https://arm.sputniknews.ru/20221122/angam-ajs-pajmannerum-rvosatvomy-arterkrum-karucum-e-24-blvokneric-23-y-kvomarvov-51639742.html
Անգամ այս պայմաններում «Ռոսատոմը» արտերկրում կառուցում է 24 բլոկներից 23-ը. Կոմարով
Անգամ այս պայմաններում «Ռոսատոմը» արտերկրում կառուցում է 24 բլոկներից 23-ը. Կոմարով
Sputnik Արմենիա
ԱԷԿ-ների կառուցումն աննախադեպ տեմպեր է արձանագրում, աճում է նաև փոքր հզորության կայանների պահանջարկը։ 22.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-22T19:30+0400
2022-11-22T19:30+0400
2022-11-22T19:35+0400
«ռոսատոմ»
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/16/51634987_0:0:1101:619_1920x0_80_0_0_b0ae160706d1b96ac89a911c70c23aac.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Նույնիսկ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում «Ռոսատոմ» պետական ընկերությունը շարունակում է արտերկրում կառուցել ատոմակայանների 24 էներգաբլոկներից 23-ը։ Այս մասին Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո-2022» ատոմային տեխնոլոգիաների միջազգային համաժողով–ցուցահանդեսի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռոսատոմ» ընկերության առաջին փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը։Նա նշել է, որ այսօր ատոմային էներգետիկան արդիական է ինչպես երբևէ, որպեսզի մինչև 2050 թվականը հասնենք CO2 արտանետումների նվազմանը։ Կոմարովը հիշեցրել է, որ ատոմային էներգետիկան նաև այլ առավելություն ունի։ Ի տարբերություն վերականգնվող էներգիաների տեսակների հիմնական մասի, այն կախում չունի եղանակային պայմաններից և սեզոնայնությունից, իսկ ի տարբերություն ջերմային էներգետիկայի` էներգակիրների համաշխարհային շուկայում առկա տատանումներից։Նա նշել է, որ չնայած միջազգային բարդ իրավիճակին, «Ռոսատոմը» գրեթե շարունակում է իր բիզնես նախագծերը։ 24 նախագծային ատոմային էներգաբլոկներից, որոնք ընկերությունը կառուցում է ամբողջ աշխարհով մեկ, 23-ը շարունակվում են կառուցվել։ Կոմարովը հավելել է, որ դադարեցվել է միայն Ֆինլանդիայում Հանհիկիվի ԱԷԿ–ի կառուցումը, և «Ռոսատոմը» մտադիր է վիճարկել ֆիննական կողմի որոշումը։Մնացած կայաններում աշխատանքն ընթանում է նախկինում տեմպերով։ Հուլիսին Եգիպտոսում իրականացվել են Էլ-Դաբա ԱԷԿ–ի առաջին էներգաբլոկի բետոնալցման աշխատանքները, վերջերս սկսվել է երկրորդի շինարարությունը։Միևնույն ժամանակ, Կոմարովը նշել է, որ «Ռոսատոմի» մասնագետները պատրաստ են պատվիրատուների հետ աշխատել առավելագույնս ճկուն` հաշվի առնելով հաճախորդի պահանջները։ Արտասահմանյան նախագծերում ընդհանուր կայանը ռուսական ատոմային բլոկի հետ մեկտեղ կարող է համալրվել նաև ֆրանսիական տուրբիններով, գերմանական և ֆրանսիական կառավարման և վերահսկման համակարգերով, կորեական պոմպերով և այլն։Բացի այդ, դրանք ավելի հարմար են փոքր երկրների էներգահամակարգերի համար, երկրների, որտեղ պարզապես կարող է տեղ չլինել ավելի մեծ ԱԷԿ-ների համար։ Եվ վերջապես դրանք կարող են մեծ և էներգատար արդյունաբերական նախագծերի, օրինակ, հանքերի համար լավ էներգետիկ աջակցություն ապահովել։ Այս պարագայում շահում են էլեկտրաէներգիայի գների կայունության հաշվին, ինչի մասին խոսվել է վերևում։ Իսկ ծախսերի կանխատեսելիությունը կարևոր պայման է ներդրողներին գրավելու տեսանկյունից։Ինչպես կարելի է վերամշակել Հայկական ԱԷԿ–ի ռեակտորը. պարզաբանում է «Ռոսատոմի» մասնագետը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/16/51634987_0:0:1097:823_1920x0_80_0_0_c3340ec29f26efa985c89cc39782f480.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ռոսատոմ», ատոմակայան
Անգամ այս պայմաններում «Ռոսատոմը» արտերկրում կառուցում է 24 բլոկներից 23-ը. Կոմարով
19:30 22.11.2022 (Թարմացված է: 19:35 22.11.2022) ԱԷԿ-ների կառուցումն աննախադեպ տեմպեր է արձանագրում, աճում է նաև փոքր հզորության կայանների պահանջարկը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Նույնիսկ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում «Ռոսատոմ» պետական ընկերությունը շարունակում է արտերկրում կառուցել ատոմակայանների 24 էներգաբլոկներից 23-ը։ Այս մասին Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո-2022» ատոմային տեխնոլոգիաների միջազգային համաժողով–ցուցահանդեսի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռոսատոմ» ընկերության առաջին փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը։
Նա նշել է, որ այսօր ատոմային էներգետիկան արդիական է ինչպես երբևէ, որպեսզի մինչև 2050 թվականը հասնենք CO2 արտանետումների նվազմանը։ Կոմարովը հիշեցրել է, որ ատոմային էներգետիկան նաև այլ առավելություն ունի։ Ի տարբերություն վերականգնվող էներգիաների տեսակների հիմնական մասի, այն կախում չունի եղանակային պայմաններից և սեզոնայնությունից, իսկ ի տարբերություն ջերմային էներգետիկայի` էներգակիրների համաշխարհային շուկայում առկա տատանումներից։
Համեմատության համար նշենք, որ ՋԷԿ–երում վառելիքի մասնաբաժինն ինքնարժեքում 60-80% է կազմում, իսկ ԱԷԿ–երում` շուրջ 5%։ Կոմարովը նշել է, որ եթե նույնիսկ ուրանն աշխարհում թանկանա կրկնակի և անգամ դրանից էլ ավելի (մոտավորապես այնպես, ինչպես վերջին տարում դա տեղի ունեցավ նավթի և գազի դեպքում), վառելիքի գնի վրա դա կանդրադառնա շատ չնչին տոկոսով։
Նա նշել է, որ չնայած միջազգային բարդ իրավիճակին, «Ռոսատոմը» գրեթե շարունակում է իր բիզնես նախագծերը։ 24 նախագծային ատոմային էներգաբլոկներից, որոնք ընկերությունը կառուցում է ամբողջ աշխարհով մեկ, 23-ը շարունակվում են կառուցվել։ Կոմարովը հավելել է, որ դադարեցվել է միայն Ֆինլանդիայում Հանհիկիվի ԱԷԿ–ի կառուցումը, և «Ռոսատոմը» մտադիր է վիճարկել ֆիննական կողմի որոշումը։
Մնացած կայաններում աշխատանքն ընթանում է նախկինում տեմպերով։ Հուլիսին Եգիպտոսում իրականացվել են Էլ-Դաբա ԱԷԿ–ի առաջին էներգաբլոկի բետոնալցման աշխատանքները, վերջերս սկսվել է երկրորդի շինարարությունը։
Միևնույն ժամանակ, Կոմարովը նշել է, որ «Ռոսատոմի» մասնագետները պատրաստ են պատվիրատուների հետ աշխատել առավելագույնս ճկուն` հաշվի առնելով հաճախորդի պահանջները։ Արտասահմանյան նախագծերում ընդհանուր կայանը ռուսական ատոմային բլոկի հետ մեկտեղ կարող է համալրվել նաև ֆրանսիական տուրբիններով, գերմանական և ֆրանսիական կառավարման և վերահսկման համակարգերով, կորեական պոմպերով և այլն։
Ամբողջ աշխարհում նոր նախագծերի շարքում աճում է փոքր հզորության էներգաբլոկների պահանջարկը։ Դա մի քանի պատճառ ունի։ Բնականաբար 1 Կվտ/ժ–ի համար ծախսերը համեմատաբար մեծ կլինեն (մեծ կայանները կարող են ավելի շատ էներգիա արտադրել և մասշտաբների հաշվին ավելի էժան են), սակայն մեկնարկային ներդրումներն այստեղ շատ ավելի քիչ են։
Բացի այդ, դրանք ավելի հարմար են փոքր երկրների էներգահամակարգերի համար, երկրների, որտեղ պարզապես կարող է տեղ չլինել ավելի մեծ ԱԷԿ-ների համար։ Եվ վերջապես դրանք կարող են մեծ և էներգատար արդյունաբերական նախագծերի, օրինակ, հանքերի համար լավ էներգետիկ աջակցություն ապահովել։ Այս պարագայում շահում են էլեկտրաէներգիայի գների կայունության հաշվին, ինչի մասին խոսվել է վերևում։ Իսկ ծախսերի կանխատեսելիությունը կարևոր պայման է ներդրողներին գրավելու տեսանկյունից։