առաքման եղանակը կփոխվի։ Ոչ նավթը, ոչ էլ ԵՄ-ում դրա վերամշակման արտադրանքը չեն թանկանա»,-ասում է անկախ արդյունաբերական փորձագետ Լեոնիդ Խազանովը։
Փորձագետները միջոցառումը բացարձակ անօգուտ են համարել. էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական նավթի համար զեղչ ստանալ չի ստացվի։
Ըստ էության, սկսվել է դեպի Արևմուտք ռուսական էներգառեսուրսների մատակարարումների դադարեցման հետհաշվարկը` նավթի համաշխարհային շուկայում գների ուղղակի քաղաքական մանիպուլյացիայի հարցում ՕՊԵԿ+-ի մտահոգության ֆոնին։ Ռուսաստանի դիրքորոշումն այսօր անպարտելի է և այն կարող է լրջորեն ամրապնդվել ԵՄ ցանկացած հումք մատակարարելու համար լրացուցիչ վարձատրության պահանջով, ներառյալ այլ երկրներից նավթի և գազի տարանցումը»,-նշում է BitRiver-ի ֆինանսական վերլուծաբան Վլադիսլավ Անտոնովը։

Սա ֆիասկո է

Վերջին շրջանում եվրոպացիները պակասորդը լրացնում էին տարբեր տարածաշրջաններից ներկրմամբ՝ ամբողջ աշխարհից թել առ թել հավաքելով։ ԱՄՆ-ից, Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից այլընտրանքային մատակարարումներն իսկապես զգալիորեն աճել են։ Բայց ոչ ոք չի կարող փոխարինել Ռուսաստանին։
«Ոչ մի երկիր ի վիճակի չէ կտրուկ ավելացնել արդյունահանումը եվրոպական շուկայի համար։ Եվ այդքան ազատ տանկեր էլ չկա»,-ընդգծում է Լեոնիդ Խազանովը։
Տակառ գլորել. ԱՄՆ-ն կրկին նավթային ռեզերվին է դիմում
Երկրորդ սցենարով, շարունակում է նա, «Դրուժբա»-ով մատակարարումը չի փոխվի։ Երրորդ տարբերակը. Ռուսաստանը կդադարեցնի արտահանումը որպես հակապատժամիջոց։ Եվ այդ ժամանակ ԵՄ-ում էներգետիկ ճգնաժամը նոր թափով կբռնկվի, գնանշումները կանցնեն 100 դոլարը։
Ամեն դեպքում Ռուսաստանը կարող է դուրս մնացող ծավալները վերաուղղել դեպի Ասիայի երկրներ։ Իսկ նրանք, իրենց հերթին, կվերամշակեն ավելցուկը ԵՄ բենզին և դիզվառելիք մատակարարելու համար։ Իհարկե` շատ ավելի թանկ:

Հետհաշվարկը սկսված է

Դրան զուգահեռ ԵՄ երկրները, այնուհետև «Մեծ յոթնյակը» (G7) և Ավստրալիան համաձայնեցրել են ռուսական ծագում ունեցող նավթի գնման սահմանային արժեքը սահմանել մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում: Պատժամիջոցները թույլ են տալիս ճշգրտել գնանշումը: Նշված սահմանաչափը կսկսի գործել տանկերներով փոխադրվող ռուսական նավթի գնման նկատմամբ Եվրամիության էմբարգոյին զուգահեռ։
Ինչպես հայտնել Է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, Ռուսաստանը «նավթային առաստաղի» ներդրման արգելքի մեխանիզմներ է մշակում։ «Այդ գործիքը շուկայական չէ, արդյունավետ չէ, կոպտորեն միջամտում է շուկային, հակասում է բոլոր կանոններին և նույն ԱՀԿ-ին»,-նշել է փոխվարչապետը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նավթ և նավթամթերք կվաճառի այն երկրներին, որոնք պատրաստ են աշխատել շուկայական պայմաններով, նույնիսկ եթե ստիպված լինեն կրճատել արդյունահանումը:
«Խաղադրույքներն ավելացել են»․ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտածել են, թե ինչպես են գնելու ռուսական նավթը
«Դա կհանգեցնի վառելիքի և էներգիայի թանկացման, ինչը կազդի ապրանքների և ծառայությունների գների վրա։ Չէ՞ որ նույնիսկ հոկտեմբերին՝ Ռուսաստանից ԵՄ ներմուծման կրճատումից հետո, օրական 2,4 միլիոն բարել նավթ և նավթամթերք էր ստացվում։ Ընդ որում, մեծ մասը հենց ծովով էր փոխադրվում։ Հիմա բարդություններ կլինեն»,-հաստատում է Մարկ Գոյխմանը։
Իսկ Ռուսաստանի համար էմբարգոյի ազդեցությունը կարող է Բրյուսելի ձգտումների ճիշտ հակառակը լինել՝ նավթի բարձր գնանշումների հաշվին հանգեցնելով եկամուտների աճի։
Ռուսական նավթի գների առաստաղի սահմանումը ԱՄՆ-ի և Եվրոպայի համար ձախողում կդառնա, արձանագրում է The Hill պարբերականը։
Կոմպրեսորային կայան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Նույնիսկ իրենք են ծիծաղում. Եվրոպան գազի «ստվարաթղթե» առաստաղ է առաջարկել
«Չնայած Արևմուտքի պատժամիջոցներին՝ Ռուսաստանը լողում է նավթադոլարների մեջ։ Գների առաստաղը մոտեցող պատմական ֆիասկոյի բոլոր նշաններն ունի։ Այս պահին համաշխարհային էներգետիկ շուկայում փաստացի ազատ նավթ չի մնացել։ Ուստի մեծ է ռիսկը, որ սահմանափակումներ մտցնելուց հետո հումքի գները կտրուկ կբարձրանան»,-ասվում է հրապարակման մեջ։
Մինչև տարեվերջ, Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով, Ռուսաստանը ռեկորդային եկամուտ կստանա էներգակիրների արտահանումից` 338 մլրդ դոլար։ ՕՊԵԿ+-ի դեկտեմբերյան որոշումն ակնհայտորեն լավատեսություն չի ավելացնի Եվրոպայի համար. գների առաստաղի սահմանման ֆոնին դաշինքի անդամները պահպանել են արդյունահանման սահմանափակման ծրագիրը. դա նշանակում է, որ առաջիկա կիսամյակում ավելի ու ավելի քիչ նավթ կարդյունահանվի։ Փորձագետները կանխատեսում են, որ համաշխարհային շուկայում առաջարկի կրճատումը կարող է գնանշումները հասցնել մեկ բարելի դիմաց 100-120 դոլարի ու ավելի սահմանագծին:
Լրահոս
0