00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վեթինգ հայկական ձևով. վիճահարույց վճիռներ կայացնող դատավորի անկասելի կարիերան

© Sputnik / Aram NersesyanՄնացական Մարտիրոսյան
Մնացական Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2022
Մնացական Մարտիրոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում վաղուց արդեն դադարել են անցումային արդարադատության և այսպես կոչված՝ վեթինգի մասին խոսակցությունները։
Լայն հասարակությունը այն ժամանակ էլ՝ թավշյա հեղափոխությունից հետո, շատ աղոտ պատկերացում ուներ այդ տերմինների իրական իմաստի մասին։ Ճիշտ է, իշխանությունները փորձում էին գոնե ինչ-որ քիչ թե շատ հասկանալի բացատրություններ տալ։ Դեռ 2019 թվականի գարնանը նորընտիր վարչապետը կառավարությունում խորհրդակցություններից մեկի ժամանակ ասաց. «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»: Անցան տարիներ։ Ցավոք, ունենք ճիշտ հակառակ պատկերը։
Վեթինգ հայկական ձևով. վիճահարույց վճիռներ կայացնող դատավորի անկասելի կարիերան
Ընդամենը՝ մեկ օրինակ։ Անցած տարի Եվրադատարանը եզրակացրեց, որ հայաստանցի դատավոր Մնացական Մարտիրոսյանի ավելի քան 10 տարի առաջ կայացրած դատավճռով խախտվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները։ Ի դեպ, այդ դատավճռի հրապարակումից անմիջապես հետո ապագա վարչապետը հայտարարել էր. «Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը»։ Թվում էր, թե սա հենց այն դեպքն է, երբ դատավորը պիտի անպայման հրաժարական տար, հեռանար կամ հեռացվեր պաշտոնից։ Ինձնից լավ գիտեք, որ ոչ մի նման բան երբեք տեղի չունեցավ։
Ավելին։ Արդարադատության նախարարն այս տարի միջնորդություն ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդին, առաջարկելով այդ նույն դատավորին՝ Մնացական Մարտիրոսյանին, կարգապահական պատասխանատվության ենթարկել մեկ այլ գործով կայացրած դատավճռի կապակցությամբ։ Իսկ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ հենց Մնացական Մարտիրոսյանն էր ժամանակին ընդամենը երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտել նախկին նախագահի թիկնապահին՝ կապված «Պոպլավոկ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության հետ։
Թվում էր, թե այս դատավորը, որի անվանն այդքան վիճահարույց դրվագներ են առնչվում, վաղուց արդեն կիլոմետրերով հեռու պիտի լիներ դատական համակարգից։ Ծիծաղո՞ւմ եք։ Այս շաբաթ Բարձրագույն դատական խորհուրդը Մնացական Մարտիրոսյանին ընտրեց կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում։ Այ, էսպիսի վեթինգ։ Կարելի է ասել՝ վեթինգ հայկական ձևով։
Իսկ ինչ լավ էր սկսվում։ Թույլ տվեք կրկին մեջբերել վարչապետին. «Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը, հակառակ դեպքում, նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է որպես վիրավորանք, որովհետև դատավճիռները կայացվում են Հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից: Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք»,- կարծիք է հայտնել վարչապետը։ Սակայն մինչև հիմա էլ անպատասխան է մնում երևի թե ամենագլխավոր հարցը՝ իսկ ո՞վ իրավունք ունի որոշելու, թե ով իրավունք ունի խոսելու ժողովրդի անունից։
Վեթինգը սկսված է. Անդրեասյանն ասաց` ինչպես են հեռացվելու կաշառակեր դատավորները
Համաձայնե′ք, երբ մի քանի տարի առաջ Հայաստանում իշխանափոխություն կատարվեց, նորերին աջակցող հազարավոր մարդիկ հույս էին փայփայում, որ մեր դատական համակարգում այլևս տեղ չեն գտնի այնպիսի դատավորներ, որոնց անվան հետ խիստ վիճահարույց գործեր և վճիռներ են առնչվում։ Իրականում այս դեպքում էլ նոր իշխանությունները ղեկավարվեցին բոլորիս լավ ծանոթ ու ամեն ինչ արդարացնող կարգախոսով՝ «Նախկիններն են մեղավոր»։
Ահավասիկ։ Երբ մոտ մեկ տարի առաջ խորհրդարանի դահլիճում ընդդիմությունը, այսպես ասենք, ոչ այնքան շահեկան գնահատականներ հնչեցրեց Մնացական Մարտիրոսյանի հասցեին, իշխանական պատգամավորներից մեկը՝ Վլադիմիր Վարդանյանը, հակադարձեց. «Այսինքն՝ դուք հանդուրժել եք էդքան տարիներ Մնացական Մարտիրոսյան դատավորին և հիմա զարմանում եք, թե մենք ոնց ենք շարունակում հանդուրժե՞լ»։
Մնացական Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Մնացական Մարտիրոսյանն ընտրվել է կոռուպցիոն գործեր քննող դատավորների կազմում
Համաձայնեք, ուղղակի սպանիչ փաստարկ է՝ ձեր ժամանակ վիճահարույց դատավճիռներ կայացնող դատավորը հանգիստ աշխատել է այդքան տարի, մեր ժամանակ ինչո՞ւ չպիտի աշխատի։ Կներե′ք, տրամաբանական հարց է առաջանում՝ բա էլ հեղափոխության իմաստը ո՞րն էր, եթե առաջվա պես համատարած գործելու է հայտնի սկզբունքը՝ դուք ինձ օրենսգիրքը ցույց մի′ տվեք, դուք ինձ դատավորին ցույց տվեք, և ես ճշգրիտ կասեմ, թե ինչպիսին է լինելու դատավճիռը։
Լրահոս
0