00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ հանրությունը չի ուզում նկատել բռնությունը. ամուսինը շիկացած շամփուրով ծեծել է կնոջը

CC BY 2.0 / Paulo Guereta / Erotika ExxxperienceԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 25-ն աշխարհում նշվում է որպես կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օր։ Sputnik Արմենիան անդրադարձել է ընտանեկան բռնությունների հայաստանյան վիճակագրությունը։
Հայաստանյան քրեական վիճակագրության համաձայն` 2020 թվականին ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 7 կին, 2021-ին` 13 կին ու 1 նորածին երեխա, 2022–ին` 9։

Ամուսինը ծեծել է կնոջը` քրոջն օգնելու համար

Արագածոտնի մարզի գյուղերից մեկում բնակվող տղամարդուն դատարանը մեղավոր է ճանաչել կնոջն առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու համար։ Ընդամենը մեկ տարվա ամուսնական կյանքի ընթացքում նա հասցրել է բազմաթիվ անգամներ ծեծել կնոջը, մեկ անգամ կոտրել կողոսկրը ու ի վերջո հայտնվել ամբաստանյալի աթոռին։
Կինը 1 600 000 դրամի վարկ է վերցրել ու տվել քրոջը, քանի որ նրան բանկը մերժել էր վարկ տրամադրել։ Ամուսինն իմացել է, ծեծել կնոջը, ձեռքերով և ոտքերով հարվածել գլխի, մարմնի տարբեր մասերին։ Կինը ցանկացել է լվացվել, բայց ամուսինը փակել է ջրի ծորակը և թույլ չի տվել լվանալ արյան հետքերը։
Վախեցած կինը սպասել է` մինչև ամուսինը դուրս է եկել տնից, զանգել է քրոջն ու խնդրել իրեն փրկել։ Քույրը տաքսիով եկել ու նրան տարել է հայրական տուն` Վանաձոր, որտեղ կինը դիմել է ոստիկանություն` ասելով, որ դեպքն առաջինը չէ` նախկինում ևս ծեծի է ենթարկվել, անգամ կոտրվածք ստացել ու հիվանդանոց դիմել, բայց երբեք չի հայտնել, որ դա ամուսնու ձեռքի գործն է։
Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում. ո՞ր դեպքում կարող է պետությունը պատժել բռնարարին
Դատարանն ամուսնուն մեղավոր է ճանաչել ու դատապարտել 1 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել, փոխարենը սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան։

Շիկացած շամփուրով ծեծել է ու բերանը փակել սրբիչով, որ տան անդամները չլսեն

2021 թվականի մայիսի 13-ին Գյումրիում ամուսինը շիկացած շամփուրով 20-ից ավելի հարված էր հասցրել իր կնոջ մարմնի ու գլխի տարբեր հատվածներին։
Մինչ այդ նա հարվածել էր կնոջը ձեռքերով ու ոտքերով, ապա ասել. «Ծեծելով չես հասկանա, տաք վիճակում ավելի լավ կհասկանաս» և հրամայել հանել գիշերանոցը։ Ապա բերել էր մետաղյա շամփուրը, շիկացրել էլեկտրական ջեռոցի վրա ու դրանով ծեծել կնոջը։
Ծեծն ու սեռական հայհոյանքները գյումրեցի այդ ընտանիքում պարբերաբար կրկնվող երևույթներ են եղել։ Նույն թվականի հունվարին ընտանեկան հերթական վիճաբանությունն ավարտվել էր դանակի թեթև հարվածներով։ Ամուսինը գրպանից հանել էր դանակն ու ասել. «Հիմի ինչ օր կենեմ, ձեն չես հանե, օր տնեցինք չլսեն»։ Ապա խոհանոցից բերել էր սրբիչը, մի մասով փակել կնոջ բերանը, մյուս մասը փաթաթել պարանոցին և սեղմել` գրեթե շնչահեղձ անելով։ Սրբիչով կապկպված կնոջը գցել էր գետնին, ծեծելով քարշ տվել տնով, բացել պատուհանը, ստիպել հանվել ու ձմեռվա ցրտին կանգնել բաց պատուհանի դիմաց ` ասելով. «Տեսնենք` ինչքան կկարողանաս ցրտին դիմանալ»։
Հաճախ ընտանեկան բռնության են ենթարկել ամուսինը, հայրը և զավակը. ՔԿ-ն տվյալներ է հրապարակել
Մեկ ուրիշ անգամ կնոջը փակել է տանը` արգելելով շփվել նույնիսկ տան անդամների հետ` սպառնալով հեռանալու դեպքում սպանել նրան ու նրա հարազատներին։
Գյումրեցի ընտանիքի տան պատերի ներսում տեղի ունեցողի ու երիտասարդ կնոջ տառպանքների մասին իմացել են բոլորը` ընտանիքը, հարազատները, բարեկամները, հարևանները։ Բոլորը լռել են, մինչև որ Անահիտն (անունը փոխված է,– խմբ.) ինքն է որոշել վերջ տալ այդ ամենին ու դիմելէ իրավապահներին։
Ամուսինը կալանավորված է, քրեական գործը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Մեր տան պատի հետևում բռնություն է տեղի ունենում, և մենք լռում ենք

Ընտանեկան բռնությունների բացահայտված դեպքերը Հայաստանում տարեկան մի քանի հարյուրի են հասնում, չբացահայտվածներն ու քողարկվածները մի քանի անգամ ավելի շատ են։
Կծելուց ու կսմթելուց մինչև բռնաբարություն. ինչ է ընտանեկան բռնությունն ու ինչու չլռել
Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր, հանրությունը, որպես կանոն, չի խառնվում այլոց ընտանեկան հարցերին։ Ընտանեկան բռնությունների ոլորտում աշխատանքային տասնյակ տարիների փորձ ունեցող ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը իրավիճակի միայն չնչին բարելավում է արձանագրում։
Նրա խոսքով`տարեցտարի արձանագրված դեպքերի վիճակագրության որոշակի աճ նկատվում է։
«Շատ չնչին, բայց նկատվում է։ Եվ այդ վիճակագրությունը խոսում է այն մասին, որ մարդիկ գալիս են ու բարձրաձայնում իրենց խնդրի մասին։ Չեն լռում։ Եթե թիվն ավելանում է, մենք չպետք է վախենանք դրանից, չպետք է ասենք` ա՛յ, թիվն ավելացավ, ուրեմն բռնության դեպքերն ավելանում են։ Ո՛չ, պարզապես մարդիկ ավելի շատ են հայտնում»,– ասաց Դուրյանը։
Բռնության նկատմամբ հանրության լռությունն ու անտարբերությունը մեր զրուցակիցը մեկնաբանում է հիմնականում հնարավոր խնդիրներից ապահովագրվելու, նաև սեփական անձի ու հարազատների անվտանգության համար անհանգստությամբ։
«Շատ հաճախ մեր տան պատի հետևում բռնւթյուն է տեղի ունենում, և մենք լռում ենք։ Այս դեպքերը բավական շատ են։ Ասում ենք` դե՛, հարևան է, հիմա ես ասեմ` ոստիկանությունն ասելու է, որ հարևանդ է զանգել, հետո ինձ հետ է պրոբլեմ լինելու։ Ահազանգի համակարգը պետք է լինի գաղտնի, որպեսզի զանգողի անձը չբացահայտվի, և նա հանգիստ լինի»,– ասաց Նելլի Դուրյանը։
Մեր պատի հետևում բռնություն է տեղի ունենում, և մենք լռում ենք. Դուրյան
Հատկանշական է, որ Հայաստանում գրանցվող ահազանգերի մեծ մասը վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին։ Բայց ոստիկանության բարձրաստիճան սպայի հավաստմամբ` այս խնդիրն իրականում սոցիալական չէ։ Բռնություն կա նաև շատ ապահովված ընտանիքներում։ Պարզապես այդ մասին շատ ավելի հաճախ են լռում։
«Դա հիմնականում կապված է այն հանգամանքի հետ, թե ինչ դաստիարակություն է ստացել ու ինչ մթնոլորտում է մեծացել տվյալ անձը, իր ընտանիքում բռնություն տեսել է, թե ոչ։ Բռնարարներից շատերը հենց իրենց ընտանիքներում են բռնություն տեսել։ Բայց գործոնները տարբեր են։ Լինում են դեպքեր, երբ սեփական ընտանիքում բռնության ենթարկված երեխան շատ ամուր ու համերաշխ ընտանիք է կազմում կամ հակառակը։ Խնդիրը շատ բազմակողմանի է, և, իհարկե, միայն սոցիալական վիճակով չէ պայմանավորված»,– ասաց նա։

Ընտանեկան բռնության մասին 20-ամյա օրենքը դեռ լիարժեք չի գործում

Ընտանեկան բռնությունների առավել հստակ վիճակագրություն ունենալուն, հնարավոր դեպքերը կանխարգելելուն ու նաև հանրության վերաբերմունքը փոխելուն, Նելլի Դուրյանի համոզմամբ, մեծապես նպաստել է 2003թ–ին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը։
Օրենքում ամրագրված շատ կարգավորումներ, սակայն, առայսօր էլ լիարժեք չեն կիրառվում։
«Երբ որ կսկսի աշխատել ամբողջ մեխանիզմը, կլինի մեկ մեծ համակարգ, որում միահամուռ կգործեն բոլոր պետական օղակները` սոցիալական ծառայությունները, առողջապահական հիմնարկները, կունենանք պետական ֆինանսավորմամբ ապաստարաններ, այդ ժամանակ կարող ենք ասել, որ օրենքը լիարժեք աշխատում է»,–ասաց նա։
Բացի այդ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը պարբերաբար թարմացվելու, նորօրյա պահանջներին համապատասխանեցվելու կարիք ունի, ու այն արդեն բազմաթիվ անգամներ լրացվել ու փոփոխվել է։
Այս պահին ևս օրենքի լրամշակման հերթական նախաձեռնությունն է մշակվում։ Գործող օրենքով, օրինակ, ընտանեկան բռնություն է համարվում միայն գրանցված ամուսնության դեպքում իրականացվող բռնությունը։ Այս պատճառով էլ դե յուրե չգրանցված, բայց համատեղ բնակվող անձանց նկատմամբ կատարված բռնությունները դուրս են մնում պաշտոնական վիճակագրությունից։
Հովհաննիսյան. «Ընտանեկան բռնության դեմ գործող օրենսդրությունը բավարար էֆեկտիվ չէ»
Ընտանեկան բռնություն չի համարվում նաև համատեղ չբնակվող տատիկ–պապիկների նկատմամբ կատարված հանցանքները։
Վիճակագրական պատկերն առավել ամբողջացնելու նպատակով առաջիկայում նախատեսվում է համապատասխան փոփոխությունների օրենսդրական առաջարկ ներկայացնել։
Իսկ առայժմ պաշտոնական վիճակագրությունը կազմվում է ընտանեկան բռնությունների դեպքերով հարուցված քրեական գործերի հիման վրա։
Դրանց համաձայն` 2020 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է 730 քրեական գործ, 2021–ին` 556, 2022 թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում` 391։

Իրազեկման արդյունքը. ահազանգերը 20 տոկոսով ավելացել են

ՄԱԿ–ն այսօրվանից իրազեկման արշավի 16-օրյակ է հայտարարել` ընդդեմ ընտանեկան ու գենդերային բռնությունների։
Մինչ այս ՄԱԿ–ի համապատասխան կառույցները տարբեր երկրներում փորձնական ուսումնասիրություն են իրականացրել` տեսահոլովակներ հրապարակելով հանրային վայրերում, այդ թվում հանրային տրանսպորտում ընտանեկան բռնության մասին։
ՄԱԿ–ի իրականացրած տեղեկատվական–քարոզչական արշավի արդյունքում բռնության մասին հաղորդագրությունների թիվը տվյալ երկրներում ու բնակավայրերում ավելի քան 20 տոկոսով ավելացել է։
Բռնություն - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Այս տարի ընտանեկան բռնության դեպքերով 391 քրգործ է հարուցվել. 58 անչափահաս է տուժել
Լրահոս
0