00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույնիսկ իրենք են ծիծաղում. Եվրոպան գազի «ստվարաթղթե» առաստաղ է առաջարկել

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԿոմպրեսորային կայան
Կոմպրեսորային կայան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Կոմպրեսորային կայան
Բաժանորդագրվել
Եվրահանձնաժողովի վերջնական որոշումը բոլորին զարմացրեց. գնային առաստաղն այնքան բարձր էր, որ ոմանք վրդովվեցին, իսկ մյուսները ծիծաղում են։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

Եվրամիությունը համառորեն փորձում է համաձայնեցնել ռուսական ռեսուրսների գնային սահմանները։ Մի կողմից հարկավոր է Մոսկվային զրկել եկամուտներից, մյուս կողմից՝ չմնալ առանց էներգակիրների։ Այլապես ստիպված կլինեն երեք անգամ թանկ գնել նրանցից, ովքեր կհամաձայնեն «օգնել»:

Վերին շեմը

Գների սահմանափակման մասին արևմտյան երկրների առաջնորդները պայմանավորվել էին դեռևս հունիսին՝ G7-ի գագաթնաժողովի ընթացքում։ Դեկտեմբերից ուժի մեջ են մտնում նավթի, փետրվարից՝ նավթամթերքների սահմանաչափերը։ Գազի վերաբերյալ դեռ հստակություն չկա։
Բայց Եվրահանձնաժողովն արդեն առաջարկել է. առավելագույնը 275 եվրո` մեկ Մվտ/ժամի դիմաց Title Transfer Facility (TTF) վիրտուալ հանգույցում։
«Սա համադարման չէ,-ասել է էներգետիկայի գծով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը,-բայց մեզ հզոր գործիք կտա, որից մենք անհրաժեշտության դեպքում կկարողանաք օգտվել»:
Փաստաթուղթը հստակեցնում է, որ մեխանիզմը գործարկվում է երկու պայմանների միաժամանակյա կատարման դեպքում։ Առաջին՝ TTF ածանցյալի մեկ ամսվա հաշվարկային գինը երկու շաբաթվա ընթացքում գերազանցում է 1 Մվտ/ժամի դիմաց 275 եվրոն: Երկրորդ՝ այս ցուցանիշը երկու շաբաթվա ընթացքում տասը առևտրային օր անընդմեջ բարձր է հեղուկացված բնական գազի բազային գնից։
Սա նշանակում է մոտ 3000 ԱՄՆ դոլար սահմանաչափ 1000 խորանարդ մետր գազի դիմաց` հաջորդ մեկ ամսվա պայմանագրով։

«Դատարկ բան է»

Այդպիսի «տառապալից» որոշումը քննադատության ալիք առաջացրեց. առաստաղը գրեթե երկու անգամ գերազանցում է ընթացիկ գները, թեև ամառային գագաթնակետերից ցածր է։
«Սա կատակ է։ Սա ոչ մեկին ոչ մի օգուտ չի բերի, նույնիսկ օգոստոսին պատահած ծայրահեղ սցենարի դեպքում։ Անհեթեթություն է, ոչ թե սահմանափակում»,-վրդովվել է բրյուսելյան Bruegel վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սիմոնա Տալյապետրան։
Օգոստոսին Լոնդոնի ICE բորսայում գնանշումները «Հյուսիսային հոսքով» մատակարարումների դադարեցումից հետո բարձրացել էին մինչև 1 Մվտ/ժամի դիմաց 300 եվրո։ Բայց այդ գինն ընդամենը մեկ շաբաթ մնաց։
«Գազային ջեքփոթ». Ռուսաստանի և Թուրքիայի հավակնոտ նախագծում ի՞նչն է վախեցրել Եվրոպային
Գերմանիայում բացատրեցին. «դեկորատիվ առաստաղը» քաղաքական քայլ է, որն անհրաժեշտ է հակասությունները թուլացնելու համար։ Այսինքն` Բրյուսելն արձագանքել է թե՛ գները կարգավորելու պահանջին, թե՛ շուկայական համակարգին չխառնվելու կոչերին։
«Վեճն ավելի ու ավելի է սրվում: Բելգիան, Հունաստանը, Իտալիան և Լեհաստանը սպառնացել են արգելափակել գազի շուկայի վերաբերյալ այլ որոշումները էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ»,-գրում է Die Welt-ը։
Առաստաղին կողմ է ԵՄ-ի առնվազն 15 երկիր, այդ թվում Իսպանիան և Հունաստանը։ Հաշվարկում են այնպես, որ ձմռան ընթացքում նվազեցնեն գները սպառողների համար և խուսափեն սոցիալական հուզումներից։ Գերմանիան, Նիդեռլանդները և Դանիան ընդհակառակը՝ կարծում են, որ սահմանափակումները կհանգեցնեն միայն գազի սպառման ավելացման, իսկ թրեյդերները կզբաղվեն վերավաճառքով։

«Հուսահատության ժեստ»

Մեկ այլ՝ առավել ծանրակշիռ պատճառ էլ կա. Ռուսաստանից գազային կախվածությունը չափազանց ուժեղ է։ Պետք է միջոցներ ձեռնարկել ձեռնարկություններն ու տնային տնտեսությունները էներգառեսուրսների գների աճից պաշտպանելու համար, բայց առանց առհասարակ գազից զրկվելու։
«Սահմանափակումները ձևակերպվել են այնպես, որ դրանց հավանականությունը նվազագույն լինի։ Եվրահանձնաժողովը չէր կարող հրաժարվել` քաղաքական-գաղափարական նկատառումներով։ Այդ պատճառով նրանք հորինեցին մի մեխանիզմ, որն իրագործելի է միայն հանգամանքների ֆանտաստիկ համադրության դեպքում։ Մեխանիզմը կա, իսկ առաստաղ չկա»,-նշում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը։
Գազի կոմպրեսորային կայան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
Արտակարգ իրավիճակ «Հյուսիսային հոսքում». Եվրոպան պատրաստվում է վատագույնին
«Որոշման քաղաքական բնույթն ակնհայտ է. Եվրամիության իշխանությունները ցանկանում են մանևրելու տեղ թողնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մյուս կողմից, դա հուսահատության ժեստ է. Բրյուսելում պաշտոնյաները հստակ հասկանում են Ռուսաստանին պատժամիջոցներով ճնշելու փորձերի ապարդյունությունը»,-ավելացնում է անկախ արդյունաբերական փորձագետ Լեոնիդ Խազանովը։
Կապույտ վառելիքի և ամերիկյան հեղուկացված բնական գազի արդեն կուտակված պաշարներով եվրոպացիները ծայրը-ծայրին կգոյատևեն ձմռանը: Բայց Մոսկվայի հետ հերթական սրացում ներկայիս իրավիճակում նրանց ամենևին էլ պետք չէ։
Լրահոս
0