https://arm.sputniknews.ru/20221123/maky-shnvorhakalutjun-e-hajtnel-hhin-khaghaghutjan-pahpanman-gvortsum-nerdrman-hamar-51696628.html
ՄԱԿ–ը շնորհակալություն է հայտնել ՀՀ–ին խաղաղության պահպանման գործում ներդրման համար
ՄԱԿ–ը շնորհակալություն է հայտնել ՀՀ–ին խաղաղության պահպանման գործում ներդրման համար
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման... 23.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-23T15:22+0400
2022-11-23T15:22+0400
2022-11-23T15:24+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
լիբանան
հայաստան
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51696334_0:0:1107:622_1920x0_80_0_0_10f1444a8984d7c69e11d9dcf2cf3d37.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար, տեղեկանում ենք ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական էջից։Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան իր երախտագիտությունն է հայտնում ՄԱԿ խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության և ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված ռազմական և ոստիկանական անձնակազմի ծառայության և անձնազոհության համար։ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով, որ ներառում է 32 խաղաղապահների, այդ թվում՝ երեք կին ծառայողների, որոնք ծառայում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։Նշվում է նաև, որ առաջին հայ խաղաղապահը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում տեղակայվել է 2012թ. փետրվարին։ 2014 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանը մշտական ներդրում ունի առաքելության մեջ, երբ Լիբանան ժամանեց նրա առաջին զորախումբը՝ բաղկացած 33 զինվորականից։
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51696334_132:0:961:622_1920x0_80_0_0_ac1aab253ff08efcfec10d9048c49d3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լիբանան, հայաստան, խաղաղապահ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լիբանան, հայաստան, խաղաղապահ
ՄԱԿ–ը շնորհակալություն է հայտնել ՀՀ–ին խաղաղության պահպանման գործում ներդրման համար
15:22 23.11.2022 (Թարմացված է: 15:24 23.11.2022) ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար, տեղեկանում ենք
ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական էջից։ Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան իր երախտագիտությունն է հայտնում ՄԱԿ խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության և ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված ռազմական և ոստիկանական անձնակազմի ծառայության և անձնազոհության համար։
«Հայ տղամարդիկ և կանայք ծառայել են ՄԱԿ-ի խաղաղապահ բազմաբնույթ միջավայրերում և ցուցաբերել արհեստավարժության և նվիրվածության բարձր մակարդակ: Խորապես երախտապարտ ենք տևական խաղաղության և անվտանգության գործում նրանց ներդրման համար», - ասել է Լակրուան։
ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով, որ ներառում է 32 խաղաղապահների, այդ թվում՝ երեք կին ծառայողների, որոնք ծառայում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։
Նշվում է նաև, որ առաջին հայ խաղաղապահը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում տեղակայվել է 2012թ. փետրվարին։ 2014 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանը մշտական ներդրում ունի առաքելության մեջ, երբ Լիբանան ժամանեց նրա առաջին զորախումբը՝ բաղկացած 33 զինվորականից։