https://arm.sputniknews.ru/20221205/hh-mipy-khvosel-e-baqvi-zu-i-kvoghmic-haj-kin-zintsarajvoghneri-nkatmamb-brnutjunneri-masin-52220288.html
ՀՀ ՄԻՊ–ը խոսել է Բաքվի ԶՈւ-ի կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների մասին
ՀՀ ՄԻՊ–ը խոսել է Բաքվի ԶՈւ-ի կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների մասին
Sputnik Արմենիա
Նա խնդրին անդրադարձել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակում։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T21:50+0400
2022-12-05T21:50+0400
2022-12-05T21:50+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
քրիստինե գրիգորյան
կին
զինծառայող
մահ
նաիրա զոհրաբյան
ադրբեջան
սպանություն
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49449095_0:138:1600:1038_1920x0_80_0_0_f3bba67da8e627c8d69e34fb3522d4af.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված բռնության, նվաստացումների ու առանձնահատուկ դաժան վերաբերմունքի դեպքերը` պայմանավորված զինծառայողների ազգությամբ և սեռով, խիստ դատապարտելի են։ Այս մասին «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը`անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների ու նվաստացումների դեպքերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։Նա խոսքով` առանձնապես մտահոգիչ է այն, որ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական հարձակման ընթացքում և դրանից հետո էլ սեռով ու էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված ատելության հանցագործությունների մասին լուրերը հավանության ու խրախուսման էին արժանանում ադրբեջանցի հազարավոր իրական օգտատերերի կողմից։Գրիգորյանը նաև նշել է, որ մեղավորներին չպատժելու և հանրային նման վերաբերմունքի դեմ պետությունների կողմից անկեղծ ջանքեր չձեռնարկելու գործելակերպն ամրապնդելու է գենդերային ու էթնիկ ատելության հիմքով կատարված ցանկացած հանցավոր անձի անպատժելիության զգացողությունը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունեն զոհերը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49449095_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5a5ca142d1b1f85247ed72c6b338bd0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրիստինե գրիգորյան, կին, զինծառայող, մահ, նաիրա զոհրաբյան, ադրբեջան, սպանություն, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
քրիստինե գրիգորյան, կին, զինծառայող, մահ, նաիրա զոհրաբյան, ադրբեջան, սպանություն, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
ՀՀ ՄԻՊ–ը խոսել է Բաքվի ԶՈւ-ի կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների մասին
Նա խնդրին անդրադարձել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված բռնության, նվաստացումների ու առանձնահատուկ դաժան վերաբերմունքի դեպքերը` պայմանավորված զինծառայողների ազգությամբ և սեռով, խիստ դատապարտելի են։ Այս մասին «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը`անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների ու նվաստացումների դեպքերին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Հայ կին զինծառայողների նկատմամբ իրականացված բռնության, նվաստացումների դեպքերը պետք է արժանանան օբյեկտիվ քննության ու հանգեցնեն համարժեք պատիժների: Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունները հիմնավորում են գենդերային ատելության հիմքով բռնության ծայրահեղ վտանգավոր բնույթը՝ հատկապես միջազգային զինված հակամարտությունների ընթացքում»,– ասել է Գրիգորյանը։
Նա խոսքով` առանձնապես մտահոգիչ է այն, որ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական հարձակման ընթացքում և դրանից հետո էլ սեռով ու էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված ատելության հանցագործությունների մասին լուրերը հավանության ու խրախուսման էին արժանանում ադրբեջանցի հազարավոր իրական օգտատերերի կողմից։
Գրիգորյանը նաև նշել է, որ մեղավորներին չպատժելու և հանրային նման վերաբերմունքի դեմ պետությունների կողմից անկեղծ ջանքեր չձեռնարկելու գործելակերպն ամրապնդելու է գենդերային ու էթնիկ ատելության հիմքով կատարված ցանկացած հանցավոր անձի անպատժելիության զգացողությունը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունեն զոհերը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: