https://arm.sputniknews.ru/20221204/qashataghic-hetvo-heto-khaghaghutjun-ein-pntrum-jermukum-eli-rumberi-tak-ynkan-52000885.html
Քաշաթաղից հետո խաղաղություն էին փնտրում Ջերմուկում, էլի ռումբերի տակ ընկան
Քաշաթաղից հետո խաղաղություն էին փնտրում Ջերմուկում, էլի ռումբերի տակ ընկան
Sputnik Արմենիա
25 տարի սեփական քրտինքով զրոյից ստեղծածը ստիպված եղան մի գիշերում թողնել թշնամուն ու հեռանալ։ Քաշաթաղից հետո խաղաղ կյանքի հույսով Ջերմուկ տեղափոխվեցին, բայց... 04.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-04T20:19+0400
2022-12-04T20:19+0400
2022-12-04T20:19+0400
քաշաթաղ
հայաստան
արցախ
պատերազմ
ջերմուկ
թշնամի
ադրբեջան
գյուղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1e/52002738_0:104:1600:1004_1920x0_80_0_0_41fce0ec06fe4c90fa55072f066d8717.jpg
90-ականներին հայաստանյան տարբեր բնակավայրերից հազարավոր մարդիկ տեղափոխվեցին ապրելու և ապրեցնելու արցախյան ազատագրված տարածքները։ Առաջին տեղափոխվածների թվում էր Թամարա Մովսիսյանն իր ընտանիքի հետ։ Հաստատվեցին Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղում։ Տիկին Թամարան խոստովանում է՝ սկզբում դժկամությամբ ամուսնու առաջարկն ընդունեց, չէր ուզում հարազատ Վայոց Ձորը թողնել։ Անգամ հոգու խորքում հույս ուներ՝ ժամանակավոր է, մի քանի ամիս կամ գոնե 1 տարի հետո հետ կգան։ Իրենց ձեռքերով սկսեցին տուն կառուցել․ տարբեր կողմերից հավաքված մարդիկ համագյուղացի դարձան, անցան գյուղը բարեկարգելու, փուշ ու տատասկից մաքրելու գործին։«Մի անգամ հարևանի տուն գնացի, էնքան խոտ ու մոշի թփեր էին աճել մեր տների միջև, չէի կարողանում տեղ հասնել, գոռում էի՝ օգնեք, կորել եմ»,- ծիծաղելով հիշում է տիկին Թամարան։Իրենց առաջին կացարանն ընդամենը մի փոքրիկ սենյակ էր, երկու մահճակալներն էլ ամբողջ գույքն էին։ Ասում է՝ դժվար տարիներ էին, զրկանքներ էին կրում, բայց դա ժպտալով էին անում, հավատով, որ իրենց տունն են ստեղծում։Տիկին Թամարայի ձայնը սկսում է դողալ, արցունքները հազիվ է զսպում։ Գետն է հիշում, որը հենց գյուղի միջով էր հոսում, շատերի տան կողքով անցնում։ Իրենց տան բակում էլ առվակ կար, որի ափին տարատեսակ ծաղիկներ էր աճեցրել։ Տունն ու այգին նկարագրելիս տիկին Թամարայի՝ վայրկյաններ առաջ մռայլված դեմքը փոխվում է, փայլող աչքերով նկարագրում է գունեղ, հոտավետ լիլիաները։ Այնպես է ձեռքերով այգին նկարագրում, թվում է՝ այնտեղ է՝ Ուռեկանի իր տան առջև կանգնած։«Սկզբում ասում էինք՝ հեռու է, կտրված է, բայց չէ, էնտեղ լավ էր, շատ լավ էր։ Բա երեխեքը ոնց էին սիրում գյուղը, գետը»։Պատերազմը սկսվեց, տղամարդիկ դիրքերում էին, կանայք էլ մնացին տանը՝ օջախը պահելու։ Գլխավերևներում անօդաչուներ էին պտտվում, չդադարող ռմբակոծություն էր։ Անգամ երբ պայթյունների ձայները գրեթե չէին լռում, հեռանալու մասին չէին մտածում, քանի որ գյուղից 4 տղայի մասին ոչ մի լուր չկար։ Նրանց թվում էին տիկին Թամարայի դստեր ամուսինը եղբոր հետ, որդին էլ դիրքերում էր։ Հոկտեմբերի 18-ին արդեն այլընտրանք չկար, թշնամին գյուղին էր մոտեցել, գնացին՝ վստահ լինելով՝ մի քանի օրից վերադառնալու են։ Վերցրեցին փաստաթղթերը, անկողին, մի քանի ձեռք հագուստ ու վերջ։ Անգամ սովորության համաձայն տան դուռը չփակեց․ ասում է՝ իրենց գյուղում երբևէ տան դռներ չեն փակել, մի մեծ ընտանիք էր, իսկ ընտանիքի անդամների դիմաց դուռ չեն փակում։ Հենց հողաթափերով էլ դուրս եկավ։ Ոչ իրենք վերադարձան, ոչ էլ կորած չորս տղաները հետ եկան․․․Հիմա տիկին Թամարան ընտանիքի հետ ապրում է Ջերմուկում՝ հայրական տանը՝ իրենց ձեռքերով ոտքի կանգնեցված գյուղի, կառուցած տան, այգու, գետի, Քաշաթաղի տաք, արևոտ եղանակի կարոտով։ Ջեռուցմամբ Ջերմուկի իրենց տան պատերը տաքանում են, բայց հոգին՝ ոչ մի կերպ։ Ասում է՝ հիմա որ փողոցում իրենց գյուղից մեկին հանդիպում են, անկախ նրանից, թե նախկինում ինչ հարաբերություններ են ունեցել, հին հարազատի պես գրկախառնվում են, իրենց հիշողությունները, կարոտն ու հույսը միախառնում։ Խաղաղություն գտնել էլ չի ստացվում․․․Գրեթե ամեն գիշեր երազում իր տանն է, այգին է ջրում, ծաղիկները խնամում, արթուն ժամանակ էլ մտքերով հարազատ գյուղում է, մտածում է՝ տեսնես հիմա ովքեր են իր տանը, լուսանկարներով լի արկղը տեսնես ում ձեռքն ընկավ, ինչ եղավ սագերի հետ։ Ի՞նչ է լինելու հետո, ու՞ր են գնալու, ինչպե՞ս են ապրելու․ սրանք հարցեր են, որոնց պատասխանները չունի։ Մի բան գիտի՝ փախչելու տեղ այլևս չկա, մի բուռ հայրենիք է մնացել, ուր էլ գնաս՝ սահմանին էլի մոտ ես լինելու, բայց ավելի հեռու փախուստն էլ մտքով չի անցնում։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, բայց գոնե հայրենի երկնքից է տեղում։
քաշաթաղ
ջերմուկ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1e/52002738_180:0:1600:1065_1920x0_80_0_0_91034f48d00c0b8ffb8ccafe5ea4e046.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
քաշաթաղ, հայաստան, արցախ, պատերազմ, ջերմուկ, թշնամի, ադրբեջան, գյուղ
քաշաթաղ, հայաստան, արցախ, պատերազմ, ջերմուկ, թշնամի, ադրբեջան, գյուղ
Քաշաթաղից հետո խաղաղություն էին փնտրում Ջերմուկում, էլի ռումբերի տակ ընկան
25 տարի սեփական քրտինքով զրոյից ստեղծածը ստիպված եղան մի գիշերում թողնել թշնամուն ու հեռանալ։ Քաշաթաղից հետո խաղաղ կյանքի հույսով Ջերմուկ տեղափոխվեցին, բայց էլի ստիպված եղան գիշերվա կեսին ապաստարան վազել՝ ռումբերից պաշտպանվելու համար։
90-ականներին հայաստանյան տարբեր բնակավայրերից հազարավոր մարդիկ տեղափոխվեցին ապրելու և ապրեցնելու արցախյան ազատագրված տարածքները։ Առաջին տեղափոխվածների թվում էր Թամարա Մովսիսյանն իր ընտանիքի հետ։ Հաստատվեցին Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղում։ Տիկին Թամարան խոստովանում է՝ սկզբում դժկամությամբ ամուսնու առաջարկն ընդունեց, չէր ուզում հարազատ Վայոց Ձորը թողնել։ Անգամ հոգու խորքում հույս ուներ՝ ժամանակավոր է, մի քանի ամիս կամ գոնե 1 տարի հետո հետ կգան։ Իրենց ձեռքերով սկսեցին տուն կառուցել․ տարբեր կողմերից հավաքված մարդիկ համագյուղացի դարձան, անցան գյուղը բարեկարգելու, փուշ ու տատասկից մաքրելու գործին։
«Մի անգամ հարևանի տուն գնացի, էնքան խոտ ու մոշի թփեր էին աճել մեր տների միջև, չէի կարողանում տեղ հասնել, գոռում էի՝ օգնեք, կորել եմ»,- ծիծաղելով հիշում է տիկին Թամարան։
Իրենց առաջին կացարանն ընդամենը մի փոքրիկ սենյակ էր, երկու մահճակալներն էլ ամբողջ գույքն էին։ Ասում է՝ դժվար տարիներ էին, զրկանքներ էին կրում, բայց դա ժպտալով էին անում, հավատով, որ իրենց տունն են ստեղծում։
«Սկզբում գյուղի տղամարդկանց մի մասն ընտանիքներին դեռ չէր բերել, կանանցով հավաքվում՝ բոլորին կերակրում էինք։ 1 տարի 4 ամիս առանց լույսի ենք ապրել, երկար ժամանակ՝ առանց տրանսպորտի, կամաց-կամաց ամեն ինչ ստեղծեցինք։ Հա, դժվար ա եղել, սոված էլ ենք եղել, բայց կապ չունի՝ ավելի լավ էր էնտեղ։ Եթե պիտի տային, ժողովրդին չպետք է էդքան տանջեին։ Ոնց որ մսիցդ կտրեն․․․»։
Տիկին Թամարայի ձայնը սկսում է դողալ, արցունքները հազիվ է զսպում։ Գետն է հիշում, որը հենց գյուղի միջով էր հոսում, շատերի տան կողքով անցնում։ Իրենց տան բակում էլ առվակ կար, որի ափին տարատեսակ ծաղիկներ էր աճեցրել։ Տունն ու այգին նկարագրելիս տիկին Թամարայի՝ վայրկյաններ առաջ մռայլված դեմքը փոխվում է, փայլող աչքերով նկարագրում է գունեղ, հոտավետ լիլիաները։ Այնպես է ձեռքերով այգին նկարագրում, թվում է՝ այնտեղ է՝ Ուռեկանի իր տան առջև կանգնած։
«Սկզբում ասում էինք՝ հեռու է, կտրված է, բայց չէ, էնտեղ լավ էր, շատ լավ էր։ Բա երեխեքը ոնց էին սիրում գյուղը, գետը»։
Պատերազմը սկսվեց, տղամարդիկ դիրքերում էին, կանայք էլ մնացին տանը՝ օջախը պահելու։ Գլխավերևներում անօդաչուներ էին պտտվում, չդադարող ռմբակոծություն էր։ Անգամ երբ պայթյունների ձայները գրեթե չէին լռում, հեռանալու մասին չէին մտածում, քանի որ գյուղից 4 տղայի մասին ոչ մի լուր չկար։ Նրանց թվում էին տիկին Թամարայի դստեր ամուսինը եղբոր հետ, որդին էլ դիրքերում էր։
Հոկտեմբերի 18-ին արդեն այլընտրանք չկար, թշնամին գյուղին էր մոտեցել, գնացին՝ վստահ լինելով՝ մի քանի օրից վերադառնալու են։ Վերցրեցին փաստաթղթերը, անկողին, մի քանի ձեռք հագուստ ու վերջ։ Անգամ սովորության համաձայն տան դուռը չփակեց․ ասում է՝ իրենց գյուղում երբևէ տան դռներ չեն փակել, մի մեծ ընտանիք էր, իսկ ընտանիքի անդամների դիմաց դուռ չեն փակում։ Հենց հողաթափերով էլ դուրս եկավ։ Ոչ իրենք վերադարձան, ոչ էլ կորած չորս տղաները հետ եկան․․․
Հիմա տիկին Թամարան ընտանիքի հետ ապրում է Ջերմուկում՝ հայրական տանը՝ իրենց ձեռքերով ոտքի կանգնեցված գյուղի, կառուցած տան, այգու, գետի, Քաշաթաղի տաք, արևոտ եղանակի կարոտով։ Ջեռուցմամբ Ջերմուկի իրենց տան պատերը տաքանում են, բայց հոգին՝ ոչ մի կերպ։ Ասում է՝ հիմա որ փողոցում իրենց գյուղից մեկին հանդիպում են, անկախ նրանից, թե նախկինում ինչ հարաբերություններ են ունեցել, հին հարազատի պես գրկախառնվում են, իրենց հիշողությունները, կարոտն ու հույսը միախառնում։ Խաղաղություն գտնել էլ չի ստացվում․․․
«Սեպտեմբերին որ սկսեցին ռմբակոծել, էլի տան լաթերով դուրս վազեցի․ կանգնեցի շենքի բակում, ու սիրտս լցվեց, ասեցի՝ էլի ես լաթերով փախնում եմ։ Չնայած եթե երեխեքը տանը չլինեին, դուրս չէի գա, էս կրակոցը մեր տեսածի համեմատ շատ թույլ էր»,- պատերազմ ապրածի փորձառությամբ ասում է կինը։
Գրեթե ամեն գիշեր երազում իր տանն է, այգին է ջրում, ծաղիկները խնամում, արթուն ժամանակ էլ մտքերով հարազատ գյուղում է, մտածում է՝ տեսնես հիմա ովքեր են իր տանը, լուսանկարներով լի արկղը տեսնես ում ձեռքն ընկավ, ինչ եղավ սագերի հետ։ Ի՞նչ է լինելու հետո, ու՞ր են գնալու, ինչպե՞ս են ապրելու․ սրանք հարցեր են, որոնց պատասխանները չունի։ Մի բան գիտի՝ փախչելու տեղ այլևս չկա, մի բուռ հայրենիք է մնացել, ուր էլ գնաս՝ սահմանին էլի մոտ ես լինելու, բայց ավելի հեռու փախուստն էլ մտքով չի անցնում։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, բայց գոնե հայրենի երկնքից է տեղում։