https://arm.sputniknews.ru/20221205/barvojakan-klini-vor-indz-teghekacnen-ajd-masin-ohanjany-andzernmkheliutjunic-zrkelu-masin-52195382.html
Բարոյական կլինի, որ ինձ տեղեկացնեն. Օհանյանը` անձեռնմխելիությունից զրկելու մասին
Բարոյական կլինի, որ ինձ տեղեկացնեն. Օհանյանը` անձեռնմխելիությունից զրկելու մասին
Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը նշում է, որ եթե կա իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց, կարող են իրականացնել դա` ինքը մանդատի հետևում չի թաքնվում։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T14:34+0400
2022-12-05T14:34+0400
2022-12-05T14:48+0400
սեյրան օհանյան
պատգամավոր
մանդատ
դատախազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48660068_0:0:1600:901_1920x0_80_0_0_06403ee5e544b376706d98e0669319a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը տեղեկություններ չունի` արդյոք վաղը դատախազությունն ԱԺ կներկայանա իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Օհանյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով այդ մասին շրջանառվող լուրերին։Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ առաջիկա նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անձամբ կներկայանա և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ կներկայացնի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի մասով։Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:Ի դեպ, Վահե Հակոբյանը դեռ նոյեմբերի 29-ին էր հայտնել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48660068_136:0:1559:1067_1920x0_80_0_0_5cf202fadc57d3f457eed7eaa42229ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, պատգամավոր, մանդատ, դատախազ
սեյրան օհանյան, պատգամավոր, մանդատ, դատախազ
Բարոյական կլինի, որ ինձ տեղեկացնեն. Օհանյանը` անձեռնմխելիությունից զրկելու մասին
14:34 05.12.2022 (Թարմացված է: 14:48 05.12.2022) Սեյրան Օհանյանը նշում է, որ եթե կա իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց, կարող են իրականացնել դա` ինքը մանդատի հետևում չի թաքնվում։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը տեղեկություններ չունի` արդյոք վաղը դատախազությունն ԱԺ կներկայանա իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Օհանյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով այդ մասին շրջանառվող լուրերին։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ առաջիկա նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անձամբ կներկայանա և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ կներկայացնի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի մասով։
«Ես պատգամավորական մանդատի հետևում չեմ թաքնվում, եթե կա նման գործընթաց, ապա թող գան և իրականացնեն։ Բոլոր քրեադատավարական գործընթացներին, որոնց ինձ հրավիրել են, մասնակցել եմ` շատ քիչ դեպքերում չեմ մասնակցել, երբ անհնար է եղել պարզապես։ Ուստի, բարոյական կլինի, որ քննչական մարմիններն ինձ տեղեկացնեն այդ մասին, սակայն ես այդպիսի տեղեկություն չունեմ»,–ասաց Օհանյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ
Ալեն Սիմոնյանն ասել էր, թե ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:
Ի դեպ,
Վահե Հակոբյանը դեռ նոյեմբերի 29-ին էր հայտնել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։