https://arm.sputniknews.ru/20221202/hajastani-kisapashtpan-eduard-spercjany-hrazharvel-e-teghapvokhvel-fivorentina-52132569.html
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել «Ֆիորենտինա»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել «Ֆիորենտինա»
Sputnik Արմենիա
Առաջարկը հայազգի ֆուտբոլիստը ստացել էր այս ամռանը։ 02.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-02T21:01+0400
2022-12-02T21:01+0400
2022-12-02T21:15+0400
էդուարդ սպերցյան
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/11/26489842_0:0:1000:563_1920x0_80_0_0_561f7bc499907160076639d95709edbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա» ակումբ։ Տեղեկությունը հայտնում է «РБ Спорт»-ը։Աղբյուրի փոխանցմամբ՝ «մանուշակները» Էդուարդ Սպերցյանի գործակալին այս ամռանն են դիմել, բայց անմիջապես մերժում են ստացել։Այս մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։Նշենք, որ դեռ գարնանը նրանով հետաքրքրված էր ֆրանսիական «Օլիմպիկ» ակումբը։Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, Իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Կրասնոդար» ակումբում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բանակցություններից հետո ֆուտբոլիստը 2021 թ.–ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում։Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/11/26489842_0:0:1000:750_1920x0_80_0_0_6ae9e63b1f65b326a453934c91ca592b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ սպերցյան, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական
էդուարդ սպերցյան, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել «Ֆիորենտինա»
21:01 02.12.2022 (Թարմացված է: 21:15 02.12.2022) Առաջարկը հայազգի ֆուտբոլիստը ստացել էր այս ամռանը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա» ակումբ։ Տեղեկությունը հայտնում է «
РБ Спорт»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «մանուշակները» Էդուարդ Սպերցյանի գործակալին այս ամռանն են դիմել, բայց անմիջապես մերժում են ստացել։
Այս մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։
Նշենք, որ դեռ գարնանը նրանով հետաքրքրված էր ֆրանսիական «Օլիմպիկ» ակումբը։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, Իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Կրասնոդար» ակումբում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բանակցություններից հետո ֆուտբոլիստը 2021 թ.–ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում։