00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օգնե՛ք վերադարձնել մեր տղաներին». գերիների հարազատները երթով գնում են ՌԴ դեսպանատուն

Բաժանորդագրվել
Գերիների և անհետ կորածների հարազատները փակեցին Երևանի Զաքյան փողոցը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Անհետ կորած և գերեվարված հայ զինծառայողների ծնողները Հանրապետության հրապարակից երթ են կազմակերպել դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Նրանք դժգոհ են ՀՀ իշխանությունների գործողություններից և պատրաստվում են դիմել Ռուսաստանի ղեկավարությանը՝ կոչ անելով օգնել վերադարձնել իրենց որդիներին։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ պաստառներ են տանում, որոնց վրա գրված է․«Թույլ մի՛ տվեք հայ-ռուսական եղբայրության ոչնչացումը», «Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնել մեր տղաներին»:
Նրանք այժմ փակել են Զաքյան փողոցը։
Չեմ կարծում, որ գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել. Պապիկյան
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայից հետո հայկական կողմից 16 անձ համարվում է անհետ կորած: Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների՝ առնվազն 40 մարդ ադրբեջանական գերության մեջ է 2020 թվականի պատերազմից հետո։
Հիշեցնենք՝ երեկ Երևանում անցկացվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այսօր նախատեսվում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովում 3 ՀԿ է ընդգրկվել
Լրահոս
0