00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոթքում «Տաշիր» հիմնադրամն օգնում է վերականգնել հրետակոծությունից տուժած տները. մարզպետ

© Photo : Facebook / Կարեն Սարգսյան / Karen SargsyanԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք
Բաժանորդագրվել
Գույքագրված բոլոր տների վերականգնման համար անհրաժեշտ գումարները տրամադրվել են, անհրաժեշտության դեպքում նոր միջոցներ կներգրավվեն, որ սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները օր առաջ վերադառնան իրենց տներ ու անցնեն բնականոն կյանքի։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերի վերականգնման գործընթացը գոհացուցիչ է, գույքագրված բոլոր բնակարանների վերականգնման համար համապատասխան գումար տրամադրվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք` ծանոթանալու ընթացող աշխատանքներին։
Մարզպետի խոսքով` շինարարության ժամանակ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, սակայն ամեն բան արվում է տուժած ընտանիքներին օգնելու համար։
© Photo : Facebook / Կարեն Սարգսյան / Karen SargsyanԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք
Губернатор Гегаркуника Карен Саркисян в сопровождении главы общины Варденис Агарона Хачатряна, главы Сотка Севака Хачатряна, совместно с представителями благотворительного фонда Ташир проследил восстановительные работы пострадавших в результате азербайджанской агрессии домов (21 ноября 2022). Сотк - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք
«Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավելի վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների հետ, տեղում ծանոթացա շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրներին եւ տվեցի համապատասխան հանձնարարականներ»,– գրել է Սարգսյանը։
Մարզպետի տեղեկացմամբ` Սոթքի ավերված տների վերանորոգման գործընթացում կարևոր աշխատանք է իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, մարզպետի շրջայցին մասնակցել են նաև հիմնադրամի ներկայացուցիչները։ Նրանք տեղում ներկայացրել են այն վերականգնողական աշխատանքները, որոնք դեռևս ընթանում են հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով։
© Photo : Facebook / Կարեն Սարգսյան / Karen SargsyanԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք
Губернатор Гегаркуника Карен Саркисян в сопровождении главы общины Варденис Агарона Хачатряна, главы Сотка Севака Хачатряна, совместно с представителями благотворительного фонда Ташир проследил восстановительные работы пострадавших в результате азербайджанской агрессии домов (21 ноября 2022). Сотк - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք
«Մեր այցի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ «Տաշիրի» հետ հստակեցնենք ու փոխլրացնենք մեր համագործակցության շրջանակները, բնակարանների վերականգնման գործընթացը դարձնենք ավելի արդյունավետ ու նպատակասլաց, աշխատանքներն ավարտի հասցնենք սեղմ ժամկետներում, որպեսզի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքները ձմեռը կարողանան դիմավորել վերականգնված, որոշակիորեն ավելի բարեկարգ դարձած տներում»,– հավելել է մարզպետը։
© Photo : Facebook / Կարեն Սարգսյան / Karen SargsyanԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք
Губернатор Гегаркуника Карен Саркисян в сопровождении главы общины Варденис Агарона Хачатряна, главы Сотка Севака Хачатряна, совместно с представителями благотворительного фонда Ташир проследил восстановительные работы пострадавших в результате азербайджанской агрессии домов (21 ноября 2022). Сотк - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք
Շրջայցից հետո Կարեն Սարգսյանը նաև խորհրդակցություն է անցկացրել Վարդենիսի համայնքապետարանում` ցուցումներ և հանձնարարականներ տալով։ Նա շեշտել է, որ պետության կողմից հատկացված յուրաքանչյուր միջոց ծախսվի արդյունավետ և հասցեական, ի հայտ եկած ամեն խնդիր քննվի տեղում և լուծում ստանա։ Մարզպետը վստահեցրել է` անհրաժեշտության դեպքում նոր միջոցներ կներգրավվեն, որ սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները օր առաջ վերադառնան իրենց տներ ու անցնեն բնականոն կյանքի։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0