00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետաձգված կյանքի ախտանիշ. վերջապես ե՞րբ կգա ապրելու ժամանակը

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մարդկանց մի զգալի մասը տառապում է հետաձգված կյանքի ախտանիշով, այսինքն համոզված է, որ առայժմ իրենք չեն ապրում լիարժեք կյանքով, այլ պարզապես պատրաստվում են դրան։
Այժմվա կյանքը ուղղակի մի սևագրություն է, անխուսափելի մի փուլ՝ իսկական կյանքից առաջ։ Ա′յ, կփակեմ նոր բնակարանիս հիպոթեկային վարկը, հետո արդեն կապրեմ սեփական հաճույքիս համար։ Ա′յ, կլուծեմ երեխայիս բարձրագույն կրթության հարցերը, հետո արդեն կմտածեմ կարիերայիս մասին։ Եվ այլն, և այլն…
Համաձայնե′ք, սա իրականությունից փախուստ գործելու ամենահեշտ ձևն է։ Եթե ես ընդունում եմ ռուս փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևի հանրահայտ միտքը՝ «Անցյալն այլևս չկա, ապագան դեռ չկա, իսկ ներկան անորսալի է», հանգիստ կարող եմ հրաժարվել այդ անորսալի ներկայի համար պատասխանատվությունից և հույսս դնել ապագայի վրա՝ վարչապետը կփոխվի, և ամեն ինչ լավ կլինի, ռուսաստանցի կամ եվրոպացի խաղապահները կգան, և ադրբեջանցիներն այլևս չեն համարձակվի գնդակոծել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը։ Մնում է համբերատար սպասել։
Հետաձգված կյանքի ախտանիշ. վերջապես ե՞րբ կգա ապրելու ժամանակը
Ինչպե՞ս է առաջանում հետաձգված կյանքի ախտանիշը։ Տարբեր կարծիքներ կան։ Որոշ մասնագետներ համոզված են, որ ծնողներն են երեխայի մոտ մանկուց ձևավորում այդ սինդրոմը։ «Մա′մ, որոշել եմ ֆուտբոլիստ դառնալ»… «Դու դպրոցն ավարտիր, հետո այդ մասին կխոսենք»… «Մա′մ, դպրոցն ավարտել եմ, ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ»… «Դու բարձրագույն կրթություն ստացիր, հետո կքննարկենք»… «Մա′մ, Պոլիտեխնիկի դիպլոմը ստացա, ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ»… «Դու լավ աշխատանք ճարիր, հետո կերևա»… «Մա′մ, այթիշնիկ եմ դարձել, լիքը փող եմ ստանում, բայց ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ»… «Դու Վարդուշի աղջկա հետ ամուսնացիր»… Ահա այսպես է հետաձգվում և մեռնում Հենրիխ Մխիթարյան դառնալու պայծառ երազանքը…
Իսկ Սովետում հետաձգված կյանքի ախտանիշը այլ, շատ կոնկրետ ծագում ուներ։ Նախ, ժամանակին մեծ դեր խաղաց կոմունիզմի գաղափարը։ Վերափոխելով Սեմյուել Բեքեթի հանրահայտ պիեսի վերնագիրը, կարելի է ասել՝ կյանքներս անցավ կոմունիզմին սպասելիս։ Այսինքն, ոչինչ, որ հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ իսկի «կոկա-կոլա» ու համբուրգեր չկա, մի քիչ էլ դիմանանք և, ուր որ է կհասնենք այն դրախտային հասարակարգին, որտեղ իսկի փող էլ գոյություն չունի, և ամեն մարդ ստանում է ըստ իր կարիքների։ Ու հետաձգում էինք մեր կյանքը՝ հանուն ապագայի։
Իլոն Մասկ. աշխարհի ամենահարուստ և ամենաանկանխատեսելի մարդը
Ի դեպ, բազմաթիվ մասնագետներ պնդում են, թե այդ հետաձգված կյանքի ախտանիշը հենց Սովետական տերության հյուսիսային շրջաններում է սկիզբ առել։ Իմ սերնդակիցները հաստատ հիշում են, որ մի ժամանակ հսկայական գումարներ կարելի էր վաստակել Սիբիրում կամ Հեռավոր հյուսիսում։ Մարդիկ մեկնում էին այնտեղ հենց փող աշխատելու համար՝ համոզված լինելով, որ դա չէ իսկական կյանքը, այն սկսվելու է, երբ նրանք վերադառնան տուն և հայաստանյան չքնաղ աշնանը վայելեն իրենց ծանր աշխատանքի պտուղները։ Ի դեպ, հիմա էլ նույն հույսով են արտագնա աշխատանքի մեկնում տասնյակ հազարավոր հայաստանցիներ։ Այսինքն, կյանքը հետաձգելու ցանկությունը միշտ էլ պարարտ հող ունի։
Գրող Նարինե Աբգարյանը «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպում նկարագրում է, թե ինչպես է հերոսներից մեկը երազում նոր կոշիկների մասին։ Վերջապես փող են ճարում և կնոջ հետ գնում հոյակապ, շատ գեղեցիկ ու դիմացկուն կոշիկներ։ Ուզում է հագնել, բայց կինն ասում է. «Հո մեր ցեխոտ գյուղական ճանապարհները դրանցո՞վ չես չափչփելու, պահենք՝ տոներին կհագնես»։ Տղամարդը ճարահատյալ համաձայնում է, գալիս է տուն, ճաշելուց հետո պառկում է ու մահանում։ Նրա ողբերգությունը երևի միանգամայն հասկանալի է՝ մարդը ողջ կյանքը հետաձգել էր կյանքը՝ սպասելով իսկական կյանքին։ Ու հանկարծ հասկացավ՝ այդ իսկական կյանքը երբեք չի գալու։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Հայաստանյան ֆենոմեն. տնտեսության «աննախադեպ» աճն ուղեկցվում է աննախադեպ աղքատացմամբ
Բայց ողբերգությունը կարող է նաև օգնել մարդուն ազատվել հետաձգված կյանքի ախտանիշից, փաստում է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Իրվին Յալոմը՝ մեջբերելով ամերիկացի սենատոր Ռիչարդ Նոյբերգերին, որի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել. «Ես անսպասելիորեն լիովին փոխվեցի, քաղաքական հաջողությունը, կարիերան, փողը հանկարծ կորցրին իրենց նշանակությունը։ Եվ ես կրկին սկսեցի գնահատել կյանքի փոքր հաճույքները՝ ընկերոջ հետ հաց ուտելը, կատվի մեղմ մռլտոցը, երբ շոյում ես նրա ականջի հետևը, հետաքրքիր գիրք կամ ամսագիր կարդալը քնից առաջ… Ինձ թվում է, որ ես առաջին անգամ սկսեցի ըմբոշխնել կյանքը»։
Եվ այնուամենայնիվ, ամերիկացի գիտնականը եզրակացնում է. «Հետաձգված կյանքի ախտանիշից ազատվելու համար ամենևին պարտադիր չէ հասնել մահվան դռանը, ձեր անհաջողությունների համար այլևս մի′ մեղադրեք հանգամանքներն ու շրջապատին, ինքներդ ստանձնեք ձեր կյանքի համար պատասխանատվությունը, որովհետև միայն այդպես կարող եք կերտել սեփական երջանկությունը»։
Լրահոս
0