https://arm.sputniknews.ru/20221122/amn-n-ajnqan-el-gvoh-che-ghazakhstani-yntrutjunneric-bajc-kashkhati-tvokaevi-het-petdep-51637820.html
ԱՄՆ-ն այնքան էլ գոհ չէ Ղազախստանի ընտրություններից, բայց կաշխատի Տոկաևի հետ. Պետդեպ
ԱՄՆ-ն այնքան էլ գոհ չէ Ղազախստանի ընտրություններից, բայց կաշխատի Տոկաևի հետ. Պետդեպ
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն Ղազախստանի կառավարությանը կոչ է արել ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի... 22.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-22T18:25+0400
2022-11-22T18:25+0400
2022-11-22T18:29+0400
կասիմ-ժոմարտ տոկաև
ամն պետական դեպարտամենտ
ընտրություններ
ղազախստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37417536_0:0:1883:1060_1920x0_80_0_0_9dfbbf3f7012d16b93d18c44274b9559.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, թեև կարծում է, որ ընտրական գործընթացն անցել է առանց բավարար մրցակցության: Տեղեկությունը հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտում՝ համապատասխան հայտարարության միջոցով։Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 20-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ 81,31%-ով հաղթել է պետության գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել է 69,44%:Նշվում է, որ ԱՄՆ-ն համամիտ է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի նախնական գնահատականների հետ, որ թեև ընտրությունների օրն անցել է հանգիստ մթնոլորտում, գործընթացը «զգալի քաղաքական մրցակցության» պակաս էր զգում, բացի այդ, այն ուղեկցվել է «հավաքների և կարծիքների արտահայտման ազատության սահմանափակմամբ»։Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահի ընտրություններում«ԱՄՆ-ն Ղազախստանի կառավարությանը կոչ է անում ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի առաջարկություններին, այդ թվում՝ 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում», - նշված է հաղորդագրության մեջ:Պետդեպարտամենտը նշում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տոկաևի առաջարկած բարեփոխումներին և կառավարությանը կոչ է անում ամբողջությամբ իրականացնել դրանք։Նուր-Սուլթանն էլի Աստանա կդառնա, նախագահը կպաշտոնավարի 7 տարի. Տոկաևի փոփոխությունները
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37417536_107:0:1883:1332_1920x0_80_0_0_1b16bff825887fc72443060061e0e354.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կասիմ-ժոմարտ տոկաև, ամն պետական դեպարտամենտ , ընտրություններ, ղազախստան
կասիմ-ժոմարտ տոկաև, ամն պետական դեպարտամենտ , ընտրություններ, ղազախստան
ԱՄՆ-ն այնքան էլ գոհ չէ Ղազախստանի ընտրություններից, բայց կաշխատի Տոկաևի հետ. Պետդեպ
18:25 22.11.2022 (Թարմացված է: 18:29 22.11.2022) ԱՄՆ-ն Ղազախստանի կառավարությանը կոչ է արել ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի առաջարկություններին։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, թեև կարծում է, որ ընտրական գործընթացն անցել է առանց բավարար մրցակցության: Տեղեկությունը հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտում՝ համապատասխան հայտարարության միջոցով։
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 20-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ 81,31%-ով հաղթել է պետության գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել է 69,44%:
«Մենք սպասում ենք նախագահ Տոկաևի ու նրա կառավարության հետ աշխատելու հնարավորությանը՝ մեր ընդհանուր նպատակներն իրականացնելու համար», - նշված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ն համամիտ է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի նախնական գնահատականների հետ, որ թեև ընտրությունների օրն անցել է հանգիստ մթնոլորտում, գործընթացը «զգալի քաղաքական մրցակցության» պակաս էր զգում, բացի այդ, այն ուղեկցվել է «հավաքների և կարծիքների արտահայտման ազատության սահմանափակմամբ»։
«ԱՄՆ-ն Ղազախստանի կառավարությանը կոչ է անում ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի առաջարկություններին, այդ թվում՝ 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում», - նշված է հաղորդագրության մեջ:
Պետդեպարտամենտը նշում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տոկաևի առաջարկած բարեփոխումներին և կառավարությանը կոչ է անում ամբողջությամբ իրականացնել դրանք։