https://arm.sputniknews.ru/20221203/iranum-verjin-ankargutjunneri-yntacqum-arnvazn-200-mard-e-zvohvel-pashtvonakan-52147139.html
Իրանում վերջին անկարգությունների ընթացքում առնվազն 200 մարդ է զոհվել. պաշտոնական
Իրանում վերջին անկարգությունների ընթացքում առնվազն 200 մարդ է զոհվել. պաշտոնական
Sputnik Արմենիա
Իրանում զոհվածների թվում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցներ։ 03.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-03T16:06+0400
2022-12-03T16:06+0400
2022-12-03T16:14+0400
իրանի իսլամական հանրապետություն
զոհ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
մահ
կին
ոստիկան
բախումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_0:0:3073:1728_1920x0_80_0_0_274fa071af575cc67e8c4deadd50ef62.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Իրանում վերջին անկարգությունների ընթացքում առնվազն 200 մարդ Է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ՆԳՆ անվտանգության խորհրդի հայտարարությունը։Նշվում է, որ զոհվածների թվում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցներ։Բացի այդ, վերոհիշյալ իրադարձությունների հետևանքով վնասներ են հասցվել կառավարական, հասարակական և մասնավոր կազմակերպություններին։ Վնասի չափն ահռելի է։Առնվազն 300 մարդ է զոհվել Իրանում անկարգությունների հետևանքով. ԻՀՊԿ–ի գեներալՀիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։Իրանում անկարգությունների երեք մասնակից մահապատժի է դատապարտվել. ԶԼՄ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_120:0:2849:2047_1920x0_80_0_0_aa84a58f65cb1d7c577af637bd550b8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, զոհ, արտաքին գործերի նախարարություն (ագն), մահ, կին, ոստիկան, բախումներ
իրանի իսլամական հանրապետություն, զոհ, արտաքին գործերի նախարարություն (ագն), մահ, կին, ոստիկան, բախումներ
Իրանում վերջին անկարգությունների ընթացքում առնվազն 200 մարդ է զոհվել. պաշտոնական
16:06 03.12.2022 (Թարմացված է: 16:14 03.12.2022) Իրանում զոհվածների թվում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցներ։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Իրանում վերջին անկարգությունների ընթացքում առնվազն 200 մարդ Է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ՆԳՆ անվտանգության խորհրդի հայտարարությունը։
Նշվում է, որ զոհվածների թվում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցներ։
Բացի այդ, վերոհիշյալ իրադարձությունների հետևանքով վնասներ են հասցվել կառավարական, հասարակական և մասնավոր կազմակերպություններին։ Վնասի չափն ահռելի է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։