https://arm.sputniknews.ru/20221205/ynddimadirneri-qajlern-irvoghutjunnerin-hamarzheq-chen-melqvonjany-chi-vercni-mandaty-52212992.html
Ընդդիմադիրների քայլերն իրողություններին համարժեք չեն. Մելքոնյանը չի վերցնի մանդատը
Ընդդիմադիրների քայլերն իրողություններին համարժեք չեն. Մելքոնյանը չի վերցնի մանդատը
Sputnik Արմենիա
Ռուբեն Մելքոնյանը հայտարարել է, թե հատկապես այսօրվա Ազգային ժողովում և ներկայումս ստեղծված իրավիճակում իր հավանական պատգամավորական գործունեությունը համարում է... 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T18:48+0400
2022-12-05T18:48+0400
2022-12-05T18:50+0400
ռուբեն մելքոնյան (թուրքագետ)
մանդատ
պատգամավոր
խորհրդարան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27633933_0:0:1600:901_1920x0_80_0_0_068b5fa15378b4fada2cabe32b96f916.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատը չի վերցնելու, նա ֆեյսբուքյան իր էջում է նման հայտարարություն արել։ Նման քննարկում եղել է. Իշխան Սաղաթելյանը` մանդատը վայր դնելու մասինՆշենք, որ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրեց գործունեությունն ԱԺ–ում. կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:Մելքոնյանը նշել է, որ 2021 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է, քանի որ որոշում էր կայացրել իր մասնագիտական գիտելիքները բացի գիտակրթական ոլորտից, ծառայեցնել նաև ավելի գործնական, այդ թվում և՝ քաղաքական դաշտում։ Սակայն, ըստ նրա, տարբեր պատճառներով ընտրություններում արձանագրված արդյունքներով Հայաստանում տեղի չունեցավ փոփոխություն, և պատերազմում պարտված ուժը շարունակեց կառավարել:Նրա խոսքով` հատկապես այսօրվա Ազգային ժողովում և ներկայումս ստեղծված իրավիճակում իր հավանական պատգամավորական գործունեությունը համարում է ոչ նպատակահարմար, քանզի դրա օգտակարությունը պետականության համար կլինի կամ զրոյական, կամ աննշան. «Չեմ ուզում մասնակցել ինքնանպատակ գործընթացներին»։Մելքոնյանը վստահեցնում է, որ շարունակելու է հավատարիմ մնալ իր ընդդիմադիր քաղաքացիական դիրքորոշմանը:Նա մանդատից հրաժարվելու դիմումը վաղը կներկայացնի ԿԸՀ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27633933_82:0:1506:1068_1920x0_80_0_0_0197bb6cd8ed60403c8ce477497e2e75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն մելքոնյան (թուրքագետ), մանդատ, պատգամավոր, խորհրդարան, ընդդիմություն
ռուբեն մելքոնյան (թուրքագետ), մանդատ, պատգամավոր, խորհրդարան, ընդդիմություն
Ընդդիմադիրների քայլերն իրողություններին համարժեք չեն. Մելքոնյանը չի վերցնի մանդատը
18:48 05.12.2022 (Թարմացված է: 18:50 05.12.2022) Ռուբեն Մելքոնյանը հայտարարել է, թե հատկապես այսօրվա Ազգային ժողովում և ներկայումս ստեղծված իրավիճակում իր հավանական պատգամավորական գործունեությունը համարում է ոչ նպատակահարմար։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատը չի վերցնելու, նա
ֆեյսբուքյան իր էջում է նման հայտարարություն արել։
Նշենք, որ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրեց գործունեությունն ԱԺ–ում. կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Մելքոնյանը նշել է, որ 2021 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է, քանի որ որոշում էր կայացրել իր մասնագիտական գիտելիքները բացի գիտակրթական ոլորտից, ծառայեցնել նաև ավելի գործնական, այդ թվում և՝ քաղաքական դաշտում։ Սակայն, ըստ նրա, տարբեր պատճառներով ընտրություններում արձանագրված արդյունքներով Հայաստանում տեղի չունեցավ փոփոխություն, և պատերազմում պարտված ուժը շարունակեց կառավարել:
«Ստեղծված իրավիճակը փոխելուն հանձնառու ընդդիմադիր ուժերին տարբեր պատճառներով առ այսօր չի հաջողվել հասնել հաջողության: Չեմ ուզում գնահատական տալ այն գործողություններին, որոնց մշակման և իրականացմանը որևէ մասնակցություն չեմ ունեցել, սակայն այս ընթացքը և այսօրվա գործելաոճը ինձ համար առհասարակ ընկալելի չեն, և համարում եմ, որ վերջնական նպատակին հասնելու համար արվող քայլերը այս պահին և իրողություններին համարժեք չեն»,–ասել է Մելքոնյանը։
Նրա խոսքով` հատկապես այսօրվա Ազգային ժողովում և ներկայումս ստեղծված իրավիճակում իր հավանական պատգամավորական գործունեությունը համարում է ոչ նպատակահարմար, քանզի դրա օգտակարությունը պետականության համար կլինի կամ զրոյական, կամ աննշան. «Չեմ ուզում մասնակցել ինքնանպատակ գործընթացներին»։
Մելքոնյանը վստահեցնում է, որ շարունակելու է հավատարիմ մնալ իր ընդդիմադիր քաղաքացիական դիրքորոշմանը:
Նա մանդատից հրաժարվելու դիմումը վաղը կներկայացնի ԿԸՀ: