00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մութ ու ցուրտ տարիներին լույս աշխարհ եկած դրամի ծնունդն է այսօր

© Sputnik / Aram NersesyanНациональный архив. Армянский драм. 1993-94гг.
Национальный архив. Армянский драм. 1993-94гг. - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Երեխան ուշ ծնվեց։ Ու երբ լույս աշխարհ եկավ, տեսավ, որ այդ աշխարհը բոլորովին էլ լուսավոր չէ, ընդհակառակը՝ շուրջը մութ էր ու ցուրտ։
1993 թվականն էր։ Ազգային արժույթի մշակման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամներն օր ու գիշեր աշխատում էին կառավարության ընդունելությունների տանը, որտեղ իսկի ջեռուցիչ չկար։ Լավ էր, Վանո Սիրադեղյանը նավթավառ նվիրեց, որի շուրջը հավաքվում էին ու ձեռքներն էին տաքացնում։ Պետք էր շտապել։ Սովետն արդեն երկու տարի է, ինչ քանդվել էր, և որոշ նորանկախ պետություններում շրջանառվում էր ազգային տարադրամը, իսկ խորհրդային ռուբլիները պարզապես հորդում էին դեպի Հայաստան։ Այնքան շատ էին, որ մարդիկ դրանք ծխախոտի մեծ արկղերով էին բերում։ Ու եթե հայկական դրամի շրջանառությունը մի քիչ էլ ձգձգվեր, մեր հանրապետությունը պարզապես կխեղդվեր սովետական ու ռուսական ռուբլու հորձանուտում։ ​
Մութ ու ցուրտ տարիներին լույս աշխարհ եկած դրամի ծնունդն է այսօր
Բայց ի վերջո ռազմական օդանավերով բերվեց Գերմանիայում տպված մեր հարազատ դրամը։ Ու նոր խնդրի առջև կանգնեցինք։ Որտե՞ղ պահել։ Բանկային բոլոր պահեստարանները լցված էին ռուբլիներով։ Դա զարմանալի չէր՝ եթե խորհրդային բոլոր տարիներին Հայաստանում շրջանառվում էր 95 միլիարդ ռուբլի, ապա այժմ այդ գումարը կազմում էր 120 միլիարդ։ Ի վերջո, այդ անիմաստ դարձած թղթադրամներն այրեցին Հրազդանի ցեմենտի գործարանի վառարանում։ ​
Ուղիղ 29 տարի առաջ՝ 93 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի տարածքում ներդրվեց ազգային արժույթը։ Ու միանգամից էլ սկսվեց դժգոհությունը։ Նույնիսկ թղթադրամների վրա պատկերված հայտնի մարդկանց հարազատներն էին բողոքում։ Պատկերացրե′ք, որ Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ժառանգները վրդովվեին.
«Այդ ինչո՞ւ է մեր հանրահայտ նախնին պատկերված ընդամենը մեկդոլարանոցի վրա»։ Բայց ահա, թե ինչ է պատմում Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը.
«Հիշում եմ, երբեմն խնդիրներ էին առաջանում այն գործիչների ժառանգների հետ, որոնց նկարները որոշել էինք պատկերել թղթադրամի վրա: Օրինակ, խնդիրներ ունեցանք Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի հետ, որը պատկերված էր 100 դրամանոց թղթադրամի վրա: Զրուցեցի Վիկտոր Համբարձումյանի որդու հետ: Նա ասում էր, թե ինչո՞ւ պետք է այդպիսի մեծ վաստակ ունեցող մարդու նկարը նման ցածր նոմինալով դրամի վրա լինի: Ես էլ բացատրեցի, որ հարյուրդրամանոցը ավելի մեծ մասայականություն է վայելելու»:
​Բայց գլխավոր դժգոհությունը, բնականաբար, կապված էր դրամի փոխարժեքի հետ՝ ինչո՞ւ հենց մեկ դոլար հարյուր դրամի դիմաց։ Մարդիկ նաև հարցնում էին՝ ինչո՞ւ թույլ չեք տալիս փոխանակել 50 հազար ռուբլուց ավելի, չէ՞ որ հիպերինֆլյացիայի հետևանքով այդ 50 հազարով հիմա կարելի է ընդամենը մի քանի մատնաքաշ գնել։ Փոխարժեքը իշխանությունները այն ժամանակվա իրողություններով էին բացատրում, ասում էին՝ գնացեք փոխանակման կետերը ու փորձեք ամերիկյան դոլարը վաճառել. 100 դրամից ավելի ձեզ ոչ ոք չի տա։
Իշխանության դեմ բողոք, իշխանության վերարտադրություն կամ Ղազախստանում, ինչպես Հայաստանում
Իսկ 50 հազար ռուբլու սահմանափակումը քաղաքացիները փորձում էին ինքնուրույն շրջանցել՝ ով շատ ուներ, խնդրում էր քիչ ունեցողին իր ռուբլիներն էլ փոխանակել։ Դրա փորձը հայերը վաղուց էին ձեռք բերել՝ հիշեք, թե օդակայանում քանի անգամ են ձեզ մոտեցել նույն չվերթի ուղևորներն ու ասել. «Ապե′ր ջան, տեսնում եմ դու համարյա բան չես տանում, իմը շատ է, արի երկուսիս տոմսերը միասին տանք»։ ​Ճիշտ է, հազարավոր հայաստանցիներ մինչև հիմա էլ հնարավորություն չեն ունեցել փոխելու Սովետի օրոք տասնամյակներ շարունակ կոպեկ առ կոպեկ հավաքած գումարները։ Այո, խոսքը ավանդների մասին է։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2022
Հետաձգված կյանքի ախտանիշ. վերջապես ե՞րբ կգա ապրելու ժամանակը
Իհարկե, այնպես չի, որ պետությունը ոչինչ չի անում մարդկանց փողը վերադարձնելու համար։ Միայն անցած տարի ավանդների փոխհատուցում է ստացել մոտ 5000 հայաստանցի։ Այս տարի այդ նպատակով բյուջեից պիտի ծախսվի մեկուկես միլիարդ դրամ։ Բայց ախր, շատ դանդաղ է շարժվում հերթը։ Մինչև հիմա փոխհատուցում են ստացել միայն 1940 թվականից առաջ ծնված քաղաքացիները։ ​Ի՞նչ արած, մխիթարվենք նրանով, որ անցած ավելի քան երեսուն տարիների ընթացքում մեր հարազատ դրամը, թեև, իհարկե, տատանվել է, բայց այնուամենայնիվ չի գահավիժել։
Ես հիշում եմ, թե ինչպես մի քսան տարի առաջ Ստամբուլում հյուրանոցից տաքսիով հայկական եկեղեցի հասնելու համար կես միլիոն լիրա էի վճարում, ինչն ընդամենը երկու դոլար էր։ Իսկ մեր դրամը, ինչպես կասեր պոետը, ամուր է մեր լեռների պես։ Ճիշտ է, ոմանք դրանից էլ են դժգոհ։ Բայց դա անսովոր չէ՝ կներե′ք, իսկ մենք ընդհանրապես որևէ բանից գո՞հ ենք։ ​
Լրահոս
0