00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

20 տարի փողոցում. անտրամաբանական խնդիրներ` հայաստանյան մանկատան պատերից դուրս

© Sputnik / Armenuhi MkhoyanԹիվ 2 մանկատունը Գյումրիում
Թիվ 2 մանկատունը Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
Թիվ 2 մանկատունը Գյումրիում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
5 տարի առաջ Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ ծրագրում է դառնալ առանց մանկատների երկիր։

Մանկատան սաները 20 տարի սպասում են իրենց իրավունքի իրացմանը

Արդեն շուրջ 20 տարի պետությունը լիարժեք չի կատարում իր պարտավորությունները ծնողազուրկ երեխաների նկատմամբ։ 18 տարեկանում մանկատունը լքած ՀՀ քաղաքացիները 38 տարեկանում դեռ սպասում են պետությունից բնակարան ստանալու իրենց իրավունքի իրացմանը։
Սրանք զուտ դատողություններ չեն, այլ պաշտոնապես հաստատված փաստեր։ Դեռ 2019թ–ին ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ 2003թ–ից սկսած մանկատան 300 շրջանավարտներ բնակարաններ չեն ստացել ու ընդունեց որոշում` նրանց բնակարանների գնման վկայագրեր հանձնելու մասին։
3 տարի առաջ ընդունված այս որոշումը ևս դեռ ամբողջությամբ կատարված չէ։ Նոյեմբերի 19-ին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել էր, որ հիշյալ 300 հոգուց ԲԳՎ են ստացել 289–ը։ «Մինչև տարեվերջ 300 ԲԳՎ կտանք և այս գործընթացը կավարտենք։ Մանկատներն ու մանկատան շրջանավարտները մեր ուշադրության կենտրոնում են»,– ասել էր նախարարը։
Ավելի ուշ սոցապ նախարարությունից տեղեկացանք, որ միայն 2022թ․–ին բնակարանի գնման վկայագիր է տրվել մանկատների 42 շրջանավարտների։ Բայց թե նրանցից քանիսն են կարողացել բնակարան գնել, նախարարությունում տեղյակ չեն։
«ԲԳՎ-ի հիման վրա բնակարանների գնման գործընթացը կատարվում է նոտարների միջոցով․ ձեռք բերված բնակարանների թվի վերաբերյալ տեղեկատվությունը կամբողջացվի առաջիկայում․ ներկայում վիճակագրության հավաքագրումն ընթացքի մեջ է»,– ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման հայտնեցին նախարարությունից։
Նշենք, որ 1 ԲԳՎ–ի արժեքը 6.3 մլն դրամ է՝ 15 300 դոլար: Իհարկե, այս գումարով բնակարան գնելու մասին չի կարող խոսք լինել, բայց կառավարության որոշմամբ, շահառուները կարող են սեփական գումարներն ավելացնել ԲԳՎ–ի արժեքին ու ավելի թանկ բնակարան ձեռք բերել։

Խաթարված մանկության դիմաց` անտրամաբանական հատուցում

Մինչ նախարարությունը զբաղված է անցած 20 տարիների թերացումները շտկելով, մանկատներից շրջանավարտների նոր սերունդներ են դուրս գալիս ու դարձյալ մնում փողոցում։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության մեզ տրամադրած տվյալներով՝ 2022թ․–ին ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում 9 շրջանավարտ է եղել, որոնցից 7-ը դուրս են եկել հաստատությունից, 2-ի դեպքում կացության ապահովման գործընթացներն ընթացքում են։
Մինչ կացության խնդրի լուծումը պետությունը մանկատան շրջանավարտներին միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրում, և այդ գումարը կարելի է օգտագործել նաև բնակարան վարձակալելու համար։ Բայց այստեղ էլ, պարզվում է, ամեն ինչ այնքան հարթ չէ։
Այն, որ մանկատներից դուրս եկած չափահաս քաղաքացիներն այսօր էլ շարունակում են մնալ փողոցում, պարզ դարձավ նոյեմբերի սկզբին, երբ նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ–ում 2023թ–ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, որ մանկատան այս տարվա շրջանավարտներից ոչ մեկը պետության տրամադրած գումարով չի կարողացել բնակարան վարձել։
«Մանկատան շրջանավարտների համար վարձակալվող բնակարանների ծրագրով 2022թ–ին հատկացված 1 մլն 440 հազար դրամը չի ծախսվել, քանի որ 1 շրջանավարտի համար ամսական նախատեսված 30 000 դրամ գումարի չափն անիրատեսական էր, որի պատճառով որևէ բնակարան վարձակալել չի հաջողվել»,– ասել էր Մկրտչյանը։
Խնդրի լուծման համար 2023թ–ին 1 բնակարանի վարձակալման ամսական վարձավճարի չափը 30 000 դրամի փոխարեն կառավարությունը դարձրել է 100 000 դրամ, որի արդյունքում այդ ծրագրի բյուջեն այս տարվա 1.4 մլն դրամից հասցվել է 12 մլն-ի։
Մանկատունն ու 3 հայ աղջիկների ճակատագիրը. ինչ է լինում հաստատությունից դուրս գալուց հետո
Իսկ բնակարանների ձեռքբերման միջոցառումներ մանկատան շրջանավարտների համար 2023թ–ի բյուջեով ընդհանրապես նախատեսված չեն։
Հարցին, թե ինչու «անիրատեսական» այդ ծրագիրը կառավարությունը չի վերանայել ավելի շուտ` տարվա ընթացքում, երբ դրա ճակատագիրն արդեն ակնհայտ էր, նախարարությունից պատասխանել են. «2022թ․ բյուջեն մշակվել է 2021թ․ ընթացքում, և կանխատեսվում էր, որ ծրագիրը հնարավոր էր իրականացնել, սակայն 2022թ․ ընթացքում, հաշվի առնելով ծրագրի կատարողականի արդյունքները՝ 2023թ․ հայտով միջոցառումը ներկայացվել է լրամշակումով»։

Մանկատներից դուրս եկած 9 շրջանավարտի փոխարեն՝ նոր ընդունված 64 երեխա

2017թ–ին ՀՀ դեռ նախկին կառավարությունն առաջին անգամ հայտարարեց մանկատներն ու երեխաների շուրջօրյա խնամքի այլ հաստատություններն աստիճանաբար փակելու և երեխաներին կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ տեղափոխելու մտադրության մասին։
5 տարի անց Հայաստանում փակվել է 4 գիշերօթիկ դպրոց։ Մանկատների թիվը չի կրճատվել։
2022թ․–ին մանկատներից կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորվել է 8 երեխա, խնամատար ընտանիքներում տեղաբաշխվել` 7-ը։ Փոխարենը միայն վերջին 1 տարում մանկատուն է ընդունվել 64 երեխա։
Լրահոս
0