00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակարգ իրավիճակ «Հյուսիսային հոսքում». Եվրոպան պատրաստվում է վատագույնին

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԳազի կոմպրեսորային կայան
Գազի կոմպրեսորային կայան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
Գազի կոմպրեսորային կայան
Բաժանորդագրվել
ԵՄ-ում արդեն մտավախություն ունեն, որ գազատարներից ընդմիշտ կզրկվեն։ Վթարի հետևանքների մասին ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

«Հյուսիսային հոսքերի» հետ կապված աննախադեպ արտակարգ պատահարի պատճառները դեռ պետք է պարզել։ Առայժմ դժվար է գնահատել նաև համախառն տնտեսական վնասը։ Պարզ չէ, թե ում հաշվին են վերանորոգելու խողովակները ու որքան ժամանակ կպահանջվի։

Միլիարդների կորուստներ

Արտահոսքերը տեղի են ունեցել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2»-ի միանգամից երեք գծերի վրա: Դա անակնկալ էր թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի համար։ Երկու կողմերն էլ խոսում են դիտավորյալ գործողությունների ու դիվերսիայի մասին։
Բոլոր գծերի թողունակությունը 110 միլիարդ խորանարդ մետր է։ Իսկ կապույտ վառելիքի արժեքը Եվրոպայում այժմ գերազանցում է 2000 դոլարը հազար խորանարդ մետրի համար։ Ու թեև երկու գազատարներն էլ վթարի պահին չէին օգտագործվում, դրանցում հարյուր միլիոնավոր խորանարդ մետր տեխնոլոգիական գազ էր կուտակվել։
Այսպես, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագիտական գնահատականներով՝ յուրաքանչյուր գծի մեջ կարող էր մոտ 100 մլն խորանարդ մետր գազ լինել։ Եթե հաշվի առնենք ներկայիս գները, ապա դա 500-600 միլիոն դոլարի վնաս է։ Գումարած հնարավոր տուգանքները՝ կարգավորիչների կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար։
Այլ տվյալներով՝ երեք գծերից յուրաքանչյուրի մեջ եղել է 150-ից մինչև 360 մլն խորանարդ մետր, այսինքն՝ գումարային՝ 450-1080 մլն խորանարդ մետր:

Ո՞վ է վճարելու

Վերլուծաբանները դեռ չեն համարձակվում գնահատել ենթակառուցվածքների վերականգնման հնարավոր ծախսերը։ Գլխավոր հարցն այն է, թե ով է վճարելու դրա դիմաց։ Համաձայն պայմանագրերի՝ վերանորոգման պարտավոր են զբաղվել «Հյուսիսային հոսքերի» օպերատորները՝ «Գազպրոմի» դուստր ընկերությունները։ Իսկ նրանք, ամենայն հավանականությամբ, պետք է վարձեն կազմակերպություններ, որոնք կարող են նման աշխատանք անել։
Ապահովագրական շուկայում ՌԻԱ Նովոստիի երկու աղբյուները հայտնել են, որ «Հյուսիսային հոսք» ու «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերն ապահովագրված են եղել արտասահմանյան ընկերություններում, սակայն ապահովագրության պայմանները հայտնի չեն:
ԱՄՆ-ն որևէ կերպ կապված չէ «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պատահարների հետ. պետդեպ
Էներգետիկ ոլորտի անկախ վերլուծաբան Դմիտրի Ադամիդովը նշում է, որ եթե կատարվածը ապահովագրական դեպք ճանաչվի, ապա ապահովագրողը կվճարի, բայց դատական քննություն կպահանջի: Սակայն, ըստ նրա, հարցը նույնիսկ փողը չէ։ Հաշվի առնելով եվրոպական արդյունաբերության և լոգիստիկայի հետ կապված ներկայիս խնդիրները, ինչպես նաև փոխադարձ պատժամիջոցները, խողովակաշարի և ագրեգատների վերականգնման պատվեր կատարելն այնքան էլ հեշտ չէ։
Եվրոպայում արդեն պատրաստվում են վատագույնին։ Ինչպես հաղորդում է Tagesspiegel-ը, հղում անելով կառավարության սեփական աղբյուրներին, իշխանությունը վախենում է, որ «Հյուսիսային հոսքի» ու «Հյուսիսային հոսք-2»-ի երեք խողովակները մշտապես օգտագործման համար ոչ պիտանի կմնան: Պարբերականի տեղեկություններով՝ եթե դրանք մոտ ժամանակներս չվերանորոգվեն, ապահերմետիզացիայի պատճառով մեծ քանակությամբ աղի ջուր ներս կմտնի, ինչը կոռոզիա կառաջացնի։

Էքստրեմալ գներ

Պետք չէ հուսալ, որ վերանորոգումն արագ կլինի։ Վթարի վայրի հետազոտությունը, հավանաբար, մի քանի շաբաթ կտևի, իսկ վերականգնումը՝ ամիսներ:
Այժմ Եվրոպա գազի մատակարարումներն իրականացվում են բացառապես Ուկրաինայի տարածքով (օրական մոտ 42 մլն խորանարդ մետր) ու «Թուրքական հոսք» խողովակաշարով: Ներդրումների գծով մասնավոր խորհրդատու, Անկախ տնօրենների ասոցիացիայի անդամ Նիկոլայ Նեպլյուևը նշում է, որ «Հյուսիսային հոսքը» դեռ կարելի էր օգտագործել՝ աշխարհաքաղաքական պայքարը հարթելու ու պատժամիջոցների չեղարկման դիմաց կապույտ վառելիք ստանալու համար:
Հիմա Եվրոպան զրկվել է հարցը կարգավորելու և Ռուսաստանից գազի մատակարարումը նորմալ ռեժիմով վերականգնելու հնարավորությունից։ Վառելիքի արժեքը միայն կաճի, իսկ դա նշանակում է, որ գազային ողջ արդյունաբերությունը էքստրեմալ գին կվճարի կամ կփակի արտադրությունը։

Ձեռնարկությունների աշխատանքի դադարեցում

Ռիսկի գոտում են էներգատար ոլորտների հարյուրավոր եվրոպական գործարաններ։ Ինչպես և նախկինում, հարվածի տակ կհայտնվեն մետալուրգիան ու պարարտանյութերի արտադրությունը. ազոտական պարարտանյութերի թողարկման հզորությունների 70 տոկոսն արդեն պարապուրդի մեջ է:
«Հյուսիսային հոսք — 2» - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
Պայթյուններ «Հյուսիսային հոսքերում». գազային պատերազմը թեժ փուլ է թևակոխել
«Եթե Ռուսաստանից բնական գազի արտահանումը դադարեցվի, կկանգնեն ֆոսֆորային ու կալիումական պարարտանյութեր արտադրող բոլոր ձեռնարկությունները։ Միաժամանակ, այդ ճակատագրին կարժանանան մետաղագործական, ավտոմոբիլային, սննդի և այլ արդյունաբերական գործարանները, շատ էլեկտրակայաններ, որոնք երկնագույն վառելիք են օգտագործում: Կարող է նույնիսկ կրճատվել ուղևորատար ու բեռնատար գնացքների երթևեկությունը», - ենթադրում է արդյունաբերության ոլորտի անկախ մասնագետ Լեոնիդ Խազանովը։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «սաբոտաժ» է անվանել «Հյուսիսային հոսքերի» արտակարգ դեպքերը
Այսպիսով, էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում ձմռանը նոր սուր փուլ կմտնի։ Ռուսաստանը, իր հերթին, անորոշ ժամկետով զրկվում է գազի մատակարարումներից ստացվող հնարավոր եկամուտներից։ ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Բրյուսելի հետ հետաքննել «Հյուսիսային հոսքում» տեղի ունեցած վթարները։ Սեպտեմբերի 30-ին գազատարների դեմ դիվերսիաների կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ տեղի կունենա:
Լրահոս
0