https://arm.sputniknews.ru/20221124/pvordzel-en-amnic-hh-teghapvokhel-2400-gram-marikhuana-dzerbakalvats-ka-51780445.html
Փորձել են ԱՄՆ–ից ՀՀ տեղափոխել 2400 գրամ մարիխուանա․ ձերբակալված կա
Փորձել են ԱՄՆ–ից ՀՀ տեղափոխել 2400 գրամ մարիխուանա․ ձերբակալված կա
Sputnik Արմենիա
Քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության հատկանիշներով։ 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T16:19+0400
2022-11-24T16:19+0400
2022-11-24T16:21+0400
հայաստան
ամն
մարիխուանա
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51779743_0:0:1280:720_1920x0_80_0_0_2e82392d796696c0c25550c74a331170.jpg
«Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում միջազգային առաքանու միջից 2400 գրամ (2.4 կգ) մարիխուանա է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։Առաքանին ԱՄՆ–ից ուղարկել են «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` «Գլոբինգի» միջոցով։ Նույն օրը հիշյալ մաքսանենգության դեպքով անցկացվել են հետախուզական միջոցառումներ, և պարզվել է, որ առաքանին ստացողը ՀՀ քաղաքացի Զ․Թ․-ն է։Բայց ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ․Հ․-ն:Նրա նկատմամբ կատարվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն, այնուհետև վերջինս տեղափոխվել է ՊԵԿ քննչական վարչություն:ՊԵԿ քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության հատկանիշներով։«Մտածում էին` բժիշկ կդառնամ, նարկոման դարձա». ինչպես են ՀՀ–ում պայքարում թմրամոլության դեմ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51779743_155:0:1115:720_1920x0_80_0_0_3f2e4e1efd9d22d990c65fbffb8ae893.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, մարիխուանա, պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ամն, մարիխուանա, պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութ, տեսանյութեր, видео
Փորձել են ԱՄՆ–ից ՀՀ տեղափոխել 2400 գրամ մարիխուանա․ ձերբակալված կա
16:19 24.11.2022 (Թարմացված է: 16:21 24.11.2022) Քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության հատկանիշներով։
«Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում միջազգային առաքանու միջից 2400 գրամ (2.4 կգ) մարիխուանա է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետեկամուտների կոմիտեն։
Առաքանին ԱՄՆ–ից ուղարկել են «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` «Գլոբինգի» միջոցով։ Նույն օրը հիշյալ մաքսանենգության դեպքով անցկացվել են հետախուզական միջոցառումներ, և պարզվել է, որ առաքանին ստացողը ՀՀ քաղաքացի Զ․Թ․-ն է։
Բայց ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ․Հ․-ն:
Նրա նկատմամբ կատարվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն, այնուհետև վերջինս տեղափոխվել է ՊԵԿ քննչական վարչություն:
ՊԵԿ քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության հատկանիշներով։