https://arm.sputniknews.ru/20221129/ruben-melqvonjany-kvercni-patgamavvorakan-mandaty-51983693.html
Ռուբեն Մելքոնյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը
Ռուբեն Մելքոնյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը
Sputnik Արմենիա
Մելքոնյանը նշեց, որ քաղաքական պրոցեսներին ակտիվ մասնակցելու իր ցանկությունը պայմանավորված է եղել օրհասական վիճակում գտնվող երկրին մասնագիտական գիտելիքներով... 29.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-29T19:35+0400
2022-11-29T19:35+0400
2023-11-29T18:42+0400
մանդատ
պատգամավոր
աժ (ազգային ժողով)
ռուբեն մելքոնյան (թուրքագետ)
տեսանյութ
տեսանյութեր
աբովյան time
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1d/51983519_0:0:1920:1080_1920x0_80_0_0_38d106a2c7582a8e49750529dcb1f825.jpg
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը սպասում է, որ ԿԸՀ–ն պաշտոնապես ամրագրի պատգամավորների մանդատներից հրաժարվելը։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time»–ի եթերում նա պատասխանել է պատգամավորական մանդատը վերցնելու հարցին։Իսկ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ցանկությունը, Մելքոնյանի խոսքով, պայմանավորված է եղել օրհասական վիճակում գտնվող երկրին մասնագիտական գիտելիքներով օգտակար լինելու հանգամանքով։«Այստեղ որև պաշտոնամոլության նշույլ անգամ չկա։ Արևելագետի համար կա երկու կարևոր առաջնահերթություն` հայրենիքն ու պետությունը։ Այն ամնենը, ինչ–որ առնչվում է պետության շահերին կամ առնչվում է պետությանը սպառնացող վտանգներին, մեր մասնագիտության ծիրում է գտնվում, և արևելագետը պետք է լինի այնտեղ, որտեղ իր հմտությունների կարիքը կա»,–ասաց թուրքագետը։ Ինչո՞ւ են «Վերածնվող Հայաստանի» անդամները վայր դրել մանդատները. Վահե Հակոբյանի պատասխանըՆշենք, որ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, իսկ այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է դադարեցնում գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում. կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն արդեն դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի` մանդատից հրաժարված պատգամավորներից մեկին պետք է փոխարինի Ռուբեն Մելքոնյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1d/51983519_480:0:1920:1080_1920x0_80_0_0_ea928957bc56ceaa3a75c305ad066710.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանդատ, պատգամավոր, աժ (ազգային ժողով), ռուբեն մելքոնյան (թուրքագետ), տեսանյութ, տեսանյութեր, видео, աբովյան time
մանդատ, պատգամավոր, աժ (ազգային ժողով), ռուբեն մելքոնյան (թուրքագետ), տեսանյութ, տեսանյութեր, видео, աբովյան time
Ռուբեն Մելքոնյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը
19:35 29.11.2022 (Թարմացված է: 18:42 29.11.2023) Մելքոնյանը նշեց, որ քաղաքական պրոցեսներին ակտիվ մասնակցելու իր ցանկությունը պայմանավորված է եղել օրհասական վիճակում գտնվող երկրին մասնագիտական գիտելիքներով օգտակար լինելու հանգամանքով։
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը սպասում է, որ ԿԸՀ–ն պաշտոնապես ամրագրի պատգամավորների մանդատներից հրաժարվելը։
Sputnik Արմենիայի «Աբովյան Time»–ի եթերում նա պատասխանել է պատգամավորական մանդատը վերցնելու հարցին։
«Քանի որ դեռ պաշտոնական ԿԸՀ–ն չի ֆիքսել նախորդ պատգամավորների հրաժարվելը և չի հայտարարել, որ ես մանդատը ընտրելու կամ դրանից հրաժարվելու իրավունք ունեմ, ձեռնպահ կմնամ որևէ հայտարարությունից»,–ասաց նա` խոստանալով հետագայում այս թեմայով հանդես գալ հայտարարությամբ։
Իսկ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ցանկությունը, Մելքոնյանի խոսքով, պայմանավորված է եղել օրհասական վիճակում գտնվող երկրին մասնագիտական գիտելիքներով օգտակար լինելու հանգամանքով։
«Այստեղ որև պաշտոնամոլության նշույլ անգամ չկա։ Արևելագետի համար կա երկու կարևոր առաջնահերթություն` հայրենիքն ու պետությունը։ Այն ամնենը, ինչ–որ առնչվում է պետության շահերին կամ առնչվում է պետությանը սպառնացող վտանգներին, մեր մասնագիտության ծիրում է գտնվում, և արևելագետը պետք է լինի այնտեղ, որտեղ իր հմտությունների կարիքը կա»,–ասաց թուրքագետը։
Նշենք, որ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, իսկ այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է դադարեցնում գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում. կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն արդեն դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի` մանդատից հրաժարված պատգամավորներից մեկին պետք է փոխարինի Ռուբեն Մելքոնյանը։