https://arm.sputniknews.ru/20221201/erevanum-mercedes-vito-n-bakhvel-e-tiv-478-ertughin-spasarkvogh-avtvobusin-kan-tuzhatsner-52048563.html
Երևանում բախվել են Mercedes Vito-ն ու 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ
Երևանում բախվել են Mercedes Vito-ն ու 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ
Sputnik Արմենիա
Ըստ տեղեկությունների` թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսից 8 անձ քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։ 01.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-01T14:06+0400
2022-12-01T14:06+0400
2022-12-01T14:09+0400
վթար
երևան
ավտոբուս
բանկ
տուժածներ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24834237_0:0:1600:901_1920x0_80_0_0_0f6b73bdcc326cb7439cf837a7a1269c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են «Արարատ Բանկի» Mercedes Vito-ն և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 11։45-ի սահմաններում, Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ։Բախման հետևանքով Mercedes Vito-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե ցուցանակին։Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մեկ քաղաքացու, որը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսից ևս 8 անձի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց»,–գրում է կայքը։Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը։Հավելենք, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։Վթարի փաստով քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։Վթար` 67 համարի ավտոբուսի մասնակցությամբ. կա 2 վիրավոր
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24834237_177:0:1600:1067_1920x0_80_0_0_066bb96e299e915a53192b2983f3fdbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, երևան, ավտոբուս, բանկ, տուժածներ, հիվանդանոց
վթար, երևան, ավտոբուս, բանկ, տուժածներ, հիվանդանոց
Երևանում բախվել են Mercedes Vito-ն ու 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ
14:06 01.12.2022 (Թարմացված է: 14:09 01.12.2022) Ըստ տեղեկությունների` թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսից 8 անձ քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են «Արարատ Բանկի» Mercedes Vito-ն և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 11։45-ի սահմաններում, Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ։
Բախման հետևանքով Mercedes Vito-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե ցուցանակին։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մեկ քաղաքացու, որը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։
«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսից ևս 8 անձի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց»,–գրում է կայքը։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը։
Հավելենք, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։
Վթարի փաստով քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։