https://arm.sputniknews.ru/20221203/nvoragujn-b-21-raider-rmbakvotsichy-shnvorhandesin-nerka-e-eghel-naev-pentagvoni-ghekavary-52140120.html
Նորագույն B-21 Raider ռմբակոծիչը. շնորհանդեսին ներկա է եղել նաև Պենտագոնի ղեկավարը
Նորագույն B-21 Raider ռմբակոծիչը. շնորհանդեսին ներկա է եղել նաև Պենտագոնի ղեկավարը
Sputnik Արմենիա
B-21–ի ծրագրի համար պաշտպանության նախարարությանը 2023-2027 թվականներին ավելի քան 19 մլրդ դոլար է անհրաժեշտ։ 03.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-03T11:31+0400
2022-12-03T11:31+0400
2022-12-03T11:31+0400
ինքնաթիռ
կործանիչ
ամն
պենտագոն
շնորհանդես
լլոյդ օսթին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27019355_0:0:1601:901_1920x0_80_0_0_b5065105431898dba025d1403efa7bd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Northrop Grumman ընկերությունը (ԱՄՆ–ի խոշորագույն պաշտպանական կապալառուներից մեկը) ներկայացրել է B-21 Raider նորագույն, ռազմավարական ռմբակոծիչը` ստեղծված «սթելս» տեխնոլոգիայով։ Միջոցառումը հեռարձակվում էր արտադրողի կայքէջում։Շնորհանդեսը կայացել է Փալմթեյլ գործարանում (Կալիֆոռնիայի նահանգ) ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ներկայությամբ։Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ այս իրադարձությունը պատմական էր բնութագրել։ Ինքը` արտադրողը, իր ռմբակոծիչը ներկայացնում է որպես աշխարհում վեցերորդ սերնդի միակ ինքնաթիռը։B-21 Raider–ը, Northrop Grumman–ի տեղեկություններով, կկարողանա հասնել աշխարհի ցանկացած անկյուն, կրել միջուկային և ոչ միջուկային սպառազինություն և հաղթահարել ՀՕՊ ամենաառաջադեմ համակարգերը` շնորհիվ «սթելս» կատարելագործված տեխնոլոգիայի։ Միևնույն ժամանակ առաջարկվում է, որ հեռանկարում աշխարհին ներկայացվեն նաև տվյալ մոդելի անօդաչու տարբերակները։Էրդողանը հայտնել է թուրքական անօդաչու կործանիչի արտադրության մեկնարկի ժամկետներըՆախատեսվում է ռմբակոծիչը շահագործման հանձնել 2023 թվականին։Զինվորականները մտադիր են առնվազն 100 նման ինքնաթիռ ձեռք բերել։B-21–ի ծրագրի համար պաշտպանության նախարարությանը 2023-2027 թվականներին ավելի քան 19 մլրդ դոլար է անհրաժեշտ։
ամն
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/01/27019355_0:0:1519:1139_1920x0_80_0_0_ba418b5db5664a3f7ec9a8fd38e59866.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնաթիռ, կործանիչ, ամն, պենտագոն, շնորհանդես, լլոյդ օսթին
ինքնաթիռ, կործանիչ, ամն, պենտագոն, շնորհանդես, լլոյդ օսթին
Նորագույն B-21 Raider ռմբակոծիչը. շնորհանդեսին ներկա է եղել նաև Պենտագոնի ղեկավարը
B-21–ի ծրագրի համար պաշտպանության նախարարությանը 2023-2027 թվականներին ավելի քան 19 մլրդ դոլար է անհրաժեշտ։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Northrop Grumman ընկերությունը (ԱՄՆ–ի խոշորագույն պաշտպանական կապալառուներից մեկը) ներկայացրել է B-21 Raider նորագույն, ռազմավարական ռմբակոծիչը` ստեղծված «սթելս» տեխնոլոգիայով։ Միջոցառումը հեռարձակվում էր արտադրողի կայքէջում։
Շնորհանդեսը կայացել է Փալմթեյլ գործարանում (Կալիֆոռնիայի նահանգ) ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ներկայությամբ։
Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ այս իրադարձությունը պատմական էր բնութագրել։ Ինքը` արտադրողը, իր ռմբակոծիչը ներկայացնում է որպես աշխարհում վեցերորդ սերնդի միակ ինքնաթիռը։
B-21 Raider–ը, Northrop Grumman–ի տեղեկություններով, կկարողանա հասնել աշխարհի ցանկացած անկյուն, կրել միջուկային և ոչ միջուկային սպառազինություն և հաղթահարել ՀՕՊ ամենաառաջադեմ համակարգերը` շնորհիվ «սթելս» կատարելագործված տեխնոլոգիայի։ Միևնույն ժամանակ առաջարկվում է, որ հեռանկարում աշխարհին ներկայացվեն նաև տվյալ մոդելի անօդաչու տարբերակները։
Նախատեսվում է ռմբակոծիչը շահագործման հանձնել 2023 թվականին։
Զինվորականները մտադիր են առնվազն 100 նման ինքնաթիռ ձեռք բերել։
B-21–ի ծրագրի համար պաշտպանության նախարարությանը 2023-2027 թվականներին ավելի քան 19 մլրդ դոլար է անհրաժեշտ։