00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրետակոծությունից 2 ամիս անց. ինչպես է ապրում Ջերմուկն այսօր

© Sputnik / Aram NersesyanՋերմուկը հրթիռակոծությունից հետո
Ջերմուկը հրթիռակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2022
Ջերմուկը հրթիռակոծությունից հետո
Բաժանորդագրվել
Առողջարանային Ջերմուկի տնտեսությունը հենված է զբոսաշրջության վրա․ չկան զբոսաշրջիկներ` շղթայական ռեակցիայով տուժում են քաղաքի մնացած ոլորտները։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը շրջել է քաղաքում՝ փորձելով հասկանալ, թե ինչ հոգսեր և հույսեր ունի քաղաքն այսօր։
Տխուր․ մեկ բառով այսպես կարելի է բնորոշել Հայաստանի ամենահայտնի ու ամենաեկամտաբեր զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Ջերմուկն այսօր։ Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո թեպետ բնակչության մեծ մասը վերադարձել է, սակայն զբոսաշրջային ակտիվությունը չի վերադառնում։
© Sputnik / Aram NersesyanՋերմուկն այսօր
Жилое здание в Джермуке - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Ջերմուկն այսօր
Մեր առաջին կանգառը «Ջերմուկ աշխարհում» էր․ սա միակ առողջարանն է, որի շինությունը վնասվել է հրետակոծության հետևանքով։ Հարևանությամբ գտնվող գազատարի պայթյունի ալիքը վնասել է պատը, կոտրվել են պատուհանների ապակիները։ Դեպքերից շաբաթներ անց նաև պարզել են, որ նետված արկերից մեկն էլ տանիքի վրա է ընկել։ Բարեբախտաբար, շենքի այդ հատվածի վերին հարկերում կենվորներ չեն եղել։
«Առողջարաններում ընդունված է, որ հյուրերը հիմնականում ժամանում են երկուշաբթի օրերին, միայն սեպտեմբերի 12-ին (երկուշաբթի) 40 նոր հյուր էինք ընդունել, ընդհանուր առմամբ շենքում 70 հյուր կար, այսինքն՝ 90 տոկոսը զբաղված էր»,- պատմում է առողջարանի ադմինիստրատոր Հռիփսիմե Պապոյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Ջերմուկ աշխարհ» առողջարանը
Стена лечебницы Джермук ашхар, поврежденная от сентябрьских обстрелов азербайджанских ВС - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
«Ջերմուկ աշխարհ» առողջարանը
Թեպետ արդեն մոտ մեկ ամիս է՝ առողջարանը վերսկսել է աշխատանքը, բայց հատուկենտ հյուրեր են ունենում․ բոլորը մտահոգված են անվտանգության հարցով։ Ծախսերը շատ են, եկամուտներ չկան․ առողջարանը ստիպված է եղել ժամանակավորապես անձնակազմի կրճատման գնալ։ Սա տարվա այն շրջանն է, երբ արդեն ամանորյա ամրագրումներն էին արվում։ Հռիփսիմե Պապոյանը նշում է՝ անցյալ տարվա այս ժամանակահատվածում արդեն ազատ սենյակներ չկային, մինչդեռ այս պահի դրությամբ ամանորյա ամրագրումները մոտ 40 տոկոս են, այն էլ՝ նախնական։
© Sputnik / Aram Nersesyan«Ջերմուկ աշխարհ» առողջարանի ադմինիստրատոր Հռիփսիմե Պապոյանը
Администратор лечебницы Джермук ашхар Рипсиме Папоян - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
«Ջերմուկ աշխարհ» առողջարանի ադմինիստրատոր Հռիփսիմե Պապոյանը
Հռիփսիմեի խոսքով՝ դժվարին պայմաններում ոտքի կանգնել փորձող հյուրանոցային, առողջարանային համակարգի համար վերապահումներ չեն արվել։ Կոմունալ վճարումների, հարկային պարտավորությունների համար գոնե ժամկետների երկարաձգում չի եղել, թեպետ հույս ունեն` հատուկ ձևաթղթեր են լրացրել՝ ներկայացնելով ֆինանսական ծախսերը, սպասում են գործադիրի արձագանքին։
© Sputnik / Aram NersesyanՋերմուկում շինարարական աշխատանքներ են
Рабочие благоустраивают газоны в Джермуке - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Ջերմուկում շինարարական աշխատանքներ են
«Սա համապետական նշանակության առողջարանային քաղաք էր, որն արդեն քայլեր էր անում միջազգային նշանակության վերածվելու։ Եթե քաղաքի առողջարանային համակարգը չակտիվացավ, դժվարություններ կլինեն։ Բնակչության մոտ 80-90 տոկոսը վերադարձել է, սակայն աշխատատեղերի հետ կապված խնդիրներ կան»,- նշում է փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։
© Sputnik / Aram NersesyanՋերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը
Заместитель руководиеля общины Джермук Вардан Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը
Նրա խոսքով՝ կառավարության առաջարկով փոխվարչապետին է ուղարկվել նաև աջակցության ծրագրի նախագիծ։ Ակնկալում են, որ առողջարանային համակարգն աջակցություն կստանա, որովհետև այս համակարգի արագ վերականգնումից և ակտիվացումից է կախված ամբողջ քաղաքի տնտեսության վերականգնումը։
«Քովիդ, պատերազմ․ այս ամենից հետո Ջերմուկին հաջողվել էր վերականգնել զբոսաշրջային ոլորտի բնականոն աշխատանքը։ Այս տարվա հետ կապված ծրագրերը շատ-շատ էին։ Ամռանն այնքան շատ զբոսաշրջիկներ էինք ունեցել, որ գերազանցել էր նախորդ տարիների ցուցանիշները»,- նշում է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը։
© Sputnik / Aram NersesyanՋերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը
Директор Центра развития туризма Джермука Нарек Мирзоян - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը
Սեպտեմբեր-հոկտեմբերը Ջերմուկի համար տարվա լավագույն շրջաններից մեկն է՝ «թավշյա սեզոնը», երբ ազատ սենյակ գտնելը շատ դժվար է։ Սա տարվա այն ժամանակաշրջանն է, երբ ակնկալվում է, որ հյուրանոցային տնտեսությունները կաշխատեն իրենց տարվա եկամուտի զգալի մասը, ինչը չեղավ։ Նշում է՝ բավականին գնանկում կա, աշնանային զեղչեր են հայտարարված, որոնք, հավանաբար, կշարունակվեն նաև որպես ձմեռային զեղչեր։ Ընդհանուր առմամբ, առողջարանային, հյուրանոցային համակարգը հիմա Ջերմուկում աշխատում է առանց եկամուտի՝ լավագույն դեպքում կարողանալով աշխատավարձերը ծածկել։
© Sputnik / Aram NersesyanՋերմուկի երեխաները
Дети во дворе одного из зданий Джермука - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Ջերմուկի երեխաները
«Անցած տարի այս ժամանակահատվածում 60-70 հյուր ունեինք, այս տարվա տեմպերը հաշվի առնելով՝ 100-ից ավելի էին լինելու, բայց հիմա 7 հոգի կենվոր կա՝ ղազախ, ռուս և հայ։ Սեպտեմբերի 12-ին, որ սկսվեցին գործողությունները, ոչ մի ազատ սենյակ չունեինք։ Դա առաջին տարին էր, որ նման զբաղվածություն կար։ Մի 80-90 հոգի հայ էին, մի 40 հոգի՝ ռուս, մի 10-ը՝ այլազգի»,- նշում է «Մոսկվա» առողջարանային համալիրի տնօրեն Արարատ Առաքելյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Մոսկվա» առողջարանային համալիրի տնօրեն Արարատ Առաքելյանը
Директор джермукской лечебницы Москва Арарат Аракелян - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
«Մոսկվա» առողջարանային համալիրի տնօրեն Արարատ Առաքելյանը
Ինչ վերաբերում է ամանորյա ամրագրումներին, Առաքելյանի խոսքով, հոկտեմբերից «ցուցակները փակվում էին», արդեն տեղ չկար, այս տարի դեռ ոչ մի ամրագրում չունեն, միայն հարցումներ են։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Ֆլորան
Продавщица трав и варений тетя Флора - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Տիկին Ֆլորան
Այս պասիվ իրավիճակը լուրջ հարված է հասցրել նաև փողոցային առևտրով զբաղվողներին, որոնց թիրախային գնորդը զբոսաշրջիկն էր։ 65-ամյա տիկին Ֆլորան արդեն երկար տարիներ է՝ հայտնի «Գալերեայից» ոչ հեռու՝ գետի ափին բացօթյա տաղավար է աշխատեցնում, վաճառում է իր ձեռքերով հավաքած ու խնամքով չորացրած դեղաբույսեր, տարատեսակ պահածոներ և այլն։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Ֆլորան և իր պահածոները
Продавщица трав и варений тетя Флора - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Տիկին Ֆլորան և իր պահածոները
Ասում է՝ նախկինում իր վաստակածով էին ապրում, հիմա օրեր շարունակ անգամ 1 վաճառք չի լինում։ Մեր այցելության ժամանակ ես ու լուսանկարիչը վերջին 3 օրերի առաջին գնորդներն էինք մեր համեստ գնումներով՝ կոնի, մասուրի, ազնվամորու մուրաբաներ։
«Հարսս էլ հյուրանոցներից մեկում էր աշխատում, կրճատել են»,- ասում է տիկին Ֆլորան ու նշում՝ հիմա ապրում են իր 35000 դրամ թոշակով ու «լավի» սպասումով։
© Sputnik / Aram Nersesyan«Մոսկվա» առողջարանային համալիրի
Здание лечебницы Москва в Джермуке - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
«Մոսկվա» առողջարանային համալիրի
Հրետակոծության ժամանակ թշնամու թիրախներից մեկը ճոպանուղին էր։ Միայն այս տարածքից արդեն 30-ից ավելի արկեր են հայտնաբերվել, պարբերաբար նորերն են գտնվում։
Տնօրեն Արմեն Թադևոսյանը ցույց է տալիս հարակից անտառից մի քանի օր առաջ գտնված արկը, որը վնասազերծման իր հերթին է սպասում։ Ի տարբերություն հյուրանոցային համակարգի, որը դռները բացել ու սպասում է հյուրերին, ճոպանուղին մարտական գործողություններից հետո չի էլ վերականգնել աշխատանքը` փակ է։ Հիմա զբաղված են վնասների ուսումնասիրությամբ ու դրանց վերացմամբ։
© Sputnik / Aram NersesyanՋերմուկի ճոպանուղին
Канатная дорога Джермука - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Ջերմուկի ճոպանուղին
«Սեպտեմբերի 12-ին մենք ունեցել ենք 270 հաճախորդ, որից 250-ը այլազգի էին։ Այս տարի չափազանց շատ էին զբոսաշրջիկները։ Տարեկան մենք 30-40 հազար հաճախորդ ենք ունենում, այս տարի սեպտեմբերի 1-ի դրությամբ տարեկան պլանը կատարվել էր, այսինքն՝ գերակատարում էինք սպասում»,- նշում է տնօրենը։
© Sputnik / Aram NersesyanՃոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը
Директор канатной дороги Джермука Армен Тадевосян оказывает видео сентябрьских обстрелов азербайджанских ВС - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը
«Գալերեա» մեր այցելության ժամանակ հանդիպեցինք ռուս զբոսաշրջիկ Օքսանային․ ասում է՝ ընկերներն ու ընտանիքն իրեն «հետախուզության» էին ուղարկել՝ պարզելու, թե ինչ վիճակ է քաղաքում։ 3 օր անց վերադառնում է, Ջերմուկը որպես անվտանգ հանգստավայր գովազդելու և ասելու՝ անպայման եկեք։
© Sputnik / Aram NersesyanՋորմուկի ճոպանուղու կրած վնասները
Директор канатной дороги Джермука Армен Тадевосян показывает последствия сентябрьских обстрелов азербайджанских ВС - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Ջորմուկի ճոպանուղու կրած վնասները
Փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը շեշտում է՝ ջերմուկցիները տրամադրված են մնալու և ապրեցնելու քաղաքը, քանի որ լավ հասկանում են՝ հակառակորդի գերնպատակներից մեկն իրենց հեռանալ ստիպելն էր։ Բայց և սպասում են կառավարությունից հստակ քայլերի ու երաշխիքների` իրենց անվտանգության հետ կապված։
© Sputnik / Aram NersesyanՌուս զբոսաշրջիկ Օքսանան
Туристка Оксана в галерее Джермука - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Ռուս զբոսաշրջիկ Օքսանան
Ջերմուկցիները դիմում են հանգստանալ պատրաստվող հայրենակիցներին և կոչ անում՝ այս դժվար պահին կանգնել Ջերմուկի կողքին, գալ հանգիստն այստեղ անցկացնելու, օգնել քաղաքին ոտքի կանգնել, որովհետև դա նաև երկրի ու բոլորիս շահերից է բխում։
© Sputnik / Aram Nersesyan

Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը

Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը - Sputnik Արմենիա
1/6

Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը

© Sputnik / Aram Nersesyan

Ջերմուկը հրետակոծությունից հետո

Ջերմուկը հրետակոծությունից հետո - Sputnik Արմենիա
2/6

Ջերմուկը հրետակոծությունից հետո

© Sputnik / Aram Nersesyan

Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը

Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը - Sputnik Արմենիա
3/6

Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը

© Sputnik / Aram Nersesyan

Ջերմուկի «Գալերեան»

Ջերմուկի «Գալերեան» - Sputnik Արմենիա
4/6

Ջերմուկի «Գալերեան»

© Sputnik / Aram Nersesyan

Շինարարական աշխատանքներ Ջերմուկում

Շինարարական աշխատանքներ Ջերմուկում - Sputnik Արմենիա
5/6

Շինարարական աշխատանքներ Ջերմուկում

© Sputnik / Aram Nersesyan

Զբոսաշրջիկները Ջերմուկում

Զբոսաշրջիկները Ջերմուկում - Sputnik Արմենիա
6/6

Զբոսաշրջիկները Ջերմուկում

1/6

Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը

2/6

Ջերմուկը հրետակոծությունից հետո

3/6

Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը

4/6

Ջերմուկի «Գալերեան»

5/6

Շինարարական աշխատանքներ Ջերմուկում

6/6

Զբոսաշրջիկները Ջերմուկում

Լրահոս
0