00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի ՀՕՊ–ը, ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի սաբոտաժը

CC0 / Ministerie van Defensie / Een amraam raket verlaat de canister van de lanceerinrichtingՆորվեգական ՀՕՊ
Նորվեգական ՀՕՊ - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2022
Նորվեգական ՀՕՊ
Բաժանորդագրվել
Պենտագոնի և ՆԱՏՕ–ի` Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու առաջնահերթությունների մասին հռչակագրերն իրականության հետ որևէ աղերս չունեն։
Ուկրաինայի ԶՈւ–ն Արևմուտքից մետաղաջարդոնի տեսքով զենք կամ ոչ ակնհայտ արդյունավետություն ունեցող զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) փորձնական նմուշներ է ստանում։
Վաշինգտոնը դիտարկում է Ուկրաինայի ԶՈւ–ին «Patriot» ԶՀՀ ուղարկելու տարբերակը, լավագույնը, ինչ ունի ՆԱՏՕ–ն ՀՕՊ–ի ոլորտում։ ՆԱՏՕ–ի` նախորդ դարի կեսերի ռազմական տեխնիկան անզոր է Ռուսաստանի նոր բալիստիկ և թևավոր հրթիռների դեմ հակազդելու հարցում։ «IRIS-T» և «NASAMS» տեսակի մի քանի «փորձարարական» ԶՀՀ–ները Ուկրաինայի ռազմական թատերաբեմում եղանակ չեն փոխում։ Շփման գծի միայն առանձին հատվածներում է ուկրաինական ԶՈւ–ին հաջողվում հակաօդային պաշտպանություն ձևավորել` կիրառելով խորհրդային «Բուկերն» ու ֆրանսիական «Կրոտալները»։
Ցույցեր Իրանում ու Չինաստանում․ Արևմուտքն իր հին հաղթաթուղթն է գործի դնում
ՆԱՏՕ–ի օդային տարածքի արևելյան սահմանների պաշտպանության համար Գերմանիան Լեհաստանին մինչև 100 կմ հեռահարություն ունեցող սեփական «Patriot» համալիրներն է առաջարկել (ժամանակավոր)։ Վարշավան մտավախություն ունի, որ ուկրաինական երկնքում ռուսական թիրախներին Լեհաստանի տարածքից գերմանական ԶՀՀ–ն արձակելու պարագայում իրավիճակը կսրվի, և խորհուրդ է տալիս Բեռլինին «Պատրիոտներն» անմիջապես Կիև ուղարկել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, սակայն, պատրաստ չէ դրան և խոստանում է Ուկրաինային ավելի մեծ թվով «Gepard» «զենիթային տանկեր» մատակարարել (1973 թվականի արտադրության)։ Հայտնի է, որ 35-մմ «Oerlikon» ավտոմատ թնդանոթներով («Leopard» տանկի շասսիով) «Gepard» ինքնագնաց զենիթային համալիրները Բունդեսվերի սպառազինությունից դուրս են բերվել 10 տարի առաջ և փոշոտվում էին պահեստներում։ Կիևին մի քանի տասնյակ «Gepard»–ների փոխանցումը գրեթե անօգուտ է. մարտական բնութագրերով այն նույնիսկ «Stinger» ԶՀՀ չէ։ Պատկառելի տարիքն ու մինչև 5 կմ (բարձրությամբ մինչև 4 կմ) հեռահարությունը խոստանում են, որ այդ համակարգերը շատ արագ կոչնչանան Ուկրաինայում։

Նիզակ և վահան «կրտսեր եղբայրների» համար

Փետրվարի 24-ից հետո ԱՄՆ–ն Ուկրաինային ավելի քան 19 մլրդ դոլարի օգնություն է հատկացրել, սակայն 9 զրո ունեցող թվերն իրենք իրենցով կռվել չեն կարող։ «Դաշնակիցները» հնարավոր բոլոր «պատեհ» պատրվակներով հրաժարվում են Ուկրաինային ԶՈւ–ին արդյունավետ հարվածային սպառազինություն փոխանցել` հաշվի առնելով Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության մեջ ՆԱՏՕ–ին ներքաշելու վտանգը։
Վարշավան սկզբում ընդունեց ՆԱՏՕ–ի օդային տարածքը պաշտպանելու համար Լեհաստանի սահմանին «Patriot» ԶՀՀ տեղակայելու առաջարկը, որը ներկայացրել էր Գերմանիան, բայց ավելի ուշ փաստացի մերժեց այդ «բարեգութ» առաջարկը։
Ուկրաինական ԶՈւ–ն լիովին սատարեց Լեհաստանի առաջարկը, այն է` գերմանական «Պատրիոստները» ուղարկել Ուկրաինա։ Հիմա Վարշավան հուզմունքով սպասում է, թե ինչ կարծիք կհայտնի ԱՄՆ–ն ՆԱՏՕ–ի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո, որը նոյեմբերի 29-30–ը կայացել է Ռումինիայում։ Սակայն Գերմանիան իր զենիթային համալիրները համարում է դաշինքի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի մի մասը, որը չի կարող գործել ՆԱՏՕ-ի երկրների սահմաններից դուրս։
Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը նշել է. «Որևէ գերտերություն իր սահմանների մոտ ռազմական հզոր դաշինքի համառ մոտեցում չէր հանդուրժի»։ Ուկրաինայում մարտական գործողությունները կարող են տարիներ տևել, և Կիևի հաղթանակը (Արևմուտքի) քիչ հավանական է։ ԱՄՆ–ի արտաքին քաղաքական ղեկավարությունը չի սիրում ընդունել սեփական սխալները, այնուամենայնիվ Սպիտակ տան վարչակազմը գիտակցում է միջուկային էսկալացիայի ռիսկերը, մտադիր չէ պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ, այսինքն` գտնվում է ռազմավարական փակուղում»։
Պատահական չէ, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 29-ին հայտարարեց, որ դաշինքի դռները բաց են Կիևի համար, «մենք չենք նահանջի», իսկ մեկ օր անց Ուկրաինային խորհուրդ տվեց մտածել ոչ թե դաշինքին անդամակցելու, այլ պետականությունը պահպանելու մասին։
Արտյոմովսկը ռազմական հատուկ գործողության և ՆԱՏՕ-ի ամենաթեժ կետն է
Լրահոս
0