Հանրապետության հրապարակում վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը
20:19 05.12.2022 (Թարմացված է: 18:04 06.12.2022)
© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակում վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ամանորյա միջոցառումների փաթեթի վրա ընդհանուր կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Այսպիսով ազդարարվեց նաև «Մանկական Եվրատեսիլ– 2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։
Այս տարի մայրաքաղաք Երևանը սովորականից մի փոքր շուտ լուսավորվեց ու տոնական տրամադրություն ստացավ։
© Sputnik / Aram Nersesyan
Հանրապետության հրապարակում վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը
1/3
© Sputnik / Aram Nersesyan
Հանրապետության հրապարակում վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը
© Sputnik / Aram Nersesyan
Հանրապետության հրապարակում վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը
2/3
© Sputnik / Aram Nersesyan
Հանրապետության հրապարակում վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը
© Sputnik / Aram Nersesyan
Հանրապետության հրապարակում վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը
3/3

Այս տարի Ամանորին ընդառաջ Երևանի 2750-ամյակի պուրակում բացվել է նաև սուրբծննդյան տոնավաճառ, որը կգործի դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ը։ Ավելի քան 40 տոնական տնակներում կազմակերպվելու է ամանորյա առևտուր տարբեր տնտեսվարողների կողմից: Երևանցիներին առաջարկվելու են հուշանվերներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, սնունդ և այլն:
Նշենք, որ Երևանի 2750–ամյակին նվիրված պուրակում համերգների անցկացման համար տեխնիկայի ձեռբերումը գնահատվել է 60 մլն դրամ, դեկտեմբերի 31–ի տոնական համերգի համար կծախսվի 75 մլն դրամ, Հանրապետության հրապարակում տեղադրված վերգետնյա կամրջի համար ծախսվել է 6 մլն 600 հազար դրամ, տնակների պատրաստման, տեղադրման և ապամոնտաժման համար կծախսվի շուրջ 26 մլն դրամ։ Ամանորյա միջոցառումների փաթեթի վրա ընդհանուր կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: