https://arm.sputniknews.ru/20221205/rusastany-shahagrgrvats-e-vor-erevani-u-baqvi-mijev-khaghaghutjan-pajmanagir-knqvi-lavrvov-52195091.html
Ռուսաստանը շահագրգռված է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքվի. Լավրով
Ռուսաստանը շահագրգռված է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքվի. Լավրով
Sputnik Արմենիա
Մոսկվան կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների ընդլայնմանը։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T14:24+0400
2022-12-05T14:24+0400
2022-12-05T14:26+0400
սերգեյ լավրով
ջեյհուն բայրամով
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/17/24564487_0:0:2858:1608_1920x0_80_0_0_0c83c41cf5b09ad8ac5b1ab461dcbd73.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։Նրա խոսքով ՝ Մոսկվայում բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերի վերջին ՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ։«Մենք շահագրգռված ենք ամեն կերպ նպաստելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և ընդհանուր առմամբ՝ վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում ՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացման գծով», - ասել Է Լավրովը:ԱԳ նախարարները կքննարկեն նաև տարածաշրջանում փոխգործակցության հարցերը։Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/17/24564487_95:0:2824:2047_1920x0_80_0_0_2a842ca8f4a827e29ed7499fc262131a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով, հայաստան, ռուսաստան, видео
սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով, հայաստան, ռուսաստան, видео
Ռուսաստանը շահագրգռված է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքվի. Լավրով
14:24 05.12.2022 (Թարմացված է: 14:26 05.12.2022) Մոսկվան կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների ընդլայնմանը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով ՝ Մոսկվայում բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերի վերջին ՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
«Մենք շահագրգռված ենք ամեն կերպ նպաստելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և ընդհանուր առմամբ՝ վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում ՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացման գծով», - ասել Է Լավրովը:
ԱԳ նախարարները կքննարկեն նաև տարածաշրջանում փոխգործակցության հարցերը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել։